Ֆլորենցիայի հրեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորենցիայի հրեշ
Դիմանկար
Ծնվել էհավանաբար՝ 20-րդ դար
Ծննդավայրանհայտ
Մահացել էանհայտ
Մահվան վայրանհայտ
Քաղաքացիություն հավանաբար՝ Իտալիա
Մասնագիտությունսերիական մարդասպան
 Monster of Florence Վիքիպահեստում

Ֆլորենցիայի հրեշ, կեղծանուն, որը տրվել է իտալական ԶԼՄ-ների կողմից ենթադրյալ սերիական մարդասպանին, որը 1968-1985 թվականներին Ֆլորենցիա նահանգում կատարել է 7 կամ 8 կրկնակի սպանություն[1] նույն ատրճանակից՝ «Beretta 70» սերիայից։ Հանցագործը նաև դանակ է օգտագործել։

7 կամ 8 կրկնակի սպանությունների համար երեք տեղացիներին՝ Պիետրո Պաչիանին, Մարիո Վաննին և Ջանկարլո Լոտտին, դատապարտել են ազատազրկման տարբեր պատճառներով, սակայն այդ դատավճիռները քննադատության են ենթարկվել մամուլի կողմից։ Քննադատները կարծել են, որ իրական մարդասպանի ինքնությունը երբեք պարզ չի դառնա։

Գլխավոր կասկածյալը համարվել է Պիետրո Պաչիանին (1925-1998), որը մեղավոր է ճանաչվել, բայց բողոքարկման քննությունից հետո՝ արդարացվել։ Իտալիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել վիճարկվող արդարացման դատավճիռը և պահանջել կրկնակի դատավարություն, բայց դա տեղի չի չունեցել, քանի որ Պաչիանին 1998 թվականին մահացել է սրտի անբավարարությունից։

