Իկտինոս
Jump to navigation
Jump to search
Իկտինոս | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Ծննդավայր | Հին Աթենք, Ատիկա, Հունաստան |
Մահացել է | անհայտ |
Վախճանի վայր | Հին Աթենք, Ատիկա, Հունաստան |
Ուշագրավ աշխատանքներ | Պարթենոն և Ապոլլոնի տաճարը Բասքում[1] |
Իկտինոս (հուն․՝ Ἰκτῖνος, մ.թ.ա. 5-րդ դար, Հին Աթենք, Ատիկա, Հունաստան - անհայտ, Հին Աթենք, Ատիկա, Հունաստան), հույն ճարտարապետ։ Աթենքում կառուցել է Պարթենոնը (մ. թ. ա. 447-438, Կալիկրատեսի հետ) և Պերիկլեսի օդեոնը, Էլեֆսիսում՝ Տելեստերիոնը (մ. թ. ա. 430-ական թվականներին), Բասքում՝ Ապոլլոնի տաճարը (մ. թ. ա. մոտ 430)։ Իկտինոսը նորարարորեն կիրառել է օրդերային համակարգը ճարտարապետական նոր կերպարներ ստեղծելու համար։ Իկտինոսի ճարտարապետությանը բնորոշ են պլաստիկությունը, դորիսյան և հոնիական ձևերի օրգանական միահյուսումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 322)։ ![]() |