Skam
Skam | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա և youth series? |
Ստեղծող | Յուլյա Անդեմ |
Երկիր | Նորվեգիա |
Լեզու | նորվեգերեն |
Ռեժիսոր | Յուլյա Անդեմ |
Գլխավոր դերերում | Թարյեյ Սանդվիկ Մու, Յուսեֆինե Ֆրիդա Փեթերսեն, Lisa Teige?, Iman Meskini?, Ulrikke Falch? և Հենրիկ Հոլմ |
Պրոդյուսեր | Մարիաննա Ֆուրվոլդ-Բոլանդ |
Սցենարիստ | Յուլյա Անդեմ |
Երաժշտություն | Քրիստիան Վիբե |
Պատմվածքի վայր | Օսլո |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 43 |
Էկրաններին է | սեպտեմբերի 25, 2015-ից հունիսի 24, 2017-ը |
Հեռուստաալիք | NRK3? |
Պարգևներ | |
Պաշտոնական կայքէջ |
«Skam» (նոր․՝ Skam, թարգմ․՝ «Ամոթ»), նորվեգական հեռուստասերիալ, որը պատմում է Հարթվիգ Նիսսեն[1] դպրոցում սովորող պատանիների մասին։ Առաջին սերիան թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին NRK[2] կայքում։ Յուրաքանչյուր եթերաշրջանի իրադարձությունները պատմվում են տվյալ եթերաշրջանի գլխավոր հերոսի անունից։
Հեռուստասերիալը կարճ ժամանակում դարձել է հայտնի Նորվեգիայում և նրա սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր սերիա դիտում են 200 հազարից ավել մարդ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը պատմում է Հարթվիգ Նիսսեն դպրոցի աշակերտների կյանքի մասին։ Սերիալում բարձրաձայնվում են պատանիներին հուզող բազմաթիվ հարցեր։ Առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսուհին Էվան է։ Այս եթերաշրջանում պատմվում է նրա և իր ընկերոջ` Յունասի հարաբերությունների մասին, ինչպես նաև Էվայի նոր ընկերների։ Երկրորդ եթերաշրջանի գլխավոր հերոսուին Նուռան է։ Այստեղ ավելի մանրամասն է նկարագրվում Նուռայի կյանքը, որն Էվայի մտերիմ ընկերուհիներից էր։ Ընթացք է տրվում Նուռայի և Վիլիամի հարաբերություններին։ Երրորդ եթերաշրջանի գլխավոր հերոսը Իսակն է։ Նա փորձում է հասկանալ ինքն իրեն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար |
---|---|
Լիսա Տեյգե | Էվա Կվիգ Մուն |
Յուսեֆինե Ֆրիդա Փեթերսեն | Նուռա Ամալիա Սատրե |
Թարյեյ Սանդվիկ Մու | Իսակ Վալտերսեն |
Մարլոն Լանգդելեն | Յունաս Նոա Վասքես |
Ուլրիկե Ֆալչ | Վիլդե Հելլերուդ Լինն |
Ինա Սվենիննգդալ | Քրիս Բերգ |
Հենրիկ Հոլմ | Էվան Բեկ Նայշեմ |
Թոմաս Հեյնես | Վիլիամ Մագնուսսոն |
Հերման Թոմերաս | Քրիստոֆեր (Քրիս) Շիսթադ |
Դրվագներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվան առաջին եթերաշրջանի կենտրոնական հերոսուհին է։ Գործողությունները տեղի են ունենում 2015 թվականի աշնանը։
№ | # | Անվանում | Ամսաթիվ | |
---|---|---|---|---|
1 | 1 | "նորվ.՝ Du ser ut som en slut (Դու քեզ պոռնիկի պես ես պահում)" | սեպտեմբերի 25, 2015 | |