Ֆլորենցիայի հրեշի կողմից կատարված սպանությունները էական ազդեցություն են ունեցել իտալական ժողովրդական մշակույթի վրա. այդ սպանությունների մասին գրքեր են գրվել և ֆիլմ նկարահանվել։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 32-ամյա տնային տնտեսուհի Բարբարա Լոչին, և 29-ամյա Անտոնիո Լո Բիանկոն, սպանվել են 1968 թվականի օգոստոսի 22-ին Սինյեում՝ Ֆլորենցիայից արևմուտք գտնվող փոքրիկ քաղաքում[2]։ Սիրահարների սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բարբարա Նատալինո Մելեի որդին քնած է եղել մեքենայի հետևի նստատեղին։ Երեխան արթնացել է և հայտնաբերել, որ մայրը մահացել է, որից հետո սարսափահար փախել է։ Առավոտյան ժամը 2-ին նա թակել է՝ դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող տուն դուռը՝ ասելով. «Բացեք դուռը և ներս թողեք ինձ, ես թմրած եմ, իսկ հայրիկը պառկած է անկողնում․ հիվանդ է։ Հետո ինձ տուն տարեք, քանի որ մայրիկս և նրա սիրեկանը իրենց մեքենայում մահացած են»։ Ոստիկանության այն հարցին, թե ինչպես է նա կարողացել մութ կեղտոտ ճանապարհով միայնակ հասնել այդ տուն, Նատալինոն պատասխանել է, որ ինքը վազել է, բայց ավելի ուշ փոխել է վարկածը՝ ասելով, որ իրեն այնտեղ է բերել հայրը կամ հորեղբայրը՝ օգնություն խնդրելու համար (այս տերմինով նա նշանակել է մոր սիրեկաններին)[3]։ Սարդինիայի բնիկ Լոչին քաղաքում հայտնի եղել իր արկածներով՝ վաստակելով «Ape Regina» («Մեղու մայրիկ») մականունը։ Նրա նախկին ամուսինը՝ Ստեֆանո Մելեն, մեղադրվել է այդ սպանության մեջ և 6 տարի անցկացրել բանտում[4]։ Նրա բանտարկության ընթացքում նույն զենքով գնդակահարվել են ևս մի քանի զույգ։ Հանցագործության կատարման մեջ կասկածվել են Լոչիի սիրեկանները։ Ստեֆանո Մելեն հավատարիմ է մնացել նույն վարկածին։
  • 1974 թվականի սեպտեմբերի 14-ին Բորգո Սան Լորենցոյում սպանվել են 19 տարեկան բարմեն Պասկուալե Ջենտիլկորեն և 18 տարեկան հաշվապահ Ստեֆանիա Պետտինին[5]։ Սիրահարված դեռահասները գնդակահարվել և դանակահարվել են Բորգո Սան Լորենցոյի մոտակայքում գտնվող գյուղական ճանապարհին՝ «Fiat 127» մեքենայում, սեռական հարաբերություն ունենալու ժամանակ։ Հանցագործության կատարման պահին նրանք գտնվել են թախծալի «Teen Club» ակումբից ոչ հեռու, որտեղ այդ օրը նրանք պետք է ժամանակ անցկացնեին ընկերների հետ։ Հանցագործը Պետինիին դանակի 97 հարված է հասցրել։ Սպանությունից մի քանի ժամ առաջ Պետինին ընկերուհուն հայտնել է տարօրինակ մարդու մասին, որն իրեն վախեցրել է։ Ընկերներից մեկ ուրիշը հիշել է, որ մի տարօրինակ մարդ մի քանի օր առաջ մեքենա վարելու դասի ժամանակ հետևել և անհանգստացրել է նրանց։ Մի քանի զույգեր, որոնք ժամանակ էին անցկացրել նույն տարածքում՝ մեքենայի մեջ, ասել են, որ նրանցից երկուսն իրենց շատ տարօրինակ են պահում։
  • 1981 թվականի հունիսի 6-ին Սկանդիչիում 30-ամյա Ջովաննի Ֆոջին՝ «Enel»-ի աշխատակիցը, և 21-ամյա վաճառողուհի Կարմելա Դի Նուչիոն սպանվել են՝ լինեով նշանված[6]։ Գնդակահարվել և դանակահարվել են իրենց բնակավայրի մոտ։ Հանցագործը Դի Նուչիոյի մարմինը դուրս է բերել մեքենայից, որից հետո ատամնավոր դանակով կտրել է նրա աճուկային շրջանը։ Նույնիսկ դիակների հայտնաբերումից առաջ զույգի սպանության մասին հայտնել է երիտասարդ վոյերիստ՝ բուժակ Էնցո Սպալետին։ Նա մեղադրվել է սպանության մեջ և երեք ամիս է անցկացրել բանտում, մինչև իրական հանցագործը կատարել է նոր հանցագործություն։ Դա արդարացրել է Սպալետիին։
  • 26 տարեկան բանվոր Ստեֆանո Բալդին և 24 տարեկան հեռախոսավարուհի Սյուզաննա Կամբին սպանվել են 1981 թվականի հոկտեմբերի 22-ին Կալենցանոյում[7]։ Նրանք նշանված են եղել և պատրաստվում էին ամուսնանալ, սակայն գնդակահարվել և դանակահարվել են։ Սպանությունից հետո՝ հաջորդ առավոտյան, ինչ-որ մեկը զանգահարել է Կամբիի մորը՝ «դստեր մասին խոսելու» նպատակով։ Սպանությունից մի քանի օր առաջ Կամբին մորը հայտնել է, որ ինչ-որ մարդ տանջում է իրեն և նույնիսկ մեքենայով հետապնդում։
  • 20 տարեկան դերձակ Անտոնելլա Միլյորինին և 22 տարեկան մեխանիկ Պաոլո Մայնարդին սպանվել են 1982 թվականի հունիսի 19-ին Բակայանոյում՝ Մոնտեսպերտոլի համայնքում[8]։ Նրանք նշանված են եղել պատրաստվել ամուսնանալու։ Ունեցել են «Vinavil» մականունը՝ անբաժան լինելու համար։ Գնդակահարվել են մեքենայում սեռական հարաբերություններ ունենալուց անմիջապես հետո։ Տվյալ դեպքում մարդասպանը չի հասցրել այլանդակել աղջկան, քանի որ մայրուղու վրա երթևեկությունը բավական աշխույժ է եղել։ Ներկաները տեսել են ճամփեզրին մնացած մեքենան, որի մեջ լույս էր վառվում։ Մայնարդին, չնայած լուրջ վնասվածքներ ստացելուն, զույգի՝ գտնվելու պահին դեռ ողջ է եղել։ Ոստիկաններն ու շտապօգնությունը անմիջապես ժամանել են, բայց նա ժամեր անց մահացել է հիվանդանոցում։ Նա հավանաբար տեսել և լսել է մոտեցող մարդասպանին, բայց երբ փորձել է հեռանալ, կորցրել է կառավարումը և խրվել խրամատի մեջ։ Մեկ այլ վարկած ենթադրում է, որ անտառում կրակելուց հետո մարդասպանը հասցրել է մի քանի մետր հեռանալ Մայնարդիի մեքենայով, որպեսզի մարմինը թաքցնի անտառում, բայց վթար է տեղի ունեցել, և նա ստիպված է եղել մեքենան թողնել խրամատում, որտեղ շուտով հայտնաբերվել է այն[9]։
  • Հորստ Վիլհելմ Մեյերը և Յենս Ուվե Ռուշը 24 տարեկան գերմանացի զբոսաշրջիկներ են եղել, որոնք սպանվել են 1983 թվականի սեպտեմբերի 9-ին Ջոգոլիում՝ Սկանդիչիի համայնքում[10]։ Նրանք ճանապարհորդել են Իտալիա՝ նշելու այն կրթաթոշակը, որը նախօրեին շահել էր Մեյերը, սակայն գնդակահարվել են Volkswagen ավտոբուսում՝ Գալուցո քաղաքում։ Ռուշի նրբագեղ կազմվածքն ու երկար շիկահեր մազերը կարող էին մոլորության մեջ գցել մարդասպանին. նա կարող է կարծել, թե Ռուշը աղջիկ է։ Ոստիկանությունը կասկածել է, որ Մայերսն ու Ռուշը համասեռամոլ զույգ են եղել (վարկածը հիմնված է հանցագործության վայրում հայտնաբերված պոռնոգրաֆիկ նյութերի վրա)։
  • 21 տարեկան ուսանող Կլաուդիո Ստեֆանաչին ուսանող և 18 տարեկան բարմենուհի Պիա Ռոնտինին սպանվել են 1984 թվականի հուլիսի 29-ին Վիկկյոյում[11]։ Զույգին դանակահարել և գնդակահարել են Ստեֆանաչչիին պատկանող «Fiat Panda» մեքենայում։ Մեքենան կայանված է եղել Վիկիոյի մոտ։ Մարդասպանը կտրել է աղջկա աճուկային շրջանը ու ձախ կուրծքը։ Հաղորդվել է մի տարօրինակ մարդու մասին, որը սպանությունից մի քանի ժամ առաջ պաղպաղակի սրահում հետևել է զույգին։ Ռոնտինիի մտերիմ ընկերը հիշել է բարմենուհու խոստովանությունը, որը պատմել է «տհաճ մարդ»-ու իրեն հետապնդելու մասին։
  • 25 տարեկան երաժիշտ Ժան Միշել Կրավեշվիլին և 36 տարեկան առևտրական Նադին Մորիոն, որոնք եղել են Ֆրանսիայի Օդենկուր շրջանից, սպանվել են 1985 թվականի սեպտեմբերի 8-ին Սկոպետիում[12]։ Սիրահարներին սպանել են բացօթյա հանգստի ժամանակ։ Մորիոյին դանակահարել և գնդակահարել են քնած ժամանակ Սան Կաշանոյի մոտակայքում՝ անտառում գտնվող փոքրիկ վրանում։ Կրավեշվիլին սպանվել է վրանի կողքին՝ փախուստի փորձի ժամանակ։ Մորիոյի դիակը այլանդակված է եղել։ Քանի որ մարդասպանը սպանել է օտարերկրացի ճանապարհորդներին, մարդկանց անհետացման մասին տեղեկություններ ոստիկանությունում չեն ստացվել։ Հանցագործը Մորիոյի կրծքի մի մասի հետ ծաղրական գրություն է ուղարկել պետդատախազ Սիլվիա Դելլա Մոնիկային՝ ասելով, որ սպանություն է տեղի ունեցել և կոչ արել տեղական իշխանություններին՝ գտնել զոհերին։ Մարմինները հայտնաբերվել են սունկ հավաքողի կողմից մի քանի ժամ առաջ, երբ նամակը դրվել էր Մոնիկայի սեղանին։

Կասկածյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին՝ Սկանդիչիում տեղի ունեցած սպանությունից առաջ, ոստիկանությունը վարկածներ չի ունեցել, որ տեղի ունեցած հանցագործությունները մեկ հանցագործի ձեռքի գործն են եղել։ 1974 թվականի սպանության մասին թերթի հոդվածը ոստիկանությանը ստիպել է անցկացնել բալեստիկային ստուգում, որը հաստատել է, որ երկու սպանություններում էլ օգտագործվել է նույն զենքը[13]։ Լրագրող Մարիո Սպեցին մարդասպանին տվել է «Ֆլորենցիայի հրեշ» կեղծանունը։ Մինչև 1981 թվականին Կալենցանոյում տեղի ունեցած սպանությանը պատճառով տեղի վոյերիստը ձերբակալվել և կալանավորվել է։ 1982 թվականին՝ սպանությունից հետո, ոստիկանությունը կեղծ տեղեկություններ է տարածել այն մասին, որ Մայնարդին հիվանդանոցում մահանալուց առաջ գիտակցության է եկել։ Դրանից անմիջապես հետո անանուն հետկանչ է տեղի ունեցել, որը ոստիկանությանը ստիպել է վերանայել 1968 թվականի սպանությունը։ Պարզվել է, որ օգտագործվել է նույն ատրճանակը[14]։

