Ֆինն Մորթենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆինն Մորթենսեն
Ծնվել էհունվարի 6, 1922(1922-01-06)[1][2][3]
Օսլո, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Մահացել էմայիսի 23, 1983(1983-05-23)[3] (61 տարեկանում)
Օսլո, Նորվեգիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, պրոֆեսոր և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
ԿրթությունOslo Conservatory of Music?

Ֆինն Էյնար Մորթենսեն (նորվ.՝ Finn Einar Mortensen, հունվարի 6, 1922(1922-01-06)[1][2][3], Օսլո, Նորվեգիա - մայիսի 23, 1983(1983-05-23)[3], Օսլո, Նորվեգիա) , նորվեգացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ և մանկավարժ:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինն Էյնար Մորթենսենը ծնվել է 1922 թվականի հունվարի 6-ին Նորվեգիայում: 1941-ից 1944 թվականներին մայրաքաղաք Օսլոյում դաշնամուրի դասեր է ստացել Էրլինգ Վեսթերի մոտ, հարմոնիա՝ Թորլեյդ Էքենի և բազմադաշնակություն՝ Քլաուս Էգգեի մոտ: Ֆինն Էյնար Մորթենսենը 1956 թվականին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Նիլս Վիգգո Բեյթսոնի մոտ երաժշտական կրթություն է ստացել:

1973 թվականից Ֆինն Էյնար Մորթենսենը Օսլոյի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է: 1961-ից 1964 թվականներին Նոր երաժշտության կազմակերպության վարչության նախագահն է եղել: Ֆինն Էյնար Մորթենսենը նորվեգական արվեստի ավանգարդիստական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է համարվում: Վաղ տարիների ստեղծագործությունները գրվել են Պաուլ Հինդեմիթի ազդեցությամբ: Բայց ժամանակի ընթացքում կոմպոզիտոր Ֆինն Մորթենսենը սկսեց ստեղծագործել իր ոճի մեջ՝ դիմելով ալեաթորիային և սոնորիստիկային:

Կամպոզիտոր Ֆինն Էյնար Մորթենսենն իր մահկանացուն կնքել է վաթսունմեկ տարեկան հասակում՝ 1983 թվականի մայիսի 23-ին:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմֆոնիա(1957)
  • «Էվոլյուցիա» / Evolution (1961)
  • «Per orchestra» (1967)
  • «Կամերային երաժշտություն» (1968)
  • «Գեդդա» (1977)
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1964)
  • Տրիո ջութակի, ալտի և թավջութակի համար (1950)
  • Կվինտետ փողային գործիքների համար (1951)
  • Ֆանտազիա և ֆուգա դաշնամուրի համար (1958)
  • Սոնատ «Ֆորտունայի անիվը» (1967)
  • Սոնատինա№ 1 (1948)
  • Սոնատինա№ 2 (1952)
  • Կոնցերտ դաշնամուրի և օրկեստրի համար (1963)
  • Սոնատ№ 1 для 2-х фортепиано (1964)
  • Սոնատ№ 2 для 2-х фортепиано (1974)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 356 — ISBN 5-85270-033-9
  • Wallnеr В., Vеr tids musikk i Norden. — Stockh., 1968.
  • Lange К., Norwegian music. — Oslo, 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]