Ֆեստի սկավառակ
Ֆեստի սկավառակ, յուրահատուկ գրի հուշարձան, ենթադրաբար միջին և ուշ բրոնզե դարի մինոսյան մշակույթից, գտնված Կրետե կղզու Ֆեստ քաղաքում։ Նրա ստույգ նշանակությունը, ինչպես նաև պատրաստման վայրը և ժամանակը հաստատապես հայտնի չեն։ Որոշ գիտնականներ կասկածի տակ են դնում նրա իսկությունը։
Ֆեստի սկավառակի ուսումնասիրությանը նվիրված են շատ աշխատանքներ, ինչպես մասնագետների, այնպես էլ ոչ մասնագետների, վերջիններիս կողմից բազմիցս հայտարարություններ են արվել սկավառակի վրայի գրության վերծանման մասին։ Սակայն առաջարկված տարբերակներից ոչ մեկը չի ընդունվել գիտական միության կողմից։ Ֆեստի սկավառակի ուսումնասիրության աշխատանքը դանդաղ է առաջ շարժվում, ինչը պայմանավորված է առաջին հերթին հաղորդագրության համառոտությամբ և մեկուսացվածությամբ, որը առկա է նրա գրի համակարգում։ Մասնագետների մեծամասնության կարծիքով Ֆեստի սկավառակի գրությունը վերծանելու իրական հնարավորություն կստեղծվի միայն այն ժամանակ, երբ գտնվեն այդ նույն գրի այլ հուշարձաններ։ Կան նաև մի շարք վարկածներ, որոնք վերաբերում են Ֆեստի սկավառակի պատկերների ոչ լեզվաբանական բնույթին։
Ներկայումս Ֆեստի սկավառակը ցուցադրված է Իրակլիոնի հնագիտական թանգարանում (Կրետե, Հունաստան)։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը իրենից ներկայացնում է թրծակավե սկավառակ, որը պատրաստաված է առանց բրուտագործական շրջանի օգնության։ Նրա տրամագիծը տատանվում է 158-165մմ-ի սահմաններում, հաստությունը կազմում է 16-21մմ։ Երկու կողմերում կան պարուրաձև ակոսներ, որոնք սկսվում են կենտրոնից և ունեն 4-5 պարույր։ Երկու կողմերն էլ ծածկված են նկարներով՝ հիերոգլիֆներով, որոնք տեղակայված են պարույրների գծերի արանքում, բաժանվելով խմբերի (դաշտերի):Ամեն այդպիսի դաշտ պարունակում է 2-ից 7 նշան[1]։ Հիերոգլիֆ-նշանները սեղմված են փափուկ կավի մեջ փայտե կամ քարե կնիքների օգնությամբ, և այդպիսով իրենցից ներկայացնում են դրոշմանկարներ, իսկ հենց Ֆեստի սկավառակը հանդիսանում է գիտությանը հայնտի հնագույն տպագիր տեքստերից մեկը[2]։
Հայտնագործման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակը գտնվել է Ֆեդերիկո Խալբերի իտալական հնէաբանական էքսպեդիցիայի կողմից 1908 թվականի հուլիսի 3-ի երեկոյան, հին քաղաք Ֆեստի պեղումներ ժամանակ, որը տեղակայված է Կրետեյի հարավային ափում գտնվող Ագիա Տրադայից ոչ հեռու։ Պալատական կոմպլեքսը, ըստ երևույթին, մասամբ ավերվել է երկրաշարժի արդյունքում, որը տեղի է ունեցել հրաբխի ժայթքումից Սանտորինի կղզում (մոտ 1628թ. մթա), որը ազդել է Միջերկրական ծովի նշանակալի մասի վրա։
Արտեֆակտը գտել է հնագետ Լուիջի Պերնյեն № 101 կառույցի օժանդակ սենյակներից մեկում (սենյակ № 8 - հավանաբար եկեղեցական պահոց) առաջին պալատի ուսումնասիրության ժամանակ։ Սկավառակը գտնվում էր թաքստոցի գլխավոր խորշում, որը պահված էր սենյակի հատակում սվաղի շերտի տակ։ Գաղտնի խորշերի բաղադրությունը տարաբնույթ չէր՝ այնտեղ կար մոխիր, սևահող և մեծ քանակությամբ ցլի կիսավառված ոսկորներ։
Գլխավոր խորշի հյուսիսային մասում, սկավառակից քիչ այն կողմ գտնվել է А գծային գրի PH-1 ջարդված աղյուսակը[4]։
Նույն թվականին Պերնյեն հանդես եկավ հոդվածով իր գտածոյի մասին «Rendiconti della Reale Accademia dei Lincei» ամսագրի հոկտեմբերյան համարում[5]։ Այդ նույն ժամանակ Պերնյեն մասնակցում է Իտալական գիտնականների երկրորդ ժողովին ուղղված գիտության զարգացման հարցերին[6], որտեղ գիտարշավի գտածները ներկայացվեցին Իտալիայի հասարակությանը։
Պերնյեի հայտնագործությունը միանգամից գրավեց գիտնականների ուշադրությունը։ Արդեն 1909թվականին սկավառակին նվիրված հրատարակումներով աչքի ընկան այնպիսի գիտնականներ ինչպիսիք են գերմանացի պատմաբան Էդուարդ Մայերը[7] և իտալացի հնագետ Ալեսանդրո Դելա Սետը[8]:Մինոսյան քաղաքակրթության հայտնագործող Արթուր էվանսը նվիրել է Ֆեստի սկավառակին իր «Scripta Minoa» հիմնավոր աշխատանքի առաջին հատորի երեք մասերից մեկը(1909)[9]։