1968 թվականին Անտոնիո Լո Բիանկոյի և Բարբարա Լոչիի սպանությունը բացահայտվել է Լոչիի ամուսնու՝ Ստեֆանո Մելեի խոստովանության շնորհիվ, որը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել։ Ավելի ուշ Մելան ստիպված է եղել դուրս գալ կասկածյալների ցուցակից, քանի որ 1974 և 1984 թվականների սպանությունների ժամանակ նա բանտում է եղել։ Հարցաքննությունների ժամանակ Մելեն շփոթվել է ցուցմունքների մեջ՝ մեղադրելով Սարդինիայի ծանոթներին ու հարազատներին։ Առաջինը ձերբակալել է Ֆրանչեսկո Վինչիին։ Նա Լոչիի նախկին սիրեկանն է եղել։ Նրա թաքնված մեքենան հայտնաբերվել է այն օրը, երբ ոստիկանությունը կեղծ տեղեկություններ է տարածել Մայնարդիի մասին։ Վինչին կալանքի տակ է պահվել մոտ մեկ տարի, այդ ընթացքում 1983 թվականին տեղի են ունեցել նոր սպանություններ[15]։ Քննչական դատավոր Մարիո Ռոտելլան ընդլայնել է կասկածյալների շրջանակը՝ ձերբակալելով կասկածյալի եղբորը՝ Ջովանի Մելեին, ինչպես նաև նրա փեսային՝ Պիեռո Մուչիարինիին։ Մինչ երեք կասկածյալները կալանքի տակ էին 1984 թվականին, կատարվել են ավելի շատ սպանություններ, ուստի նրանք շուտով ազատ են արձակվել։ Ռոտելլան կենտրոնացել է Ֆրանչեսկո Վինչիի եղբոր՝ Սալվատորի վրա, որը նույնպես սիրային հարաբերությունների մեջ է եղել Բարբարա Լոչիի հետ։ Ֆրանչեսկո Վինչիի առաջին կինը մահացել է Սարդինիայում հրդեհի հետևանքով։ Լուրեր են շրջանառվել, որ նա սպանվել է։ 1985 թվականի վերջնական սպանությունից հետո Ռոտելլան ձերբակալել է Վինչիին և մեղադրել նրան կնոջը սպանելու մեջ՝ հուսալով, որ այս առիթը կհանգեցնի հրեշի մնացած հանցագործությունների բացահայտմանը։ Փոխարենը Սարդինիայի դատարանը արդարացրել է Վինչիին՝ ազատելով նրան կալանքից։ Այդ պահին գլխավոր դատախազ Պիեռ Լուիջի Վինյան սկսել է սարդինյան կասկածները կեղծ համարել և դիմել այն վարկածին, որ 1968 թվականի սպանությունից հետո հանցագործության գործիքը (ատրճանակը) փոխել է սեփականատիրոջը։ 1989 թվականին Ռոտելլան՝ նախկինում ձերբակալված բոլոր սարդինացիներին բացառել է կասկածյալների ցուցակից։