Եվայի մոտ ավագ դասարանում ուսուցման տարիներն են սկսվում։ Նա շփվում է միայն իր ընկեր Յունուսի և նրա լավագույն ընկեր Իսակի հետ, քանի որ վիճել է իր ընկերուհիներ Ինգրիդի և Սարայի հետ։ | ||||
2 | 2 | "նորվ.՝ Jonas, dette er helt dust (Յունաս, դա բացարձակ հիմարություն է)" | նոյեմբերի 2, 2015 | |
Եվան, Յունասն ու Իսակը մեկնում են ուղևորության դեպի լքված տնակ։ Եվան նյարդայնանում է, քանի որ Յունասը հրավիրել է ընկերներին։ | ||||
3 | 3 | "նորվ.՝ Vi er de største loserne på skolen (Մենք դպրոցի ամենաէպիկական ձախողակներն ենք)" | հոկտեմբերի 9, 2015 | |
Վերադառնալով դպրոց` Եվան ավելի մոտիկից է ծանոթանում Նուրայի հետ։ Նրանք միավորվում են Սանայի, Քրիսի և Վիլդայի հետ, որպեսզի միևնույն ավարտական ավտոբուսում լինեն։ | ||||
4 | 4 | "նորվ.՝ Go for it din lille slut (Արա դա, փոքրիկ պոռնիկ)" | հոկտեմբերի 16, 2015 | |
Սանան և Վիլդան համոզում են Եվային ծանոթանալ Քրիստոֆերի հետ, որպեսզի հայտնվեն երրորդ կուրսի ուսանողների երեկույթին։ Վիլդան էլ իր հերթին երազում է ծանոթանալ Ուիլիամի՝ դպրոցի ամենահայտնի տղայի հետ։ | ||||
5 | 5 | "նորվ.՝ Hva er det som gjør deg kåt? (Ի՞նչն է քեզ ակտիվացնում)" | հոկտեմբերի 23, 2015 | |
Եվան Յունուսին հրավիրում է իր տուն՝ մոր հետ ընթրիքի։ Վիլդան սիրահարվում է Ուիլիամին։ Աղջիկները գալիս են դպրոցական բուժքրոջ մոտ հակաբեղմնավորիչ միջոցներ ստանալու համար։ | ||||
6 | 6 | "նորվ.՝ Man vet når gutter lyver (Յուրաքանչյուրտ գիտի, թե երբ են տղաները ստում)" | հոկտեմբերի 30, 2015 | |
Էվան Յունուսին կասկածում է իր նախկին լավագույն ընկերուհի Ինգրիդի հետ դավաճանելու մեջ։ Նա փորձում է ինչ-որ բան իմանալ Իսակից։ Հոլոուին-երեկույթի ժամանակ Էվան և Ինգրիդը վիճում են։ Վշտացած Էվան համբուրվում է Քրիստոֆերի հետ։ | ||||
7 | 7 | "նորվ.՝ Tenker alltid det er meg det er noe gale med (Ես միշտ մտածում եմ, որ ինձ հետ մի բան այն չէ)" | նոյեմբերի 13, 2015 | |
Էվայի մոտ առաջանում է մեղքի զգացողություն Քրիստոֆերի հետ համբույրի պատճառով։ Նա խորհուրդ է հարցնում Իսակից։ Նուրան Վիլդային ասում է, որ պետք է մոռանալ Ուիլյամին։ | ||||
8 | 8 | "նորվ.՝ Hele skolen hater meg (Ամբողջ դպրոցն ինձ ատում է)" | նոյեմբերի 20, 2015 | |
Ամբողջ դպրոցն իմանում է, որ Էվան համբուրվել է Քրիստոֆերի հետ։ Նրա պատճառով մյուս աղջիկներն ընկնում են «սև ցուցակ»։ Ուիլյամը սկսում է հետաքրքրվել Նուրայով։ | ||||
9 | 9 | "նորվ.՝ Man er det man gjør (Դու այն ես, ինչ անում ես)" | նոյեմբերի 27, 2015 | |
Էվան սպառնալիքներով լեցուն անանուն նամակ է ստանում և փորձում պարզել, թե ով է նրան ուղարկել։ Նա մտածում է դպրոցը փոխելու մասին։ | ||||