Ռուսաստանում սկավառակի առաջին լուրջ հետազոտությունը իրականցրել է հայտնի պապիրուսաբան Ալբերտ Բեկշտրեմը[10]։
Պրոբլեմատիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հայտնաբերման պահից սկսած Ֆեստի սկավառակը համարվում էր մեկուսացված հուշարձան։ Գիտնականների առաջ միանգամից կանգնեցին մի շարք հարցեր՝ արդյոք այն ծագել է Կրետե կղզում, թե բերվել է Կրետե, և եթե բերվել է, ապա որտեղից։ Համապատասխանաբար կարելի է արդյոք թվագրել այն ըստ նրա գտնվելու վայրի։ Կարելի է արդյոք պնդել, որ այն պարունակում է հաղորդագրություն, և մենք գործ ունենք անհայտ գրային համակարգի հետ։ Եթե դա այդպես է, ապա ծագում են այլ ավել մասնավոր հարցեր՝ որ տիպին է պատկանում այդ գրային համակարգը, որ ուղղությամբ է հարկավոր կարդալ տեքստը, և վերջապես ինչ հաղորդագրություն է դա։ Ներկայումս այս հարցերի միմասին տրված են քիչ թե շատ համոզիչ պատասխաններ, Ֆեստի սկավառակը արդեն չի կարելի համարել ամբողջությամբ մեկուսացված հուշարձան, բայց համարյա թե բոլոր նշված հարցերի շուրջ գիտական խորհրդում կա կարծիքների բաժանում։
Նման գտածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակի գիրը յուրահատուկ է և լիապես տարբերվում է այն ժամանակ գոյություն ունեցող կրետյան գրերից։ Հայտնաբերվել են հուշարձաններ, որոնք քիչ թե շատ հիշեցնում են Ֆեստի սկավառակի գրերը։
- Դրոշմված կավի վրա (HM 992) նշանը, համանման սկավառակի № 21 ([11], գտնվել է Ֆեստում 1970 թվականին)։
- Մակագրություն բրոնզե տապարի վրա Արկալոխորիից (գտնվել է 1935 թվականին Մարինատոսում) նման, բայց ոչ միանմնան նշաններով։
- Քարե զոհասեղան Մալյաից, պարունակող հիերոգլիֆային նշաններ, տարբերվող Ֆեստի սկավառակի նշաններից, բայց նաև չպատկանող A գծային գրին։
- Պարուրաձև գրերով իրեր են գտնվել ինչպես Կրետեում, այնպես էլ Էգեիդայի այլ հատվածներում, ինչպես նաև Էտրուրիայում։ Նրանցից կարելի է առանձնացնել ոսկե մատանին, գտնված Նեկրոպոլում ոչ հեռու Կնոսսից (KN Zf 13), և կավե բաժակները A գծային գրի մակագրություններով։
-
A գծային պարուրաձև գրություն, արված բաժակի ներսի կողմից թանաքով (տեսքը վերևից)։ Երրորդ միջին մինոսյան ժամանակաշրջան[9]
-
Մատանին Մավրո Սպելիոյից (KN Zf 13). A գծային պարուրաձև գրություն.
-
Սկավառակ Մալյանոյից (Piombo di Magliano, TLE 359). Էտրուսսական պարուրաձև գրություն։ V—IV դար մթա
2001 թվականին «Դոնի հնագիտություն» ամսագրում[12] հրատարակվեց այսպես կոչված Վլադիկովկասյան սկավառակի հայտնագործման պատմությունը։ Գտածոն իրենից ներկայացնում էր կավե սկավառակի մի կտոր,որի մի կողմում կային նշաններ, որոնք նման էին Ֆեստի սկավառակի նշաններին։ Ըստ ավանդույթի կտորը գտնվել է Մ. Ա. Բուլգակովի հին տանը։ Այն մեծ աղմուկ բարձրացրեց ռուսական և արտասահմանյան զանգվածային լրատվական միջոցների մոտ։ Որոշ գիտնականներ կասկած հայտնեցին սկավառակի իսկության վերաբերյալ, սակայն շուտով հայտարարվեց սկավառակի անհայտացման մասին, իսկ հետո մի մարդու խոստովանության, որը, իբր թե, պատրաստել էր այն[13]։ Այժմ այդ իրի գտնվելու վայրը անհայտ է։
Սկավառակի ծագում։ Պատկերների բնույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակի ծագումը դեռևս պարզ չէ։ Նրա հայտնագործումից միանգամից հետո շատ գիտնակններ արտահայտվեցին ի օգուտ նրա ոչ կրետական ծագման։ Արթուր Էվանսը եկավ այն եզրահանգման, որ սկավառակը հայտնվել է Կրետեում Հարավարևմտյան Անատոլիայից «որպես մինոսյան ղեկավարների և ինչ-որ հարևան պետության խաղաղ հարաբերությունների վկայություն»[3]։ Իռլանդացի հնագետ Ռ. Մակալիստերը, որը աշխատում էր Պաղեստինում, փնտրում էր սկավառակի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկայում։ Սկավառակի ոչ կրետական ծագման կողմնակիցները բերում էի հետևյալ հիմնական փաստարկները.
