Ֆլորենցիա (Կակետա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 25, 1902 թ. | ||||
Մակերես | 2292 կմ² | ||||
ԲԾՄ | 242±1 մետր | ||||
Բնակչություն | 191 867 մարդ (2021) | ||||
Փոստային դասիչ | 180001–180009 | ||||
Պաշտոնական կայք | florencia-caqueta.gov.co/index.shtml | ||||
| |||||
Ֆլորենցիա (իսպ.՝ Florencia), քաղաք և մունիցիպալիտետ Կոլումբիայի հարավ-արևմուտքում։ Կակետա դեպարտամենտի վարչական կենտրոնը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 1902 թվականի դեկտեմբերի 25-ին կապուցիների միաբան հայր Դորոտեո դե Պուպիալեսի կողմից (1876–1959)։ 1912 թվականին Ֆլորենցիային շնորհվել է մունիցիպալիտետի կարգավիճակ, և նույն թվականին տեղի են ունեցել քաղաքային խորհրդի առաջին ընտրությունները։ 1950 թվականի մարտի 14-ին Ֆլորենցիան հռչակվել է Կակետա դեպարտամենտի վարչական կենտրոն։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է վարչության հյուսիսարևմտյան մասում՝ Արևելյան Կորդիլիերներ լեռնաշղթայի ստորոտներում, Աչա գետի ձախ ափին (Օրտեգուասա գետի աջ վտակ), երկրի մայրաքաղաք Բոգոտայից մոտավորապես 360 կիլոմետր հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից ունի 561 մետր բացարձակ բարձրություն[1]։ Մունիցիպալիտետի տարածքը 2292 կմ² է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլումբիայի վիճակագրության ազգային վարչական դեպարտամենտի տվյալներով՝ քաղաքի և մունիցիպալիտետի ընդհանուր բնակչության թվաքանակը 2012 թվականին կազմել է 163 323 մարդ[2]։ Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․
2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|
143 871 | 146 307 | 149 031 | 151 778 | 154 595 | 157 450 | 160 383 | 163 323 |
Ռասայական առումով սպիտակամորթներն ու մետիսները կազմում էին քաղաքի բնակչության 95,9 %-ը, նեգրերը՝ 3,3 %-ը, հնդիկները՝ 0,8 %-ը[3]։ 5 տարեկանից բարձր բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 91,3 %։ Ֆլորենցիայի բնակչությունն ըստ տարիքային միջակայքի՝ 2005 թվականի տվյալներով բաշխվել է հետևյալ կերպ․ մինչև 20 տարեկան բնակիչներ՝ 44,87 %, 20-39 տարեկան բնակիչներ՝ 30,96 %, 40-59 տարեկան բնակիչներ՝ 17,07 % և 60 տարեկան ու բարձր տարիքի բնակիչներ՝ 7,11 %։
Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորենցիայի տնտեսության գյուղատնտեսական հատվածում գերակշռում են մսի և կաթնամթերքի ճյուղերը, տավարաբուծությունը, ակվակուլտուրան և բուսաբուծությունը (աճեցնում են բանան, մանիոկա և սուրճ)։ Արդյունաբերական արտադրությունը համեմատաբար թույլ է զարգացած և հիմնականում ներկայացված է սննդի ոլորտի ձեռնարկությունների կողմից[4]։ Ֆլորենցիայի ճանապարհային ցանցը կազմում է 150 կմ քաղաքային և 337 կմ գյուղական ճանապարհ։ Կա քաղաքային տրանսպորտի ավտոբուսային ցանց։ Քաղաքից 3 կմ դեպի արևելք գտնվում է օդանավակայանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Florencia, Colombia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-05-28
- ↑ «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն)։ Departamento Administrativo Nacional de Estadística։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2013-06-05
- ↑ «Perfil Municipal de Florencia - Censo 2005» (իսպաներեն)։ Departamento Administrativo Nacional de Estadística։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-05-29
- ↑ «Plan de Desarrollo Comunitario del Municipio de Florencia 2008 - 2011» (իսպաներեն)։ Alcaldía de Florencia։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին։ Վերցված է 2013-05-29
|