10 | 10 | "նորվ.՝ Jeg tenker du har blitt helt psyko (Կարծում եմ՝ դու ամբողջովին տարվել ես)" | դեկտեմբերի 4, 2015 | |
Երեկույթի ժամանակ Էվան Իսակին հարցնում է, թե ինչու է նա Յունասին պատմել Քրիստոֆերի հետ համբույրի մասին։ Իսակը պատմում է, որ նա սիրահարված է Էվային։ Երեկույթի ժամանակ Վիլդան ուշագնաց է լինում։ | ||||
11 | 11 | "նորվ.՝ Et jævlig dumt valg (Չափազանց հիմար ընտրություն)" | դեկտեմբերի 11, 2015 | |
Վիլդան ընկերուհիներին ասում է, որ հնարավոր է, որ հղի է, բայց դպրոցական բուժքույրը հերքում է դա։ Ուիլյամը Նուրայի խնդրանքով Վիլդայից ներողություն է խնդրում։ Էվան և Նուրան կասկածում են, որ Իսակը իրականում սիրահարված է Յունասին։ |
2-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուրան երկրորդ եթերաշրջանի կենտրոնական հերոսուհին է։ Գործողությունները տեղի են ունենում 2016 թվականի գարնանը։
№ | # | Անվանում | Ամսաթիվ | |
---|---|---|---|---|
12 | 1 | "նորվ.՝ Om du bare hadde holdt det du lovet (Միայն եթե պահես խոստումդ)" | մարտի 4, 2016 | |
Նուրայի և Վիլդայի մոտ տարաձայնություններ են առաջանում ավարտական ավտոբուսի հովանավորների պատճառով։ Նուրան փորձում է խուսափել Ուիլյամից, որը շատ համառ է դարձել։ | ||||
13 | 2 | "նորվ.՝ Du lyver til en venninne og skylder på meg (Ստում ես ընկերուհուդ և մեղադրում ինձ)" | մարտի 11, 2016 | |
Յունասի մասին դպրոցում սկսում են զանազան շշուկներ պտտվել։ Նուրան Ուիլյամի հետ ժամանադրության է գնում։ | ||||
14 | 3 | "նորվ.՝ Er det noe du skjuler for oss? (Դու ինչ-որ բա՞ն ես թաքցնում մեզնից։)" | մարտի 18, 2016 | |
Նուրան բոլորից թաքցնում է, որ ժամադրության էր Ուիլյամի հետ։ Ուիլյամը երեկույթ է անցկացնում սեփական տանը։ | ||||
15 | 4 | "նորվ.՝ Jeg visste det var noe rart med henne (Ես այդպես էլ գիտեի, որ մի բան այն չէ)" | մարտի 25, 2016 | |
Զատկի շաբաթվա ժամանակ Նուրան ընկերուհիների հետ մեկնում է քաղաքամերձ տանը հանգստանալու։ Հանգստանալու ժամանակ նրանք ականտես են լինում տարօրինակ և սարսափելի իրադարձությունների։ | ||||
16 | 5 | "նորվ.՝ Jeg er i hvert fall ikke sjalu (Իհարկե ես խանդում եմ)" | ապրիլի 1, 2016 | |
Նուրային վիրավորում է Էսքիլդի խոսքերը, որ նրան չեն հուզում փախստականների խնդիրները։ Ուիլյամն ընկերների հետ աճուրդ է հայտարարում, որպեսզի գումար հավաքեն քաղաքամերձ փոքրիկ տնակը վերականգնեն։ Նա համոզում է տղային գումարի մի մասը նվիրաբերել փախստականների կարիքների համար։ | ||||
17 | 6 | "նորվ.՝ Jeg vil ikke bli beskytta (Ես չեմ կարող պաշտպանել)" | ապրիլի 22, 2016 | |
Ուիլյամի տանը Նուրան հանդիպում է տղայի՝ Օսլոյից վերադարձած ավագ ե եղբորը։ Աղջիկները քննարկում են Յունասի՝ ծեծի ենթարկվելու մասին լուրերը։ Նուրան տեսնում է Իսակի և Քրիստոֆերի կասկածելի հանդիպումը։ | ||||
18 | 7 | "նորվ.՝ Noora, du trenger pikk (Նուրա, քեզ առնանդամ է անհրաժեշտ)" | ապրիլի 29, 2016 | |
Նուրան Ուիլյամի հետ հարաբերությունները Վիլդայից գաղտնի է պահում։ Աղջիկները գնում են բարձր դասարանցիների երեկույթին, որն ավարտվում է տղաների երկու խմբերի միջև ծեծկռտուքով։ | ||||
19 | 8 | "նորվ.՝ Du tenker bare på William (Դու միայն Վիլյամի մասին ես մտածում)" | մայիսի 6, 2016 | |
Ուիլյամը Նուրային փորձում է բացատրել եղած ծեծկռտուքի վերաբերյալ։ Սանան Նուրային մի քանի խորհուրդներ է տալիս։ Ուիլյամին փնտրելիս Նուրան գալիս է նրա տուն, որտեղ երեկույթ է կազմակերպել տղայի ավագ եղբայրը։ | ||||
20 | 9 | "նորվ.՝ Jeg savner deg så jævlig (Ես սարսափելի կարոտում եմ քեզ)" | մայիսի 13, 2016 | |
Նուրան մերկ արթնանում է անկողնում, Նիկոլայի հետ միասին։ Նա ոչինչ չի հիշում և կասկածում, որ բռնաբարվել է։ | ||||
21 | 10 | "նորվ.՝ Jeg skal forklare alt (Ես ամեն ինչ կբացատրեմ)" | մայիսի 20, 2016 | |
Էվայի տանը Նուրան ընկերուհիների պատմում է իր կասկածների և այն լուսանկարների մասին, որոնք արել է Նիկոլայը։ Աղջիկները գնում են մասնագիտացված կենտրոն։ Ավելի ուշ Նուրան սրճարանում հանդիպում է Նիկոլայի հետ։ Նիկոլայը փորձում է Նուրայի և Ուիլյամի հարաբերությունները քանդել։ | ||||
22 | 11 | "նորվ.՝ Husker du seriøst ingenting? (Դու իրո՞ք ամեն ինչ չես հիշում)" | մայիսի 27, 2016 | |
Վիլդան Նուրային պատմում է, որ ըստ շշուկների՝ Ուիլյամը մեկնել է Լոնդոն։ Նուրան որոշում է խոսել աղջիկներից մեկի հետ, որը եղել է Նիկոլայի երեկույթին, որպեսզի պարզի, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Նուրան և Ուիլյամը պայմանավորվում են հանդիպել և խոսել։ | ||||
23 | 12 | "նորվ.՝ Vil du flytte sammen med meg? (Դու կգա՞ս ինձ հետ)" | հունիսի 3, 2016 | |
Ուիլյամին հարցաքննության են կանչում ծեծկռտուքի վերաբերյալ։ Նուրան փորձում է կանխել նրա դեմ ցուցմունքները։ |
3-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսակը երրորդ եթերաշրջանի գլխավոր հերոսն է։ Գործողությունները տեղի են ունենում 2016 թվականի աշնանը։
№ | # | Անվանում | Ամսաթիվ | |
---|---|---|---|---|
24 | 1 | "նորվ.՝ Lykke til, Isak (Հաջողությո՜ւն, Իսակ)" | նոյեմբերի 7, 2016 | |
Ոստիկանության կողմից ընդհատված երեկույթին Իսակը շտապելիս թմրամիջոցների համար ոչ այնքան հաջող վայր է ընտրում։ Սանան շանտաժի միջոցով նրան ստիպում է միանալ դպրոցական հետաքրքրությունների ակումբին։ Իսակը հրաժարվում է կոնտակտի մեջ մտնել մոր հետ։ Ակումբի ժողովի ժամանակ Իսակը ծանոթանում է նոր բարձրդասարանական Էվենի հետ։ Ակումբում է ընդգրկվում նաև Էմման, որը զգացմունքներ ունի Իսակի նկատմամբ և փորձում է նրա հետ մտերմանալ։ | ||||
25 | 2 | "նորվ.՝ Du er over 18, sant? (Դու արդեն 18 ես, չէ՞)" | հոկտեմբերի 14, 2016 | |
Իսակը փորձում է ավելի շատ բան իմանալ Էվենի մասին։ Էմման Վալթերսենին և նրա ընկերներին հրավիրում է երեկույթի։ Իսակը ստում է բոլորին, չեղարկում նախատեսվող իրադարձությունների և ժամանակ է անցկացնում նոր ընկերոջ հետ։ Ավելի ուշ պարզվում է, որ Էվենն ընկերուհի ունի։ | ||||
26 | 3 | "նորվ.՝ Nå bånder dere i overkant mye (Դու այստեղ չափից շատ եք անում)" | հոկտեմբերի 21, 2016 | |
Ընկերներին շփոթության մեջ է գցում Իսակի կասկածելի վարքը․ Իսակն էլ իր հերթին փորձում է հասկանալ իր սեռականություն։ Վիլդան Իսակից նրա տանը երեկույթ անցկացնելու համաձայնություն է ստանում։ Իսակը Էմմայից և ընկերներից ներողություն է խնդրում չեղարկված պլանների համար։ Երեկույթի ավարտին Էվենը և Իսակը մենակ են մնում, բայց նրանց ընդհատում է Լոնդոնից վերադարձած Նուրան։ | ||||
27 | 4 | "նորվ.՝ Keen på å bade (Ցանկանում եմ լողալ)" | հոկտեմբերի 28, 2016 | |
Նուրան բնակարանի նախկին հարևանների հետ կիսվում է նորություններով․ Ուիլյամն ու նա որոշել են իրարից հանգստանալ։ Էվենը և Իսակը որոշում են հելոուինյան երեկոյից առաջ ժամանակն անցկացնել միասին։ Նրանք փախչում են նախաերեկույթից, ներխուժում ուրիշի լողավազան և առաջին անգամ համբուրվում։ | ||||
28 | 5 | "նորվ.՝ Samme tid et helt annet sted (Միևնույն ժամանակ, սակայն լրիվ այլ վայրում)" | նոյեմբերի 4, 2016 | |
Իսակն ու Էվենը հանգստյան օրերն անցկացնում են տանը։ Էվենն ընկերուհուն պատմում է դավաճանության մասին և նրանք հարաբերությունուններում որոշում են ընդմիջում վերցնել։ Բայց հանկարծակի Էվենը Իսակին ասում է, որ հապճեպ որոշում է կայացրել։ Երեկույթի ժամանակ Իսակը տեսնում է, թե ինչպես է զույգը համբուրվում։ Էմման տղային ասում է, որ տեղյակ է նրա սեռական կողմնորոշման մասին։ | ||||
29 | 6 | "նորվ.՝ Escobar season (Ժամանակն է սահմաններից դուրս գալ)" | նոյեմբերի 18, 2016 | |
Իսակն իրեն վատ է զգում և դպրոցական բժշկին բողոքում է քնի հետ կապված խնդիրների մասին։ Բժիշկը խորհուրդ է տալիս մարկանցից հեռու չմնալ և փորձել խնդիրները քննարկել մտերիմների հետ։ Իսակը որոշում է խոսել լավագույն ընկեր Յունասի հետ։ Նա բացատրում է իր տարօրինակ արարքները և պատմում Էվենի հետ ստեղծված իրավիճակը։ | ||||
30 | 7 | "նորվ.՝ Er du homo? (Այսպես, դու գե՞յ ես)" | նոյեմբերի 25, 2016 | |
Իսակը սիրայի խորհուրդ ստանալու համար դիմում է Էսքիլդային։ Դպրոցում սկսում են շշուկներ պտտվել Իսակի սեռական կողմնորոշման մասին։ Նա ընկերներին ճշմարտությունն է պատմում։ Յունասն առաջարկում է Էվենին վերջնագիր ներկայացնել և պարզել նրա մտադրությունների լրջությունը։ Հնարքն աշխատում է․ Էվենը գալիս է Իսակի տուն։ | ||||
31 | 8 | "նորվ.՝ Mannen i mitt liv (Իմ երազանքի տղամարդ)" | դեկտեմբերի 2, 2016 | |
Էվենը հայտարարում է, որ Սոնյայի հետ ամեն ինչ վերջացած է։ Աղջիկն ինչ-որ բան է ցանկանում ասել Վալթերսենին։ Իսակը ծնողներին խոստովանում է, որ գեյ է։ Տղաները հյուրանոցում սենյակ են պատվիրում։ Գիշերվա կեսին Էվենը հայտնում է, որ սոված է և ամբողջովին մերկ փողոց է դուրս գալիս։ Իսակը շտապում է նրա ետևից և հանդիպում Սոնյային։ Սոնյան ասում է, որ Էվենը հիվանդ է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ, և խնդրում են նրան տղայից հեռու մնալ։ | ||||
32 | 9 | "նորվ.՝ Det går over (Դա կանցնի)" | դեկտեմբերի 9, 2016 | |
Իսակն ընկճված է, չգիտի՝ ինչ անել և ինչպես շփվել Էվենի հետ։ Մագնուսը պատմում է, որ նրա մայրը նույնպես ունի նույն հիվանդությունը և դա նրան խելագար չի դարձնում և խորհուրդ է տալիս չհավատալ Սոնյային։ Իսակը չի կարողանում կապվել Էվենի հետ, բայց որոշում է կարգավորել ընտանիքի հետ հարաբերությունները։ Մինչ Վալթերսենն ընտանիքի հետ եկեղեցում է, Էվենը նրան հրաժեշտի հաղորդագրություն է գրում։ Իսակը հեռանում է եկեղեցուց և հանդիպում Էվենին։ | ||||
33 | 10 | "նորվ.՝ Jeg så deg første skoledag (Ես քեզ դպրոցական առաջին օրն եմ տեսել)" | դեկտեմբերի 16, 2016 | |
Էվենի մոտ սկսվում է հիվանդության դեպրեսիվ փուլը։ Իսակը Սոնյայից կարծիք է հարցնում, օգնություն խնդրում, աղջիկը կիսվում է իր փորձով։ Էվենը հոռետեսորեն է մտածում իրենց ապագայի մասին, բայց Իսակը հրաժարվում է նման հեռանկար ընդունել։ Պարապմունքներին գնալիս Իսակը խնդրում է հարևաններին Էվենի նկատմամբ ուշադիր լինել։ Դպրոցում Վիլդեն Իսակի հետ համաձայնեցնում է Սուրբծննդյան երեկույթի պլանները։ Էվենի վիճակը բարելավվում է, տնային երեկույթին մեծ թվով մարդիկ են ներկայանում։ Տղաները գոտեպնդում են Մագնուսին, որն ամաչում է խոստովանել իր համակրանքը Վիլդային։ Իսակը համաձայնվում է ծանոթանալ Էվենի մայրիկի հետ և ներողություն է խնդրում Էմմայից՝ ընդունելով իր սխալները։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hartvig Nissens skole - videregående skole Oslo». hartvig-nissen.vgs.no (նորվեգերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «NRK.no – nyheter, tv og radio fra Norge og hele verden». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Skam» հոդվածին։ |
|