- Կավի տեսակը, որից պատրաստված է սկավառակը, չի հանդիպում Կրետեում։
- Այդ փաստարկը նշանակալի էին համարում որոշ գիտնականներ հուշարձանի աելի վաղ ուսումնասիրության ժամանակ։ Դրա մասին վկայում էր Արթուր Էվանսը[9], վստահելով իր օգնական Դունկան Մակենզիին, որը այդ հարցերում խոշոր մասնագետ էր։ Միաժամանակ հենց ինքը Լուիջի Պերնյեն համարում էր կավը նման այն կավին, որը օգտագործվել էր Կնոսյան պալատի ֆաբրիկայի «ձվանման» բաժակների պատրաստման համար[9]։ Ավելի ուշ դուրս եկած աշխատություններում հեղինակները այս հարցին չեն անդրադարձել։
- Հիերոգլիֆների արտաքին տեսքը խոսում է նրա մասին, որ սկավառակի գիրը կապ չունի ոչ մի կրետական հայտնի գրի հետ։
- Սկավառակի հայտնագործման պահին(1908) դա, իհարկե, այդպես էր։ Պարզ է, որ սկավառակի գիրը չի վերաբերում ոչ մի կրետական գրի։ Միակ նման բանը, որ կարելի է նկատել մինոսյան մշակույթի արտեֆակտների մոտ, դա պարուրաձև մակագրություններն են։ Բայց այդ տիպի մակագրություններ հայտնի են նաև այլ մշակությներում։ Օրինակ էտրուսսական սկավառակը Մալյանոյից ավելի մոտ է Ֆեստի սկավառակին, քան որևէ այլ իր գտնված Կրետեում։
- Սակայն դրան հետևող հայտնագործություններից հետո՝ երկրորդ հայտնի պարուրաձև մակագրությունը մատանու վրա(1927), տապարը Արկալախորիից(1935), որը կապում է Ֆեստի սկավառակի գիրը A գծային գրի հետ և այնուհետև № 21 նշանի հետքը(1970), շատացավ այն գիտնականներիկ թիվը, որոնք կողմ էին սկավառակի կրետական ծագմանը։ Հայտնվեցին բացատրություններ այն մասին, թե ինչու այն նան չէ ավանդական կրետական գրին[14]։
- Սկավառակի պատկերները հատուկ չեն Կրետեի ավանդույթների համար, բացակայում են ամենատարածված նշանները:
- Դրոշմները իրենցից ներկայացնում են սխեմատիկ, բայց հեշտ ճանաչվող իրեն շրջապատող իրականությունից՝ մարդիկ, կենդանիներ, բույսեր, զենք, աշխատանքային գործիք, ինչպես նաև մի շարք առարկաներ, որոց նշանակությունը պարզ չէ։ Պարզ է, որ այդ իրերի ամբողջությունը արտացոլում է մարդուն շրջապատող աշխարհը։ Դա որոշակիորեն հարավային աշխարհն է, ընդ որում էգեյական[15]։
- Սակայն Ֆեստի սկավառակի նշանների մեջ չկան ցլի գլխի և այլ տարրերի պատկերներ, որոնք ամենուր օգտագործվում էին մինոսցիների կողմից։ Տան, նավի, մարկային կերպարանքների պատկերները նույնպես տարբերվում են Կրետեյի հնագիտության և պատմական տվյալներից։ Երեք նշաններ. 02 (), 06 () և 24 ()[11] մնացածից ավելի հաճախ են նկատվում, որպես սկավառակի ոչ կրետական ծագման ապացույց։ 1966 թվականի ապրիլին Էրնստ Գրումախը ելույթ ունեցավ զեկույցով, որտեղ փորձել էր բացատրել անհարթությունները և հիմնավորել Ֆեստի սկավառակի կրետական ծագումը։ Զեկույցը հրատարակվել է նաև ռուսերեն լեզվով, Գրումախի ուսումնասիրությունը ճանաչված է որպես մեծ ներդրում խնդրի ուսումնասիրության գործում։
- ՓԵՏՈՒՐՆԵՐՈՎ ԳԼՈՒԽ () նշանը որոշ գիտնականներ, սկսած Էվանսից և Մայերից, համեմատում են փղշտացիների ավանդական գլխի զարդարանքի հետ։ Գրումախի կարծիքով այդպիսի համեմատությունը սխալ է։ Գրումախը համաձայն է ֆիննացի պատմագետ Սունդվալի հետ նրանում, որ դա անհնարին է ժամանակագրական տարբերության պատճառով, քանի որ փղշտացիները չէին կարող հայտնվել Կրետեում Ք.ա. 1200 թվականից շուտ, իսկ սկավառակի ամենահավանական թվագրումը 500 տարով ավելի հին է։ Բացի դրանից փղշտացիները կրում էին «մետաղական սաղավարտներ, որը ուներ հարմարություն պաշտպանող ծոծրակը, որում կային տերևներ կամ փետուրներ և որը ամրացված է կզակի տակ գոտիկի օգնությամբ»։ Ոչ մի նման բան Փետուրներով գլուխ պատկերում չի նկատվում։ Գլուխը ամբողջությամբ ճաղատ է և գանգի գագաթին և ոչ թե ծածկելով այն, ամրացված է «աքլորի կատար», որը հնարավոր է սանրվածքի ձև է կամ էլ պատրաստված է տերևներից կամ փետուրներից։ Դա նշել է Գ. Իպսենը դեռևս 199 թվականին. «Ինձ թվում է, որ կատարը (1)-ում չի կարելի դիտարկել որպես գլխային իր; դա պետք է որ լինի ինչ-որ հատուկ սանրվածք, որը մեր օրերում էլ կարելի է հանդիպել որոշ ցեղերի մոտ»[16].
