Ֆիրս Ժուրավլյով
Ֆիրս Ժուրավլյով ռուս.՝ Фирс Журавлёв | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 10 (22), 1836 |
Ծննդավայր | Սարատով, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 4 (17), 1901 (64 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ, ռոմանտիզմ |
Ժանր | կրոնական, դիմանկարային, ժանրային գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
![]() |
Ֆիրս Սերգեևիչ Ժուրավլյով (ռուս.՝ Фирс Сергеевич Журавлёв, 10 (22) դեկտեմբերի, 1836, Սարատով, Ռուսական կայսրություն – 4 (17) սեպտեմբերի, 1901, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրս Ժուրավլյովը ծնվել է 1836 թվականի դեկտեմբերի 10-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 22) Սարատովում։ Սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում՝ ուսման ընթացքում արժանանալով մի քանի մեդալների «Նկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար». 1858 և 1860 թվականներին ստացել է փոքր արծաթե մեդալներ, 1860 և 1862 թվականներին՝ մեծ արծաթե մեդալներ։ 1862 թվականին նա պարգևատրվել է փոքր ոսկե մեդալով «Պարտատերը վերգրում է այրու ունեցվածքը» (ռուս.՝ «Кредитор описывает имущество вдовы») նկարի համար։ 1863 թվականին Ֆիրս Ժուրավլյովը հրաժարվել է մասնակցել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալի համար մրցույթին («Տասնչորսի խռովություն»)՝ ներկայացնելով Ակադեմիայից հեռանալու դիմում և ստանալով երկրորդ աստիճանի դասային նկարչի կոչում։
Ֆիրս Ժուրավլյովը եղել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը։ Իվան Կրամսկոյի ու չորս այլ նկարիչների՝ Բոգդան Վենիգի, Ալեքսանդր Գրիգորևի, Ալեքսեյ Կորզուխինի ու Նիկոլայ Շուստովի հետ նա բնակվել է Գուդկովի եկամտաբեր տանը (Վասիլևսկի կղզու 17-րդ գիծ)՝ ձևավորելով ինքնատիպ աշխատանքային կոմունա աշխատանքի համար ընդհանուր արվեստանոցներով ու ընդհանուր տնտեսվարությամբ[3]։
1868 թվականին Ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած «Կառավանի ժամանումը տուն» (ռուս.՝ «Приезд извозчика домой») և «Վերադարձ պարահանդեսից» (ռուս.՝ «Возвращение с бала») նկարների համար Ֆիրս Ժուրավլյովն ստացել է «ժողովրդական տեսարանների գեղանկարչության» առաջին աստիճանի դասային նկարչի կոչում։ 1874 թվականին «Պսակից առաջ» (ռուս.՝ «Перед венцом»), «Բեռնակիր» (ռուս.՝ «Носильщик»), «Խորթ մայրը» (ռուս.՝ «Мачеха»), «Աղջիկը հավերի հետ» (ռուս.՝ «Девочка с курами»), «Ծխնելույզ մաքրողը» (ռուս.՝ «Трубочист») և մի շարք դիմանկարների համար Ֆիրս Ժուրավլյովն ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչում։
1888-1889 թվականներին Ֆիրս Ժուրավլյովի նկարները ցուցադրվել են Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներում, սակայն նա ընկերության անդամ չի դարձել[4]։ Մասնակցել է 1876 թվականին Ֆիլադելֆիայում, 1889 թվականին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսներին ու 1896 թվականին Նիժնի Նովգորոդում անցկացված Արդյունաբերական ու գյուղատնտեսական համառուսաստանյան ցուցահանդեսին։
Մասնակցել է Մոսկվայի Քրիստոս Փրկչի վանքի մայր տաճարի[5], Ռիգայի Քրիստոսի ծննդյան մայր տաճարի որմնանկարների ստեղծման աշխատանքներին։ Հեղինակել է Քրիստոսի Հարության եկեղեցու խճանկարներն ու Սանկտ Պետերբուրգի Սմոլնիի տաճարի սրբապատկերները[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժանրային գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պսակից առաջ» (նախքան 1874), Տրետյակովյան պատկերասրահ
«Բոյարի դուստր» (1896), Թաթարստանի Հանրապետության կերպարվեստի պետական թանգարան
Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի դիմանկարը» (նախքան 1880), Պետական Էրմիտաժ
Խճանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Журавлёв Фирс Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Журавлёв Фирс Сергеевич // Евклид — Ибсен. — М. : Советская энциклопедия, 1972. — С. 244. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 9).
- ↑ Экштут С. А. Шайка передвижников. История одного творческого союза. — М.: Дрофа, 2008. — 320 с. — ISBN 978-5-358-01904-1
- ↑ Савельева Е. (2003-12-25)։ «Такой пикантный «мрак тёмного царства»»։ Саратовский гос. худ. музей им. Радищева։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-07-23
- ↑ «Фирс Сергеевич Журавлев»։ Федеральное хранилище «Единая коллекция цифровых образовательных ресурсов» (ռուսերեն)։ Национальный фонд подготовки кадров։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-07-23
- ↑ «Собор Воскресения Словущего Всех учебных заведений (Смольный)»։ Энциклопедия Санкт-Петербурга։ Межд. благотв. фонд им. Лихачёва.։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-07-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гришина Надежда։ «22 декабря - день рождения Ф. С. Журавлёва»։ Новости музейной жизни (ռուսերեն)։ Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-07-21
- «Журавлёв Фирс Сергеевич в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն)։ Издательство «Белый Город»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-07-21
- «Журавлёв Фирс Сергеевич в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն)։ Վերցված է 2010-07-21
- Петрушевский Ф. Ф. Журавлев, Фирс Сергеевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիրս Ժուրավլյով կատեգորիայում։ |
|