Համակարգչային վերլուծության և անանուն աղբյուրների միջոցով հետաքննությունը դուրս է եկել նոր կասկածյալի՝ Պիետրո Պաչիանիի վրա։ Նախկինում Պաչիանին 13 տարվա ազատազրկման են դատապարտել՝ 1951 թվականին մի տղամարդու սպանելու համար, որը հարաբերություններ է ունեցել իր նախկին ընկերուհու հետ։ Բացի այդ, նա մեղադրվել է ընտանեկան բռնության և իր երկու դուստրերին բռնաբարելու մեջ։ Տեսուչ Ռուջերո Պերուջինին նմանություններ է հայտնաբերել հրեշի սպանությունների և 1951 թվականին տեղի ունեցած սպանության միջև։ Դրանք ներառել են Սանդրո Բոտիչելլիի «Պրիմավերայի» վերարտադրությունը և, հավանաբար, Պաչիանիի ստեղծած այլ նկարներ։ Պաչիանիի մասնակցության միակ իրեղեն ապացույցը այն է եղել, որ նա չի կրակել նույն մակնիշի պարկուճից, ինչ այն պարկուճները, որոնցից օգտվել է Հրեշը։ Փամփուշտը, երկար որոնումների արդյունքում, հայտնաբերվել է այգում։

Պաչիանիի դեմ առաջին դատական գործընթացը տեղի է ունեցել 1994 թվականին։ Ավելի ուշ նա բողոք է ներկայացրել, որի դատավարության ընթացքում դատախազը գրավել է նրա կողմը՝ նշելով ապացույցների բացակայությունը և ոստիկանության վատ աշխատանքը։ Արդյունքում 1996 թվականին Պաչիանին արդարացվել և ազատ է արձակվել։ Տեսուչ Պերուջինիի իրավահաջորդ Միկելե Ջուտարին վերջին պահին փորձել է գործով ներգրավել ևս երկու վկայի, սակայն նրան մերժել են։ Գերագույն դատարանը գործի նոր վարույթ է նշանակել, սակայն 1998 թվականին կասկածյալը մահացել է։ Փոխարենը դատել են երկու ենթադրյալ հանցակիցների՝ Մարիո Վանիին և Ջանկարլո Լոտիին։ Վանին եղել է Պաչիանիի դատավարության վկա, որտեղ նա պնդել է, որ ինքը և Լոտին պարզապես «զբոսախնջույքի ուղեկիցներ» են եղել։ Լոտին մեղադրող կողմի անսպասելի վկաներից մեկն էր։ Նա պնդել է, որ տեսել է, թե ինչպես են 1985 թվականին Պաչիանին և Վանին սպանություն կատարել։ Բազմաթիվ հարցաքննություններից հետո նա սկսել է իրեն մեղադրել սպանությունների մեջ։ Լոթին և Վանին դատապարտվել են ցմահ ազատազրկման, չնայած նրանց դատավճիռները լայն քննադատության են ենթարկվել, և շատերն այսօր սպանությունները համարել են չբացահայտված։

2001 թվականին Ջուտարին, որն այժմ «GUIDES»-ի ոստիկանության բաժնի գլխավոր տեսուչն է («Gruppo Investigativo Delitti Seriali», սերիական հանցագործությունների հետաքննության խումբ), հայտարարել է, որ հանցագործությունները կապված են սատանայական պաշտամունքի հետ, որը ենթադրաբար գործում է Ֆլորենցիայի տարածքում։ Իր ցուցմունքում Լոտին խոսել է բժշկի մասին, որը վարձել է Պաչիանիին սպանություններ կատարելու և կանանց սեռական օրգանները հավաքելու՝ ծեսերում օգտագործելու համար։ Ջուտարին հաստատել է այդ ցուցմունքները միայն մասամբ։ Ապացույց է դարձել «բրգաձև քար»-ը, որը հայտնաբերվել է Պիետրո Պաչիանիի աշխատավայրի՝ վիլլայի մոտ։ Ջուտարին ենթադրել է, որ քարը պաշտամունքի ապացույց է։ Քննադատները, ինչպիսին է լրագրող Մարիո Սպեցին, ծիծաղել են այդ գաղափարի վրա՝ նշելով, որ նման քարերը սովորաբար օգտագործվում են տեղի բնակչության կողմից որպես դռների խցաններ[16]։ Բուն վիլլայում խուզարկություն է կատարվել, սակայն ոչ մի ապացույց չի հայտնաբերվել։