- Գրումախը նշում է որ մնացած մարդկային կերապարանքների գլուխները 01 (), 03 (), 04 (), 05 (), նույնպես ճաղատ են ( 06 նշանի մասին — — տեսեք ներքևում)։ Դրան կարելի է ավելացնել Յեպիսենի նկատառումները[17] այն մասին, որ բոլոր դրանք, բացառությամբ 03-ի, երկայնագլուխ են, այնինչ վերջինը կարճագլուխ է։ 1960-ական թվականների կեսերին Տրաոստալոս ճեմարանում գտնվեցին կավե գլուխներ, որոնցից մեկը, Գրումախի կարծիքով, «հանդիսանում է մինչ այս ամենամոտ զուգահեռը սկավառակի 02 նշանին»[18]։
- Տրաոստալոսի կավե գլուխների հայտնաբերումից հետո գիտնականները ավելի մանրամասն ուսումնասիրեցին եղած հիերոգլիֆները։ Այսպիսով, Գրումախը նշում է կտրիչներով գլուխներ մի քանի կնիքների վրա Մալյաից և տղամարդու ալիքանման սանրվածք կնիքի վրա Կնոսսից։
- ԿԻՆ () նշանը միանգամից գրավեց Էվանսի ուշադրությունը. «Կնոր կերպարը իր մարմնի բեռային և լայն տվյալներով բարակ մեջքով մինոսյան կանանց հակադրությունն է»[9]։ Ինչպես նաև Էվանսը ոչ մինոսյան էր համարում հետև գցած խիտ մազափունջը առանց զարդերի, և դրա հետ միասին կնող ամբողջ հագուստը։ Սակայն Պերնյեն, իսկ նրանից հետո արդեն 1911 թվականին Գ.Ր. Հոլը[19] մատնանշեցին Միկենայում գտնված կանանց ոսկե քանդակներին,«որոնք համարյա թե նույնությամբ ներկայացնում են այն նույն ցածլիկ ամրակազմ կնոջ կերպարի երեսը »։
- Գրումախը, ուսումնասիրելով Էֆի Սեկալարակիսի աշխատությունները, որը մինոսյան հագուստի գիտակ էր, գրում է.«մեզ հայտնի է, որ այդ զգեստը կա նկարներում, որտեղ պատկերված է աստվածուհին և իր հետևորդները; նրանք կրում էին երկար շրջազգեստ և polonaise (գոգնոցի տեսակ)»։ Այդպիսով այդ հագուստի տեսակը նորություն չի մինոսյան մշակույթի համար։
- Խոսելով հենց կերպարի մասին, Գրումախը նշում է.«Մենք չգիտենք կերպարանքի նշանակությունը և չենք կարող անապացույց պնդել, արդյոք այն մարդ է, աստված թե սատանա»։ Կերպարը, Գրումախի կարծիքով, չունի կանացի կուրծք, այլ ունի միայն սրված պտուկներ, կախված մարմնի երկայնքով, ինչպես նաև գլխի մեծ ծավալը, որը ավելի նման է կենդանու քան թե մարդու։ Հիմք ընդունելով այս ամենը Գրումախը ենթադրում է, որ 06 նշանում պատկերված է եգիպտական աստվածուհի-գետաձի Տա-ուրտը (կամ հունական տարբերակով Տոերիս), կամ էլ «ինչ-որ կերպար գոյացած Տոերիսից»։ Այն ինչ ընդունվում էր գիտնականների կողմից որպես մազեր այս դեպքում թեփուկավոր զրահի սկիզբն է։
- Գրումախը համոզված է, որ Ֆեստի սկավառակի 06 նշանը Грумах Տոերիսի «մինոսայինացված» պատկերումն է։
Թվագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր ենթադրությունները Ֆեստի սկավառակի պատրաստման ժամանակի մասին արվում են ըստ Պերնյեի հաշվետվության։ Սկավառակը դասում են ինչպես միջինմինոսյան դարերին (Ք.ա XXI —XVII դար), ահպես էլ ուշմինոսյան դարերին (Ք.ա. XVI —XII դարեր)։ Պայմանական թվագրումը՝ Ք.ա. XVIII: Այդ ժամանակաշրջանին վերաբերում է նաև սկավառակի կողքին գտնված PH-1 աղյուսակը[20]։
Սկավառակի գիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան տարբեր կարծիքներ սկավառակի գրի բնույթի վերաբերյալ։ Ընդհանուր ճանաչում է գտել «լեզվաբանական» վարկածը, համոզիչ հիմնավորված Գյունտեր Իպսենի և Վալտեր Պորցիգի կողմից(1929)։
Տպագրության մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստի սկավառակի յուրահատկությունը կայանում է առաջին հերթին նրանում, որ այն, հավանաբար, ամենահին կապակցված և երկար տեքստն է, հավաքված նախօրոք պատրաստված կնիքների օգնությամբ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր օգտագործվել մի քանի անգամ։ Տառերի այս տեսակ օգտագործումը չի հանդիպում էգեյական մշակույթում[21]։
Տպագրության ուղղություն և մակագրության ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենց միանգամից սկավառակի հայտնագործումից հետո կար ենթադրություն, որ գրի ուղղությունը և կարդացման ուղղությունը ըստ ժամսլաքի ուղղության է, ծայրամասից դեպի կենտրոն (ինչպես A կողմում, այնպես էլ B ): Հիմնական փաստարկները ի օգուտ այդ վարկածի արվել են Ա. դելա Սետայի կողմից 1909 թվականին[8]։ Ի օգուտ հակառակ կարդալու վարկածի հանդես եկավ Է. Մայերը[7]. Այս գիտնականների փաստարկները հետևյալն էին.
