Բոգդան Վենիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոգդան Վենիգ
ռուս.՝ Богдан Вениг
Johann Gottlieb Wenig by Kramskoy.jpg
Ծնվել էհուլիսի 18 (30), 1837
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1872
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ
Ժանրկրոնական, դիմանկարային, պատմական գեղանկարչություն

Բոգդան Բոգդանովիչ Վենիգ (ռուս.՝ Богдан Богданович Вениг, գերմ.՝ Johann Gottlieb Wenig, 18 (30) հուլիսի, 1837, Ռևել, Ռևելի գավառ, Էստլյանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն1872, Սանկտ Պետերբուրգ), ռուս պատմական ու կրոնական գեղանկարիչ, «տասնչորսի խռովության» մասնակից։ Գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Կարլ Վենիգի կրտսեր եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրկչի վանքի գլխավոր գմբեթի որմնանկարը

Բոգդան Վենիգը ծնվել է 1837 թվականի հուլիսի 18-ին (նոր տոմարով՝ հուլիսի 30) Ռևելում (ներկայում՝ Տալլին), երաժշտության ուսուցիչ, Ռևելի Սուրբ Նիկոլայի լյութերական եկեղեցու երգեհոնահար ու ջութակահար Գոտլիբ Ֆրիդրիխ Վենիգի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ագատա Էմիլիա Գաբերգը (Ֆաբերժե), եղել է ոսկերիչ Կարլ Ֆաբերժեի հորաքույրը[1]։

1848 թվականին Վենիգները տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընտանիքի հայրն եղել է Կայսերական թատրոնների վարչության անդամ։ 1851 թվականին[2] Բոգդան Վենիգն ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ սովորել է պատմական գեղանկարչության դասարանում՝ աշակերտելով Ակադեմիայի գեղանկարչության ու քանդակագործության գծով ռեկտոր, պրոֆեսոր Ֆեոդոր Բրունիին։

Ակադեմիայում սովորելու տարիներին Բոգդան Վենիգը համարվել է նշանավոր գծանկարիչ[3]։ Նկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար նա երեք անգամ արժանացել է փոքր արծաթե մեդալի (1854, 1856, 1857), երկու անգամ՝ մեծ արծաթե մեդալի (1856, 1857), 1859 թվականին պարգևատրվել է փոքր ոսկե մեդալով «Տեսարան Օլիմպիական խաղերից» նկարի համար, իսկ 1862 թվականին ստացել է Ակադեմիայի մեծ ոսկե մեդալ «Հուդայի համբույրը» էսքիզի համար[2]։

1863 թվականի նոյեմբերի 9-ին Բոգդան Վենիգը մասնակցել է «տասնչորսի խռովությանը»՝ հրաժարվելով մասնակցել մեծ ոսկե մեդալի համար անցկավող մրցույթին, որ նվիրված էր Գեղարվեստի ակադեմիայի հարյուրամյակին։ 1863 թվականից մինչև 1867 թվականը Բոգդան Վենիգն անդամակցել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի, որ գլխավորում էր Իվան Կրամսկոյը[4]։

1865 թվականից Բոգդան Վենիգը գեղանկարիչներ Իվան Կրամսկոյի ու Նիկոլայ Կոշելևի հետ միասին աշխատել է Մոսկվայի Փրկչի տաճարի գլխավոր գմբեթի նկարազարդմամբ, որ կատարվել է ըստ Իվան Կրամսկոյի ու Ալեքսեյ Մարկովի սկզբնական ուրվագծերի[5][6]։

Բոգդան Վենիգն ստեղծել է դիմանկարներ։ 1869 թվականին նա ստեղծել է քանդակագործ, մոդելագործ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի (Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարան) ակադեմիկոս ու պրոֆեսոր Իվան Իվանովիչ Ռեյմերսի դիմանկարը[7]։

Բոգդան Վենիգը մահացել է 1872 թվականին Սանկտ Պետերբուրգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Скурлов Валентин.։ «Фаберже и Эстония»։ Архив Валентина Скурлова (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-03 
  2. 2,0 2,1 Кондаков С. Н. Живописцы // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академии Художествъ. — СПб., 1914. — С. 35. — 452 с.
  3. Ренин, И. Е. Чугуевские живописцы // Далёкое близкое. Воспоминания. — М.: «Захаров», 2002. — С. 107. — 508 с. — (Воспоминания). — 5000 экз. — ISBN 5-8159-0204-7
  4. Лейкинд О.Л., Северюхин Д.Я.։ «Артель художников»։ Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն)։ Международный благотворительный фонд им. Д.С. Лихачева.։ Վերցված է 2010-03-31 
  5. Экштут С. А. Шайка передвижников. История одного творческого союза. — М.: «Дрофа», 2008. — 320 с. — 3000 экз. — ISBN 978-5-358-01904-1
  6. Алексеев-Алюрви Ю. В. Технология живописи в куполе Храма Христа Спасителя в Москве.(ռուս.).
  7. «Немцы в Академии Художеств. XVIII- начало XX века. Москва.16 ноября 2004 - 28 февраля 2005 года. РАХ» (ռուսերեն)։ Научно-Исследовательский Музей Российской Академии Художеств (НИМРАХ)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-22-ին։ Վերցված է 2010-05-03 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]