Ֆիլիս Լամբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիս Լամբերտ
Ծնվել էհունվարի 24, 1927(1927-01-24)[1][2][3] (96 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
ԿրթությունԻլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ և Վասար քոլեջ
Մասնագիտությունճարտարապետ
ԱշխատավայրCCA?
ԱմուսինJean Lambert?
Ծնողներհայր՝ Samuel Bronfman?[1], մայր՝ Saidye Rosner Bronfman?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Ֆիլիս Բարբարա Լամբերտ (անգլ.՝ Phyllis Barbara Lambert, ծնյալ՝ Բրոնֆմեն, հունվարի 24, 1927(1927-01-24)[1][2][3], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա)[9], կանադացի ճարտարապետ, բարերար և Բրոնֆմենների ընտանիքի անդամ։ Կանադայի շքանշանակիր, Քվեբեկի ազգային շքանշանի ասպետ, Կանադայի թագավորական ճարտարապետական ինստիտուտի,Կանադայի Թագավորական ընկերության և Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում, կրթությունն ստացել աղջիկների բարձրագույն մասնավոր The Study դպրոցում և ազատ արվեստի Վասարի քոլեջում (արվեստի բակալավր 1948 թվականից)։ Ինը տարեկան հասակում նա արդեն նվիրված էր քանդակագործությանը և նկարչական նրա հմտություններն ուշագրավ են համարվել իր կյանքի վաղ շրջանում։ Տասնմեկ տարեկանում սկսել է ցուցահանդեսներ անցկացնել Արվեստների թագավորական ակադեմիայի ամենամյա ցուցահանդեսներում ու Կանադայի Քանդակագործների միությունում[10]։ Նյու Յորքում ճարտարապետության պատմություն ուսումնասիրելիս սկսել է զբաղվել արվեստի և ճարտարապետության միջև եղած կապերով, որը շարունակվել է նրա ամբողջ կյանքի ընթացքում[11]։

1949 թվականի մայիսի 17-ին Մոնրեալում ամուսնացել է ֆրանս-գերմանական ծագում ունեցող Ժան Լամբերտի հետ[12], որը տնտեսական խորհրդատու էր[13][14][15][16]։ 1954 թվականին զույգն ամուսնալուծվել է[12], որից հետո Ֆիլիսը որոշել է մնալ Փարիզում ու միայնակ ապրել և աշխատել իր արվեստի և քանդակագործության արվեստանոցում[17]։

1951 թվականին հայրը՝ Սեմյուել Բրոֆմենը, իր չորս երեխաների համար հիմնադրել է հոլդինգային ընկերություն, որտեղ Ֆիլիսն ստացել է 22% բաժնեմաս։ Այն վերահսկում էր ընտանեկան The Seagram Company Ltd. թորման կայսրությունը, որը ժամանակի ընթացքում վերահսկում էր միլիարդավոր դոլարների խմիչքներ, անշարժ գույք, նավթ և գազ և քիմիական ընկերություններ[18]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտը սերտորեն մասնակցել է Նյու Յորքի Սիգրեմ շենքի նախագծմանը:

Մինչ Ֆիլիսն ապրում էր Փարիզում, Seagram Company Ltd ընկերությունը հոր հանձնարարականով նոր կենտրոնակայան էր ծրագրում բացել Նյու Յորքում։ Փարիզում գտնվելու ընթացքում նա ծանոթացել էր ժամանակի նորագույն գեղարվեստական և ճարտարապետական շարժումների հետ։ Նա վճռականորեն դեմ էր շենքին, որն արդեն նախագծվել էր Պերեյրայի և Լաքման ճարտարապետների կողմից։ 1954 թվականի հունիսի 28-ով թվագրված ութ էջանոց հորն ուղղված նամակում 27-ամյա Ֆիլիսին հաջողվել է նրան վերանայել տալ նախնական նախագիծը։ Նրան տրվել է համապատասխան այլընտրանք գտնելու հանձնարարություն և վեց շաբաթ տևած ընդլայնված պրպտումներից հետո Միս վան դեր Ռոեն առաջադրվել է որպես նոր թեկնածու։ Վերջինս ընդունել է նախագիծը և դարձել Ֆիլիսի մենթորը` աջակցելով նրա՝ ճարտարապետ դառնալու ցանկությանը[10]։ 1954 - 1958 թվականներին նա տարված էր Նյու Յորքի Պարկ պողոտայում գտնվող Սիգրեմ շենքի նախագծման և կառուցման գործընթացով։ 1958 թվականին ընդունվել է Յեյլի ճարտարապետական դպրոց, բայց հետո տեղափոխվել Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ ավելի լավ էր ուսուցանվում այն, ինչ ինքն ուզում էր սովորել[17][10]։ 1958 թվականին Միս վան դեր Ռոեն, որը 1938 թվականից ծառայում էր որպես IIT ճարտարապետության բաժնի վարիչ, հրաժարական է տվել[19] իր պաշտոնից։

Ավելի ուշ Լամբերտը դարձել է Սիգրեմ շենքի խորհրդատուն, որին վստահված է դրա պահպանությունը, ներառյալ բոլոր ցուցահանդեսների և հավաքածուների վերահսկումը և համադրումը, մինչև 2000 թվականը[10]։