- Նշանները ավելի փոքրանում են մոտենալով սկավառակի կենտրոնին. դա խոսում է նրա մասին, որ մակագրություն անողը ստիպված կենտրոնին մոտենալով սեղմում էր գիրը։
- Մարդկանց և կենդանիներին պատկերող հիերոգլիֆները հիմնականում ուղղված են դեպի աջ՝ ընդառաջ կարդալուն, ինչպես ընդունված էր հայտնի հիերոգլիֆների մոտ[22]։
- Գրության սկիզբը նշվում է ուղղաձիգ գծով մի քանի կլորակներով, գիրը պտտվում է ոչ հավասար, ինչպես դա կլիներ, եթե այն արվեր կենտրոնից դեպի ծայրամաս։ Առաջին շրջադարձը վերջացնելուց գիրը դեմ է առնում իր սկզբին և անցնում է երկրորդ ոլորան, որը հնարավոր է միայն պարույրը ոլորելուց։
- Տեքստում նկատվում են նրբագծեր արված ձեռքով առանց կնիքի օգնության։ Դրանց նշանակությունը հստակ հայտնի չէ։ Սանսկրիտում դրանք ցույց են տալիս վիրամաներ։ Վիրամաները օգտագործվում էին վանկային գրում և դրվում էին բառի վերջին նշանի մոտ, ցույց տալով, որ բաց վանկում կարդացվում է միայն բաղաձայն հնչյունը։ Որոշ գիտնականներ այդ նրբագծերը համարում են որպես նախադասությունների բաժանիչ։ Բայց ավելի հավանական է, որ դա նշան է, որը դրվում է բառի վերջին նշանի մոտ[23]։
- Դրոշմները կավի ձախ կողմում ավելի խորն են։ Դա նշանակում է, որ դրանք արվել են ձախ ձեռքով, որը հնարավոր է միայն եթե դրանց ուղղությունը եղել է աջից ձախ[24]։
Բերված փաստարկները բավարար համոզիչ ապացուցում են, որ գիրը կարդացվում է ծայրամասից դեպի կենտրոն։ Ներկայում գիտնականների մեծամասնությունը կողմ են այդ կարծիքին։
Գրի տեսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստի սկավառակի գրի ուսումնասիրության ժամանակ օգտագործվում են հետևյալ նշումները.
- կողմ A (պայմանականորեն «արտաքին») պարունակում է 123 կամ 124 նշան 31 դաշտում (A1-A31);
- կողմ B (պայմանականորեն «շրջերես») պարունակում է 119 նշան 30 դաշտում (B1-B30);
- տարբեր նշաններ համարակալվում են ըստ համակարգի առաջարկված Էվանսի կողմից 01-ից մինչև 45։
Որոշ ուսումնասիրություններում դաշտերի թվերը նշվում են հռոմեական թվերով։
Այդպիսով նշանների ընդհանուր թիվը կազմում է 242 կամ 243, որոնցից 45 տարբեր են։
Միջինում ամեն նշան կրկնվում է 5-6 անգամ։ Ըստ Իպսենի և Պորցիգի այդ մեծ քանակով կրկնությունները խոսում են նրա մասին, որ նշանները չեն կարող նշանակել բառեր։ Մյուս կողմից այբբենարանային գրի համար հաղորդագրությունը պարունակում է չափից շատ տարբեր նշաններ։ Հետևաբար կարելի է պնդել, որ Ֆեստի սկավառակի գիրը վանկային է և ամեն նշան ցույց է տալիս բաց վանկ[25]։
Այդ դեպքում դաշտերը իրենցից ներկայացնում են բառեր։
Նշանների ռեպերտուար
[խմբագրել | խմբագրել կոդը]№ (Էվանս) |
ՆՇԱՆ |
Գոդար և Իպսեն) | Մեկնաբանություն | Հաճախականությունը | ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
