Ապոլլոնի տաճարը Բասքում
Ապոլլոնի տաճարը Բասքում հուն․՝ Ναός Επικούριου Απόλλωνα | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հնագիտական հուշարձան և հին հունական տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Oichalia Municipality? |
Տարածաշրջան | ![]() |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն[1] |
Նվիրված | Ապոլլոն Էպիկուր |
Ճարտարապետ | Իկտինոսը |
Ճարտարագետ | Կալլիմախ (քանդակագործ) |
Ճարտարապետական ոճ | Օրդեր |
Կառուցման սկիզբ | Ք․ա․ 430 թվական |
Կառուցման ավարտ | Պերիկլեսյան ոսկեդար |
Հիմնադրված | Ֆիգալիա քաղաքի բնակչության համար |
Շինանյութ | մարմարանման կրաքար |
![]() | |
![]() | |
Ապոլլոնի տաճարը Բասքում, տաճար՝ կառուցված Ք.ա. 430 թվականին Պելոպոնեսում՝ Արկադիայի լեռներում, Ֆիգալիա քաղաքի բնակիչների համար։ Սրանով ավարտվում է Պերիկլեսյան ժամանակաշրջանի ճարտարապետության գերագույն ծաղկման շրջանը։ Տաճարի հեղինակն է Իկտինոսը։
Շինանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարը հիմնականում կառուցված է մարմարանման կրաքարից (բացառությամբ առանձին մանրամասներից, որոնք մարմարից են)։ Դորիական պերիպտերոս է՝ խիստ ձգձգված ցելլայով, 6×15 սյուներով և 14,6 × 38,3 մ չափով։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած արտաքին ճարտարապետության զուսպ ձևերին, տաճարի ինտերիերին բնորոշ է տարածական հարուստ լուծումը։ Ցելլայի երկայնական պատերից դուրս են գալիս կիսալուսնաձև վերջավորված 5 զույգ որմնասյուներ։ Սրանք առաջացնում են չորս զույգ խորշեր։ Տաճարի առանցքի վրա՝ ետևում, տեղավորված է կորնթական օրդերի առանձին մի սյուն, որը այս օրդերի առաջին, ամենահին կիրառության նմուշն է։ Տեղում պահպանվել է միայն խարիսխը և գտնվել են խոյակի բեկորները։ Տաճարը կառուցվել է ավելի հին տաճարի տեղում։
Ապոլլոն Էպիկուրի տաճարը Բասքում այն հազվագյուտ հուշարձաններից է, որի մեջ կիրառվել են հունական երեք օրդերները (դորիական օրդեր, կորնթական օրդեր, հոնիական օրդեր)։ Դորիականը կիրառվել է արտաքին սյունասրահում, հոնիականը՝ ներքին պատերի ելուստներում, կորնթականը՝ որպես առանձին սյուն։ Ճարտարապետ Իկտինոսի մեզ հայտնի երեք գործերը՝ Պարթենոնը, Թելեստերիոնը և Բասոսի տաճարը, վկայում են ստեղծագործական անհատականության ու մշտապես որոնող նորարարական ձգտման մասին, հատկանիշներ, որոնք արտահայտվել են կորնթական նոր օրդերի ստեղծմամբ, շենքերի ինքնատիպ հորինվածքներով, քանդակների համարձակ արմատավորմամբ[2]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Համաշխարհային ժառանգության պաշտոնական կայք
- ↑ Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն, Երևան, 1978
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ապոլլոնի տաճարը Բասքում Վիքիպահեստում |
---|
- Hellenic Ministry of Culture: Bassae
- Hellenic Ministry of Culture: Temple of Apollo Epikourios
- Excavation of the Temple
- UNESCO: Temple of Apollo Epicureus at Bassae
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ապոլլոնի տաճարը Բասքում կատեգորիայում։ |
|