1963 թվականին մագիստրոսի կոչում ստանալուց հետո ընտանիքի կողմից հանձնարարություն է ստացել նախագծել արվեստի կենտրոն Մոնրեալում, որը հայտնի է դարձել որպես «Կատարողական արվեստի Սեգալ կենտրոն»՝ ի պատիվ իր մայրիկի[20]։

Լամբերտը Շուղնեսի գյուղում բացեց ճարտարապետության կանադական կենտրոնն այն բանից հետո, երբ հանդես եկավ թաղամասը պահպանելու և շենքը քանդելուց փրկելու օգտին

1973 թվականին Շերբրուկ փողոցում գտնվող Վան Հորնի առանձնատան քանդումից հետո քսաներեք քաղաքացիական խմբեր կազմել են Sauvons Montréal- ը։ Լամբերտը դարձել է Շուղնեսի գյուղի շրջանը վերակենդանացնելուն ուղղված պայքարի ջատագովներից մեկը[20]։

1975 թվականին հիմնադրել է «Héritage Montréal» պահպանման խումբը[21], մինչև 1983 թվականը եղել է դրա նախագահը[9]։ Խումբը միջոցներ է հավաքել, որպեսզի պահպանության խմբերը կարողանան քայլեր ձեռնարկել։ Քանդումը դադարեցնելու համար նրանք օգտագործել են երթեր փողոցներում, գովազդների և բուկլետների հրատարակում և աշխատանք բնակիչների հետ։ Նրանք ստեղծել են Կանադայի խոշորագույն շահույթ չհետապնդող կոոպերատիվ տների վերանորոգմումը՝ Միլթոն-Փարքը։

Ֆիլիսը նաև քանդելուց փրկել է Շուղնեսի Հաուսը՝ այն գնելով։ 1989 թվականին 19-րդ դարի առանձնատունը դարձել է ճարտարապետության կանադական կենտրոնի (CCA) մաս[20]։

Նա ցածր և միջին եկամուտ ունեցող թաղամասերի վերանորոգման գործում ներդրումները համարում էր նույնքան կարևոր, որքան հուշարձանների պահպանությունը կամ նորակառույց շենքերը։ 1997 թվականից ի վեր գլխավորել է զբաղեցրել է Մոնրեալի ներդրումային հիմնադրամը (FIM)։ Այն ներգրավում էր մասնավոր հատվածի ներդրումները համայնքային բնակարանային տնտեսության մեջ` դուրս գալով կառավարության ծրագրերի սահմաններից[20]։

1979 թվականին հիմնադրել է ճարտարապետության կանադական կենտրոնը (CCA)՝ ազդեցիկ թանգարան և հետազոտական կենտրոն Մոնրեալի Շուղնեսի գյուղ թաղամասում և այն ֆինանսավորելու համար նվիրաբերել 750,000 Սիգրեմի բաժնեմաս։ Կենտրոնում տեղակայված են ճարտարապետական գծագրերի, գրքերի, լուսանկարների և արխիվային նյութերի ընդարձակ հավաքածուներ։ Կենտրոնի գերագույն գերակայությունը ճարտարապետական ժառանգության պահպանումն է[22]։

Աշխատել է Cemp-ի դուստր ձեռնարկության՝ Cadillac Fairview-ի տնօրենների խորհրդում, որի համար հետագայում կառուցել է ծրագրի մշակողի գրասենյակները։ Կրկին նա առաջարկել է աշխատել Միսի հետ և կառուցել Տորոնտո-Դոմինիոն կենտրոնը[23]։

Նրա աշխատանքը ներառում է նաև Լոս Անջելեսի՝ ճարտարապետ Ջին Սամերսի հեղինակած Millennium Biltmore հյուրանոցի վերականգնման աշխատանքները։

Ազգային և միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին նա Պրատի ինստիտուտից ստացել է ճարտարապետության Կերպարվեստի դոկտոր պատվավոր կոչումը։ 1992 թվականին Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի սպա է դարձել, պատվավոր կոչումներ ունի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի շուրջ 26 համալսարաններում։

1985 թվականին նրան դարձրել են Կանադայի շքանշանի անդամ, 1990 թվականին՝ սպա, իսկ 2001 թվականին՝ ուղեկից։ 1985 թվականին ստացել է Քվեբեկի ազգային շքանշանի ասպետի կոչում, իսկ 2005 թվականին՝ Մեծ սպայի։

2006 թվականին Նեշնլ Բիլդինգ թանգարանի կողմից արժանացել է Վինսենթ Սքալի մրցանակի։ Գործադիր տնօրեն Չեյզ Ռինդը հայտարարել է. «Թանգարանը պատիվ ունի Ֆիլիս Լամբերտին շնորհել 2006 թվականի Սքալի մրցանակը` կառուցված միջավայրի նախագծման ընթացքում ունեցած ակնառու նվաճումների համար»[24]։

2007 թվականին Լամբերտի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել Citizen Lambert: Joan of architecture վերնագրով։

Լամբերտը «Ոսկե առյուծ»-ի դափնեկիր է դարձել Վենետիկի ճարտարապետության 14-րդ բիենալեում[25]։ 2016 թվականին արժանացել է Արվեստների Վոլֆ մրցանակի[26]։

Բլանշ Լեմկո վան Գինկելի, Կոռնելիա Օբեռլանդերի ու Դենիս Սքոթ Բրաունի հետ նա մեկն է այն չորս հայտնի կին ճարտարապետներից, որոնց մասին նկարահանվել է 2018 թվականի «Քաղաքային երազողներ» վավերագրական ֆիլմը[27]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանադայի շքանշանի անդամ (1985)
  • Քվեբեկի ազգային շքանշանի ասպետ (1985)
  • Կանադայի շքանշանի սպա (1990)
  • Պրատի ինստիտուտի ճարտարապետության կերպարվեստի պատվավոր դոկտորի կոչում (1990)
  • Ոսկե մեդալ Կանադայի Թագավորական ճարտարապետական ինստիտուտից (1991)
  • Արվեստների և գրականության շքանշանի սպա (1992)
  • Համաշխարհային հուշարձանների ֆոնդի «Հադրիան» մրցանակ (1997)
  • Կանադայի շքանշանի ուղեկից (2001)
  • Քվեբեկի ազգային շքանշանի մեծ սպա(2005)
  • Վինսենթ Սքալի մրցանակ Ազգային շենքի թանգարանից (2006)
  • Ոսկե առյուծ կյանքի վաստակի համար Վենետիկի ճարտարապետության բիենալեից (2014)
  • Արվեստների Վոլֆ մրցանակ (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=260
  5. https://www.calq.gouv.qc.ca/prix-et-distinction/ordre-des-arts-et-des-lettres-du-quebec/#tab-1 (ֆր.)CALQ.
  6. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html#c154958
  7. https://wolffund.org.il/2018/12/12/phyllis-lambert/
  8. http://www.prixduquebec.gouv.qc.ca/prix-qc/desclaureat.php?noLaureat=107
  9. 9,0 9,1 Scott Marian (January 20, 2017)։ «Montreal architecture icon Phyllis Lambert helped shape the city»։ Montreal Gazette 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Phyllis Lambert (2013)։ Building Seagram։ Bergdoll, Barry.։ New Haven, Connecticut։ ISBN 9780300167672։ OCLC 813392773 
  11. Wagg Susan (May 19, 2008)։ «Phyllis Lambert»։ The Canadian Encyclopedia (online ed.)։ Historica Canada 
  12. 12,0 12,1 "Lambert & Co.: 'Some Mistakes'—Head of Investment House Looks Back on Losses", The New York Times, 1 April 1967, pages 31 and 44
  13. "Phyllis Bronfman Wed in Montreal", The New York Times, 18 May 1949, page L-31
  14. Canadian Jewish Review, 16 September 1949, page 18 Archived 4 March 2016 at the Wayback Machine.
  15. Jean Lambert later became a banker, founding Lambert & Company, an investment bank in New York City; he was not Baron Jean Lambert of the Belgian banking family.
  16. Jean Lambert married, in 1963, as his second wife, Jacqueline Reille, the former wife of Christian, Count de Fels, per "Jean Lambert, Investor, Marries Countess Reille", The New York Times, 25 November 1963, page L-22
  17. 17,0 17,1 Citizen Lambert: Joan of Architecture, directed by American documentary filmmaker Teri Wehn-Damisch, 2007
  18. Nicolas Faith, The Bronfmans: The Rise and Fall of the House of Seagram. St. Martin's Griffin, 2007. 978-0312332204. Retrieved 2015-04-22
  19. «Historic Architecture»։ www.iit.edu (անգլերեն)։ Վերցված է 2021-05-07 
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Phyllis Lambert reflects on her 75 years in architecture - Archpaper.com»։ archpaper.com (en-US)։ Վերցված է 2018-10-24 
  21. «Phyllis Lambert and the Canadian Centre for Architecture»։ Canadian Centre for Architecture։ Արխիվացված է օրիգինալից 26 December 2009-ին։ Վերցված է 21 November 2009 
  22. Gyulai Linda (April 2, 2010)։ «'Joan of architecture' to the rescue»։ Montreal Gazette։ Արխիվացված է օրիգինալից April 15, 2010-ին։ Վերցված է 2 April 2010 
  23. "A Personal Stamp on the Skyline, Mark Lamster, New York Times, April 3, 2013
  24. "Phyllis Lambert Accepts NBM's 2006 Vincent J. Scully Prize", www.prnewswire.com. Retrieved 2017-09-12
  25. "Architect Phyllis Lambert awarded the Golden Lion for Lifetime Achievement of the 14th International Architecture Exhibition at the Venice Biennale earlier today", http://www.newswire.ca. Retrieved 2017-09-12
  26. «Israel's 'pre-Nobel' Wolf Prize awardees announced»։ The Times of Israael 
  27. Alex Bozikovic, "City Dreamers: Portraits of four women who shaped the world we live in". The Globe and Mail, May 16, 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]