01 | ՀԵՏևԱԿ | քայլող մարդու պատկեր | 11 | ||
02 | ՓԵՏՈՒՐՆԵՐՈՎ ԳԼՈՒԽ | մարդու գլուխ զարդարված փետուրներով | 19 | ամենահաճախ կրկնվող նշանը, միշտ բառի սկզբում (կամ վերջում, կախված կարդալու ինչ ուղղություն ես ընտրում) | |
03 | ԴԱՋՎԱԾՔՈՎ ԳԼՈՒԽ | սափրած գլուխ դաջվածքով կամ խարանով այտի վրա | 2 | միայն A կողմի վրա | |
04 | ԳԵՐԻ | կանգնած մարդ մեջքի հետևում կապված ձեռքերով | 1 | ||
05 | ԵՐԵԽԱ | երեխայի պատկեր | 1 | ||
06 | ԿԻՆ | կին, Տոերիս աստվածուհի[26] (?) | 4 | ||
07 | ՍԱՂԱՎԱՐՏ | սաղավարտի պատկեր (?) | 18 | ||
08 | ԹԱԹՊԱՆ | ձեռնոց (?) | 5 | ||
09 | ՊՍԱԿԱԹԱԳ | քուրմերի գլխի զարդարանք (?) | 2 | ||
10 | ՍԼԱՔ | սլաք, ինչ-որ գործիք (?) | 4 | միայն A կողմի վրա | |
11 | ԱՂԵՂ | աղեղ | 1 | ||
12 | ՎԱՀԱՆ | կլոր վահան | 17 | 12 անգամ հանդիպում է 02-12 խմբում | |
13 | ԿԻՊԱՐԻՍ | կիպարիսի պատկե | 6 | ||
14 | ԿԱՂԱՊԱՐՆԵՐ | երկաթե կապանքներ, լծակ (?) | 2 | ||
15 | ՏԱՊԱՐ | տապար, բրիչ (?) | 1 | ||
16 | ՈՒՂՂԱԼԱՐ | ուղղալար, կտրող գործիք (?) | 2 | ||
17 | ԴԱՆԱԿ | գործիք կաշին մշակելու համար(?) | 1 | ||
18 | ԱՆԿՅՈՒՆ | ատաղձագործական անկյունակ (?) | 12 | ||
19 | ԱՏԱՂՁԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՐԱՖԱՐԵՏ | Y-անման որսատեգ (?) | 3 | միայն A կողմի վրա | |
20 | ՍԱՓՈՐ | բռնակով սափոր | 2 | ||
21 | ՓՈՑԽ | դղյակի նախագիծ (?)[27] | 2 | ||
22 | ԱՐՄԱՏ | բույսի արմատ, ֆլեյտա (?) | 5 | միայն B կողմի վրա | |
23 | ՍՅՈՒՆ | գլխիկով ձեռնափայտ (?) | 11 | ||
24 | ՏՈՒՆ | ապրելավայր, փեթակ (?) | 6 | ||
25 | ՆԱՎ | նավակ (?) | 7 | ||
26 | ՊՈԶ | ցլի պոզ | 6 | ||
27 | ՄՈՐԹԻ | կենդանու մորթի, հնարավոր է ցլան | 15 | ||
28 | ՍՄԲԱԿ | ցլի ոտք (?) | 2 | ||
29 | ԿԱՏՈՒ | կատվազգի կենդանու գլու | 11 | ||
30 | ԽՈՅ | խոյի գլու | 1 | ||
31 | ԲԱԶԵ | թռնող թռչուն; հնարավոր է բազե | 5 | միայն A կողմի վրա | |
32 | ԱՂԱՎՆԻ | նստած աղանի | 3 | ||
33 | ԹՅՈՒՆՆՈՍ | ձուկ | 6 | ||
34 | ՄԵՂՈՒ | միջատ, հնարավոր է մեղու | 3 | ||
35 | ՃՅՈՒՂ | ծառ, ճյուղ | 11 | ||
36 | ՎԱԶ | զեյթունի ճյուղ | 4 | միայն B կողմի վրա | |
37 | ՊԱՊԻՐՈՒՍ | բույս հովհարանման ծաղիկով, հնարավոր է պապիրուս | 4 | ||
38 | ՎԱՐԴԱԶԱՐԴ | ծաղիկ ութ թերթերով | 4 | ||
39 | ՔՐՔՈՒՄ | քրքումի ծաղիկ Ψ-անման ձևով | 4 | ||
40 | ՊԱՅՈՒՍԱԿ | պայուսակ(?) | 6 | ||
41 | ՖԼԵՅՏԱ | ոսկոր, ոսկորե ֆլեյտա | 2 | ||
42 | ԹՐԹՈՒՐ | թրթուր, սղոց (?) | 1 | ||
43 | ՄԱՂ | մանր անցքերով եռանկյունի (?) | 1 | ||
44 | ՏԱՊԱՐԻԿ | բեկոր (?) | 1 | ||
45 | ԱԼԻՔ | ալիքանման նախշ | 6 | ||
Ծուռ գիծ | Ծուռ գիծ | Ծուռ գիծ | 18 | (միայն վերջին նշանիկողքին, եթե կարդալ աջից ձախ, կամ առաջինի կողքին, եթե կարդալ ձախից աջ) |
Նշանների հայտնվելու հաճախականությունը.
