Jump to content

Ֆիգալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիգալիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսականտիկ քաղաք, պոլիս և հնագիտական հուշարձան
Երկիր Հունաստան
ՔաղաքFigaleia municipality?
 Phigalia (Arcadia) Վիքիպահեստում

Ֆիգալիա (հուն.` Φιγαλία), հին հունական քաղաք Հունաստանի արևմուտքում։ Տեղակայված է Արկադիայի հարավ-արևմտյան մասում, Մեսենիայի սահմանին։

Արկադիայի պաշտպանական քաղաքներից է եղել։ Քաղաքը շրջապատված է եղել մոտ 4 կմ երկարությամբ ամուր պարսպով մոտ, ուղղանկյուն և կլոր աշտարակներով, որոնք պահպանվել են մինչ օրս[1]։

Ներկայումս հին քաղաքի հարևանությամբ տեղակայված է նույնանուն գյուղը, որը մինչև 20-րդ դարի սկիզբը հայտնի էր Պավլիցա անունով (Παύλιτσα)։ Ֆիգալիան գտնվում է բարձրադիր վայրում։ Պարսպի պատերը կառուցվել են զառիթափի վրա։ Պելոպոնեսի ամենաբարձր լեռները՝ Կոթիլիուսը և Էլաիոնը նույնպես տեղակայված են Ֆիգալիայի մոտ[2]։ Քաղաքը գտնվում էր Նեդե գետի հյուսիսային ափին[3]։

Ենթադրվում է, որ հին ժամանակներում քաղաքի հիմնադիրն է եղել Լիակոնի որդին` Ֆիգալը։ Այնուհետև քաղաքը անունը դարձել է Ֆիալիա` Բուկոլիոնի որդու՝ Ֆիալի պատվին, սակայն այդ անունը լայնորեն չի տարածվել[4]։ Մ․թ․ա․ 659 թվականին Ֆիգալիան գրավեցին լակեդեմոնները, սակայն ֆիգալացիները կարողացան վերադարձնել քաղաքը օրեսֆասեցիների օգնությամբ[5]։ Ըստ Ստրաբոնի, Արկադիայի մյուս քաղաքների հետ միասին, Ֆիգալիան անկում է ապրել Հռոմեական կառավարման ժամանակ[6]։

Ըստ Պավսանիասի քաղաքում կառուցվել են Արտեմիսի[7], Դիոնիսոս Ակրատոֆորայի[8], Եվրինոմեի տաճարները[9]։ Գիմնասիոնում վեր էր խոյանում Հերմեսի արձանը[8]։ Ագորայի վրա կանգնած էր Արրիխիոնի արձանը[10]։ Օլիմպիայի հնագիտական թանգարանում պահպանվում է կուրոսի (պատանի) արձանը, որը պատկերում է Արրիխիոնին։ Հայտնաբերվել է ագորայում։ Օրեսֆասեցիների գերեզմանը նույնպես գտնվում էր ագորայում[11]։

Ֆիգալիան լավագույնս հայտնի է Ապոլլոնի տաճարով, որի պեղումները սկսվել են 1812 թվականին։ Տաճարի հեղինակը ճարտարապետ Իկտինոսն էր, ով ապրել է Պերիկլեսի դարաշրջանում։ Վերջինս կառուցել է Աթենքի Պարթենոն համալիրը։ Տաճարը կառուցվել է մարմարից։ Ըստ Պավսանիասի, տաճարն առանձնանում է մարմարի գեղեցկությամբ և աշխատանքի մանրակրկիտությամբ[12]։

1927 թվականին Անաստասիոս Օրլանդոսը պեղել է հին աղբյուրներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3-րդ դարի սկզբից մինչև մ․թ․ա․ 4-րդ դարի վերջը։ 1996 թվականին հնագետ Քսենյա Արափոիյանին (Ξένη Αραπογιάννη) հայտնաբերել է Աթենասի և Զևսի տաճարը Կուրդումբուլի բլրի վրա՝ քաղաքի հարավ-արևմտյան մասում։ Տաճարից հյուսիս հայտնաբերվել են բնակավայրի ավերակներ[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012). «Φιγάλεια. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  2. Павсаний. Описание Эллады. VIII, 41, 7
  3. Павсаний. Описание Эллады. VIII, 41, 3
  4. Павсаний. Описание Эллады. VIII, 39, 2
  5. Павсаний. Описание Эллады. VIII, 39, 4
  6. Страбон. География. VIII, 3, 22
  7. Павсаний. Описание Эллады. VIII, 39, 5
  8. 8,0 8,1 Павсаний. Описание Эллады. VIII, 39, 6
  9. Павсаний. Описание Эллады. VIII, 41, 4
  10. Павсаний. Описание Эллады. VIII, 40, 1
  11. Павсаний. Описание Эллады. VIII, 41, 1
  12. Павсаний. Описание Эллады. VIII, 41, 8—9
  13. Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012). «Φιγάλεια. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիգալիա» հոդվածին։