Ջուտարին, Պերուջայի գլխավոր դատախազ Ջուլիանո Մինինին և բլոգեր Գաբրիելլա Կարլիցին ասել են, որ դեղագործ Ֆրանչեսկո Կալամանդրեյը և Պերուջայի մահացած բժիշկ Ֆրանչեսկո Նարդուչին ներգրավված են գաղտնի հասարակության մեջ, որը պատվիրել է Պաչիանիին և մյուսներին։ Կալամանդրեին դատի են տվել, իսկ Նարդուչիի մարմինը արտաշիրիմել են։ Ի վերջո, Կալամանդրեյը լիովին արդարացվել է, իսկ Նարդուչիի վերաբերյալ որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Դատավարության ընթացքում լրագրող Մարիո Սպեցին ձերբակալվել է Մինյինիի հրամանով։ Ինքը՝ Սպեցին, սպանության մեջ կասկածել է բոլորովին այլ մարդու՝ Սալվատորե Վինչիի որդուն, և լրագրողական հետաքննություն է վարել նրա դեմ։ Դատախազ Մինյինին հայտարարել է, որ Մարիո Սպեցիի ձերբակալությունը կօգնի խուսափել կալամանդրեա և Նարդուչի աղանդի հետաքննությանը միջամտելուց, որին, նրա պնդմամբ, պատկանել է նաև այդ լրագրողը։ Միջազգային բողոքից հետո Սպեցին ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալությունը հայտարարվել է անօրինական։ Ջուտարին և Մինյինին մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ «GIDES»-ը լուծարվել է, իսկ ֆլորենցիական հրեշի գործի հետաքննությունը դադարեցվել է[17]։

2018 թվականի մայիսի 23-ին իտալական «Tempi» ամսագիրը հոդված է հրապարակել, որում ասվել է, որ սերիական մարդասպան Զոդիակը և Ֆլորենցիայի հրեշը նույն մարդը՝ Ջուզեպպե Ջո Բևիլակվան են[18]։ 2018 թվականի հունիսի 13-ին «Tempi» ամսագրում հրապարակված հոդվածում հեղինակը առաջարկել է բացատրություն, թե ինչպես վերծանել Զոդիակի գաղտնագրությունները[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lohr, David. «The Monster of Florence». Crime Library. էջ 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին.
  2. Flanz. «21 agosto 1968 - Barbara Locci e Antonio Lo Bianco» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  3. STEFANO BROGIONI (2018 թ․ հունիսի 23). «Mostro di Firenze, per Natalino l'incubo continua: «Ma mio padre non uccise»» (իտալերեն). La Nazione. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  4. STEFANO BROGIONI (2018 թ․ օգոստոսի 21). «Mostro di Firenze: Signa, il delitto dei misteri» (իտալերեն). La Nazione. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  5. Flanz. «14 settembre 1974 - Stefania Pettini e Pasquale Gentilcore» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  6. Flanz. «6 giugno 1981 - Carmela De Nuccio e Giovanni Foggi» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  7. Flanz. «22 Ottobre 1981 - Susanna Cambi e Stefano Baldi» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  8. Flanz. «19 giugno 1982 - Antonella Migliorini e Paolo Mainardi» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  9. Pezzan, Jacopo; Brunoro, Giacomo The True Stories Of The Monster Of Florence. — LA CASE, 2011. — ISBN 978-88-905896-9-0
  10. Flanz. «9 Settembre 1983 - Rusch Uwe Jens e Horst Meyer» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  11. Flanz. «29 luglio 1984 - Pia Rontini e Claudio Stefanacci» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  12. Flanz. «8 settembre 1985 - Nadine Mauriot e Jean Michel Kraveichvili» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  13. Preston, Douglas; Spezi, Mario The Monster of Florence. — Grand Central Publishing, 2013. — С. 17—18.
  14. Preston, Douglas; Spezi, Mario The Monster of Florence. — Grand Central Publishing, 2013. — С. 45—47.
  15. Preston, Douglas; Spezi, Mario The Monster of Florence. — Grand Central Publishing, 2013. — С. 64—65, 73—74.
  16. Douglas Preston (2006 թ․ հուլիսի 1). «The Monster of Florence» (անգլերեն). The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  17. Preston, Douglas; Spezi, Mario The Monster of Florence. — Grand Central Publishing, 2013. — С. 275—278, 301—302.
  18. «Il Mostro di Firenze è Zodiac. L'"impronta digitale" del serial killer Usa nei delitti in Toscana degli anni 80» (իտալերեն). Tempi. 2018 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  19. Francesco Amicone (2018 թ․ հունիսի 13). «Il Mostro di Firenze è Zodiac. Ecco la decifrazione dei codici» (իտալերեն). Tempi. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]