- 19-18-17-15-12-11-11-11-11-7-6-6-6-6-6-6-5-5-5-4-4-4-4-4-4-3-3-3-2-2-2-2-2-2-2-2-1-1-1-1-1-1-1-1-1
Հաղորդագրության տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվային ձևով հաղորդագրությունը ունի հետևյալ տեսքը.
A ԿՈՂՄ:
- 02-12-13-01-18/ | 24-40-12 | 29-45-07/ | 29-29-34 | 02-12-04-40-33 | 27-45-07-12 | 27-44-08 02-12-06-18-?? | 31-26-35 | 02-12-41-19-35 | 01-41-40-07 | 02-12-32-23-38/ | 39-11 |
- 02-27-25-10-23-18 | 28-01/ | 02-12-31-26/ | 02-12-27-27-35-37-21 | 33-23 | 02-12-31-26/ | 02-27-25-10-23-18 | 28-01/ | 02-12-31-26/ | 02-12-27-14-32-18-27 | 06-18-17-19 | 31-26-12 | 02-12-13-01 | 23-19-35/ | 10-03-38 | 02-12-27-27-35-37-21 | 13-01 | 10-03-38 |
B ԿՈՂՄ:
- 02-12-22-40-07 | 27-45-07-35 | 02-37-23-05/ | 22-25-27 | 33-24-20-12 | 16-23-18-43/ | 13-01-39-33 | 15-07-13-01-18 | 22-37-42-25 | 07-24-40-35 | 02-26-36-40 | 27-25-38-01 |
- 29-24-24-20-35 | 16-14-18 | 29-33-01 | 06-35-32-39-33 | 02-09-27-01 | 29-36-07-08/ | 29-08-13 29-45-07/ | 22-29-36-07-08/ | 27-34-23-25 | 07-18-35 | 07-45-07/ | 07-23-18-24 | 22-29-36-07-08/ | 09-30-39-18-07 | 02-06-35-23-07 | 29-34-23-25 | 45-07/ |
Կոմբինատորական վերլուծություն և վերծանման փորձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իպսենի և Պորցիգի ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելնելով վերը նշված ենթադրություններից (կարդացման ուղղությունը դեպի կենտրոն, դաշտերը իրենցից ներկայացնում են բառեր, իսկ առանձին նշանները հիմնականում բաց տեսակի վանկեր են), ինչպես նաև դաշտերի կրկնության և նրանց խմբերի վերլուծության հիման վրա գերմանացի գիտնականներ Գ. Իպսենը և Վ. Պորցիգը սկսեցին մակագրության ուսումնասիրություն և հրատարակեցին այն 1929 թվականին[28]։
Առանձնացվեցին ձևույթները. արմատ, դարձվածք, նախածանց և վերջածանց։
ԹՎԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
(ըստ Էվանսի) |
ՏԱՌԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ
(ըստ Իյենսենի) |
Պայմանական անվանումը
(ըստ Գոդարի և Իպսենի) |
Հաճախականությունը | Դաշտերի համարները | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
ԴԵՏԵՐՄԻՆԱՏԻՎՆԵՐԸ. | |||||
02 | ՓԵՏՈՒՐՆԵՐՈՎ ԳԼՈՒԽ | 6 | A14,A20,B3,B11,B17,B28 | անձնական անուն, դերանուն (?) | |
02-12 | ՓԵՏՈՒՐՆԵՐՈՎ ԳԼՈՒԽ - ՎԱՀԱՆ | 13 | A1,A5,A8,A10,A12,A16,A17,
A19,A22,A23,A26,A29,B1 |
անձնական անուն, դերանուն (?) | |
ԱՐՄԱՏՆԵՐԸ և ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԸ. | |||||
45-07 | ԱԼԻՔ - ՍԱՂԱՎԱՐՏ | 6 | A3,A6,B2,B20,B24,B30 | արմատ | |
31-26 | ԲԱԶԵ - ՊՈԶ | 5 | A9,A16,A19,A22,A25 | արմատ,
միայն A կողմի վրա | |
13-01 | ԿԻՊԱՐԻՍ - ՀԵՏևԱԿ | 5 | A1,A26,A30,B7,B8 | արմատ | |
36-07-08 | ՎԱԶ - ՍԱՂԱՎԱՐՏ - ԹԱԹՊԱՆ | 3 | B18,B21,B26 | արմատ,
միայն B կողմի վրա | |
24-40 | ՏՈՒՆ - ՊԱՅՈՒՍԱԿ | 2 | A2,B10 | արմատ | |
34-23-25 | ՄԵՂՈՒ-ՍՅՈՒՆ-ՆԱՎ | 2 | B22,B29 | արմատ,
զուգահեռ անդամներում | |
06-18-(17-19) | () | ԿԻՆ-ԱՆԿՅՈՒՆ-(ԴԱՆԱԿ-ՏՐԱՖԱՐԵՏ) | 2 (?) | A8 (?),A24 | արմատ,
վնասված դաշտում |
24-20 | ՏՈՒՆ-ՍԱՓՈՐ | 2 | B5,B13 | արմատ | |
39-33 | ՔՐՔՈՒՄ-ԹՅՈՒՆՆՈՍ | 2 | B7,B16 | բարդ բառի մաս | |
06-35 | ԿԻՆ-ՍՈՍԻ | 2 | B16,B28 | բարդ բառի մաս | |
27-25 | ՄՈՐԹԻ-ՆԱՎ | 3 | A14,A20,B12 | բարդ բառի մաս | |
23-18 | ՍՅՈՒՆ-ԱՆԿՅՈՒՆ | 4 | A14,A20,B16,B25 | բարդ բառի մաս,
հնարավոր է, արմատ | |
ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐ. | |||||
07 | ԶՐԱՀ | 4 (?) | B10,B23 (?),B24,B25 | նախածանց,
միայն B կողմի վրա | |
27 | ՄՈՐԹԻ | 4 | A6,A7,B2,B22 | նախածանց | |
29 | ԿԱՏՈՒ | 10 | A3,A4,B13,B15,B18,B19,B20,B21,B26,B29 | նախածանց | |
22 | ԱՐՄԱՏ | 4 | B1,B4,B9,B26 | միայն B կողմի վրա,
անվանական ձևամասնիկ (?) | |
ՎԵՐՋԱԾԱՆՑՆԵՐ. | |||||
12 | ՎԱՀԱՆ | 4 | A2,A6,A25,B5 | հերթագայում ՃՅՈՒՂ-ի վերջածանցի հետ | |
35 | ՃՅՈՒՂ | 4 | A9,A10,B2,B10 | հերթագայում ՎԱՀԱՆ-ի վերջածանցի հետ | |
18 | ԱՆԿՅՈՒՆ | 2 | A1,B8 | առանձնացված է մի արմատում, անվանական ձևամասնիկ (?) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Молчанов А. А. Таинственные письмена первых европейцев. — С. 3
- ↑ Кондратов А. М., Шеворошкин В. В. Когда молчат письмена. — С. 90
- ↑ 3,0 3,1 Arthur Evans. The palace of Minos. P. 647—668
- ↑ Pernier L. Il disco di Phaestos con caratteri pittografici Արխիվացված 2008-11-14 Wayback Machine — Ausonia: 1908. Vol. 3. Roma, 1909. P. 255—302
- ↑ Pernier L. Un singolare monumento della scrittura pittografica cretese // Rendiconti della Reale Accademia dei Lincei. Classe di scienze morali, storiche e filologiche. 1908. Ser. V. Vol. 17. P. 642—651
- ↑ Ժողովը տեղի էր ունեցել 1908թ-ի հոկտեմբերի 18—24 Ֆլորենցիայում։ Ժողովի նյութերը հրատարակվեցին՝ L. Pernier e L. Milani (p. 477—479) // Atti del II Congresso della Societa italiana per il Progresso delle Scienze (Firenze, 1908), Roma 1909
- ↑ 7,0 7,1 Meyer Ed. Der Discus von Phaestos und die Philister von Kreta // Sitzungsberichte der königl. preussischen Akademie der Wissenschaften: Philosophisch-historische Classe. Berlin, 1909. S. 1024.
- ↑ 8,0 8,1 della Seta A. Il disco di Phaestos // Rendiconti della Accademia dei Lincei: Classe di scienze morali, storiche e filologiche. 1909. Ser. V. Vol XVIII. P. 304—315.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Evans A. J. Scripta Minoa, I Oxford: 1909. P. 22—28, 273—293
- ↑ Бекштрем А. Г. Загадочный диск // Журнал Министерства народного просвещения. — 1911. — № 12. — С. 549—603.
- ↑ 11,0 11,1 Изображения отдельных знаков в тексте и таблицах приведены на основе символов Unicode 5.1. Они отображены зеркально по горизонтали относительно знаков Фестского диска, а также могут содержать неточности и упрощения. Для более точного сопоставления см. прорисовку диска или увеличенные снимки отдельных групп знаков Արխիվացված 2008-11-13 Wayback Machine
- ↑ «Интернет-страничка журнала «Донская археология»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Во Владикавказе похитили аналог Фестского диска. Արխիվացված 2007-09-26 Wayback Machine Կոմսոմոլսկայա պրավդա. 22.09.2006.
- ↑ Кондратов А. М., Шеворошкин В. В. Когда молчат письмена
- ↑ Ипсен Г. Фестский диск (опыт дешифровки) // Тайны древних письмён. Проблемы дешифровки. — С. 33 и сл.
- ↑ Ipsen. Der Diskus von Phaistos // Indogermanische Forschungen. 47. 1929
- ↑ Jeppesen, Kristian. En gammelkretisk gåde, Kuml. 1962 (1963). P. 157—190
- ↑ Эта глиняная голова выставлена в Археологическом музее Ираклиона (инв. № 16503)
- ↑ Hall H. R. A note on the Phaistos Disk JHS. № 31. 1911
- ↑ Там же. — С. 90
- ↑ Гельб И. Е. Опыт изучения письма. Основы грамматологии. — С. 153
- ↑ Там же. — С. 35 и сл.
- ↑ Кондратов А. М., Шеворошкин В. В. Когда молчат письмена. — С. 91 и сл.
- ↑ Молчанов А. А. Таинственные письмена первых европейцев. — с. 57
- ↑ Ипсен Г. Фестский диск (опыт дешифровки) // Тайны древних письмён. Проблемы дешифровки. — С. 36—38
- ