Ֆերենց Մորա
Ֆերենց Մորա հունգ.՝ Móra Ferenc | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1879[1] |
Ծննդավայր | Կիշկունֆելեդհազա, Բաչ-Կիշկուն, Հունգարիա |
Վախճանվել է | փետրվարի 8, 1934[1] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Սեգեդ, Հունգարիա |
Գերեզման | Q54580163? |
Մասնագիտություն | գրող, լրագրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան և Móra Ferenc Secondary School? |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Q1108748?, Q775504?, Rab ember fiai? և Q113371387? |
![]() |
Ֆերենց Մորա (հունգ.՝ Móra Ferenc, հուլիսի 19, 1879[1], Կիշկունֆելեդհազա, Բաչ-Կիշկուն, Հունգարիա - փետրվարի 8, 1934[1], Սեգեդ, Հունգարիա), հունգարացի վիպասան, ժուռնալիստ, հնագետ, թանգարանային գործի մասնագետ: Համարվում է հունգար խոշորագույն գրողներից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերենց Մորան ծնվել ու մեծացել է գյուղացիական աղքատ ընտանիքում. հայրը գյուղական դերձակ էր, մայրը՝ հացթուխ: Վաղ մանկական հասակից արդեն մտավոր արտակարգ ունակություններ է դրսևորել, բայց ընտանիքի նյութական վատ վիճակի պատճառով դժվարությամբ է դպրոցական կրթություն ստացել:
Այդուհանդերձ՝ կարողացել է դպրոցից հետո էլ ընդունվել Բուդապեշտի համալսարան, որն ավարտել է աշխարհագրության ու պատմության մասնագետի որակավորումով: Մի տարի ուսուցչություն է արել Վաշ գավառի Ֆելշյոլյովյո գյուղի դպրոցում, սկսել է գրքեր գրել, հիմնականում՝ պատանի ընթերցողների համար: 1913-1919 թթ. եղել է Սեգեդում լույս տեսնող «Szegedi Napló» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ այնուհետև՝ մինչև իր կյանքի ավարտը՝ մշտական աշխատակիցը (ի դեպ, այդ թերթը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զերծ է մնացել շովինիստական քարոզչությունից):
Ժուռնալիստական իր ստեղծագործություններում Ֆերենց Մորան հաճախ սուր քննադատության է ենթարկել ռեգենտ Միկլոշ Հորտիին, և այդ ընդդիմադիր կեցվածքի պատճառով էլ Մորայի «Հաննիբալի համբարձումը» (Hannibál feltámasztása) վեպի տպագրությունը անընդհատ հետաձգվել է (երկը լույս է տեսել հեղինակի մահից հետո՝ 1955 թվականին, և այն էլ՝ խիստ գրաքննության ենթարկված):
1904 թվականից Մորան ժուռնալիստական ու գրական աշխատանքին զուգահեռ՝ գործունեություն է ծավալել թանգարանային գործի ասպարեզում. աշխատել է Սեգեդ քաղաքի և Չոնգրադ շրջանի համակցված գրադարան-թանգարանում, որի տնօրեն է նշանակվել 1917 թվականին[2] և այդ պաշտոնը վարել մինչև իր մահը: Ներկայումս թանգարանը կրում է նրա անունը[3][4][5][6][7][8][9][10]:
Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Az aranyszőrű bárány «Ոսկե գեղմ», (պոեմ, Szeged, 1902)
- Rab ember fiai «Ստրուկի զավակները» (Budapest, 1909)
- Mindenki Jánoskája «Փոքրիկ Յանոշը, որ բոլորինն էր» (Budapest, 1911)
- Csilicsali Csalavári Csalavér (Budapest, 1912)
- Filkó meg én «Ֆիլկոն ու ես» (Budapest, 1915)
- Kincskereső kis ködmön «Գանձեր որոնող փոքրիկ բաճկոնակը» (Budapest, 1918)
- Dióbél királyfi «Ընկույզիկ արքայազնը» (Budapest, 1922)
- A festő halála «Նկարչի մահը» (Будапешт, 1921, հետագայում վեպը հրատարակվել է Négy apának egy leánya «Չորս հայր, մեկ դուստր» վերնագրով)
- Georgikon «Գեորգիկներ» (պոեմ, Budapest, 1925)
- Nádihegedű «Եղեգնյա ջութակ» (Budapest, 1927)
- Ének a búzamezőkről «Ցորենի արտերի երգը» (վեպ, Budapest, 1927)
- Beszélgetés a ferdetoronnyal «Զրույց ընկնող աշտարակի հետ» (Budapest, 1927)
- Véreim «Իմ սերունդներին» (Budapest, 1927)
- Sokféle «Ուրիշը» (Budapest, 1927)
- Egy cár, akit várnak «Ցանկությունների արքան» (Budapest, 1930)
- Aranykoporsó «Ոսկե դագաղ» (պատմավեպ, Budapest, 1932)
- Daru-utcától a Móra Ferenc-utcáig «Կռունկի փողոցից Ֆերենց Մորայի փողոց» (ինքնակենսագրություն, Budapest, 1934)
- Utazás a földalatti Magyarországon «Ստորգետնյա Հունգարիայի համայնապատկերը» (Budapest, 1935)
- Parasztjaim «Համագյուղացիներիս» (Budapest, 1935)
- Dióbél királykisasszony «Արքայադուստր Ընկույզիկը» (Budapest, 1935)
- Napok, holdak, elmúlt csillagok «Արևներ, Լուսիններ, մարած աստղեր» (Budapest, 1935)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ После смерти прежнего директора Иштвана Тёмёркени (Tömörkény).
- ↑ Hírek
- ↑ MUSEUM.HU — Home Page
- ↑ Szeged Megyei Jogú Város Polgármesteri Hivatala
- ↑ Magyarország a hálón — vendégváró.hu Archived 2005-08-25 at the Wayback Machine.
- ↑ «Móra Ferenc Múzeum»։ Վերցված է մայիսի 13, 2015
- ↑ «Múzeum - Móra Ferenc Múzeum - Museum.hu»։ Վերցված է մայիսի 13, 2015
- ↑ Szeged Megyei Jogú Város Polgármesteri Hivatala
- ↑ Magyarország a hálón - vendégváró.hu Archived 2005-08-25 at the Wayback Machine.
|