Ֆերնանդո Լինդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնանդո Լինդես
Ծնվել էմարտի 16, 2000(2000-03-16)[1][2] (24 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[2]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան և մոդել

Ֆերնանդո Լինդես (իսպ.՝ Fernando Lindez, մարտի 16, 2000(2000-03-16)[1][2], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի դերասան և մոդել, որն առավել հայտնի է «Skam» հեռուստասերիալի իսպանական «Skam España» տարբերակում կատարած Ալեխանդրո Բելտրանի դերով[3]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղանդներ որոնող Խավիեր Դելգադոն հայտնաբերել է նրան Instagram-ի միջոցով, սկզբից աշխատել է Uno Models-ում[4]։ Նա քայլել է Մադրիդի, Լոնդոնի, Փարիզի, Նյու Յորքի և Միլանի բեմերում և որպես մոդել ներկայացրել է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, ինչպիսիք են Գուչին, Pull and Bear-ը, Լուի Վիտոնը, Պրադան և Վերսաչեն[4][5]։ Հետո նկարահանվել է David Delfín ապրանքանիշի համար[6]։

Skam España-ում Ալեխանդրո Բելտրանի դերում կատարած առաջնաելույթի շնորհիվ՝ հայտնաբերել է, որ իրեն ավելի շատ դուր է գալիս դերասանական արվեստը և այն գերադասել է մոդելայինից[7]։ 2019 թվականին՝ Այտանա Օկանայի «Skam España»-ում նկարահանվելուց հետո նրանք ընկերացեկ են և նա նկարահանվել է Այտանայի «Nada Sale Mal» տեսահոլովակում[5]։

2022 թվականին հայտարարվել է, որ նա Ալեքսանդրա Խիմենեսի հետ գլխավոր դերակատարում է ունենալու Atresmedia-ի «Սկանդալ, մոլուցքի պատմություն» հեռուստասերիալում[3]։ Հայտարարվել է նաև, որ նա լինելու է Նեթֆլիքսի «Էլիտա» հեռուստասերիալիի յոթերորդ եթերաշրջանի դերասանական կազմի մեջ[8]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես 2020 թվականին, այնպես էլ 2021 թվականին ճանաչվել է լավագույն տղամարդ մոդելներից մեկը՝ models.com-ի կողմից, որը նորաձևության արդյունաբերության ամենակարևոր լրատվամիջոցներից մեկն է[8], կարճ ժամանակ անց ճանաչվել է որպես աշխարհի 50 ամենահայտնի մոդելներից մեկը[9]։ 2022 թվականին «Esquire» ամսագրի կողմից արժանացել է «տարվա տղամարդ» անվանակարգին[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլֆ խաղում է 8 տարեկանից, զբաղվում է կայակինգով և 2021 թվականին անալոգային տեսախցիկով մուտք է գործել «լուսանկարչության աշխարհ»[9][11]։ Նա նաև հետաքրքրված է երաժշտությամբ և կինոյով։ Նա սիրում է ընկերների հետ բարձրանալ Նավասերադա և զբոսնել շների հետ[11]։ Ունի երկու դաջվածք և սիրում է ուսումնասիրել և շփվել բնության հետ։ Հետո դարձել է ժամանակավոր ռեփ խմբի մաս, որը կոչվում էր «El grupo del corazón partido»[9]:

Նա լավ հարաբերություններ է պահպանում իր երեք քույրերի հետ՝ մեկ մեծ և երկու կրտսեր[12]։ Մինչև 2020 թվականը նա երբեք զուգընկեր չի ունեցել[13], բայց 2021 թվականից նա հարաբերությունների մեջ է մտնում մոդել Եվգենիա Արանզի հետ, որի հետ նա կիսում էր գործակալությունը[14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2018-2020 Skam España Ալեխանդրո
2023 Սկանդալ, մոլուցքի պատմություն Հյուգո
2023 Էլիտա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.lavanguardia.com/peliculas-series/personas/fernando-lindez-2649290
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.formulatv.com/personas/fernando-lindez/
  3. 3,0 3,1 LOS40 (2022 թ․ հունիսի 6). «Fernando Lindez, el modelo que se prepara para montar un 'escándalo' en Telecinco | Televisión». LOS40 (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Cosmopolitas, Muy. «¿Quién es Fernando Lindez, el modelo que debuta en Élite de Netflix?». Muy Cosmopolitas (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 González, Hugo García (2019 թ․ մայիսի 17). «Amor de ascensor entre Aitana y Fernando Lindez en 'Nada sale mal'». Shangay (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. LOS40 (2019 թ․ մայիսի 20). «Fernando Lindez Este es el chico de Aitana en su nuevo vídeo: 'Nada Sale Mal' | Galería». LOS40 (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Fernando Líndez: Curiosidades y Biografía». cine.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. 8,0 8,1 Muy Cosmopolitas, ed. (12 novembre 2022). «¿Quién es Fernando Lindez, el modelo que debuta en Élite de Netflix?» (իսպաներեն). Վերցված է 8 gener 2023-ին.
  9. 9,0 9,1 9,2 «TELECINCO - televisión a la carta, series y entretenimiento». Telecinco (Spanish). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Yahoo forma parte de la familia de marcas de Yahoo». consent.yahoo.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 Llanos, Eva Delgado de los (2021 թ․ մայիսի 25). «Se llama Fernando Lindez y es el modelo del momento. Conoce al español que está arrasando en la moda». RTVE.es (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. Mireya (12 gener 2023). NIUS (ed.). «Quién es Fernando Lindez, el actor de moda con físico de "Escándalo", descubierto por casualidad» (իսպաներեն). Վերցված է 30 gener 2023-ին. {{cite web}}: Unknown parameter |cognom= ignored (օգնություն)
  13. «Fernando Lindez ('Skam'): "Siempre me ha costado el tema novias, no he tenido ninguna pareja"». Esquire (եվրոպական իսպաներեն). 2020 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
  14. MAG, NOTICIAS (2023 թ․ հունվարի 27). «Quién es Eugenia Arranz, la novia de Fernando Lindez: biografía y fotos de la modelo | Celebs de España | FAMA». Mag. (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.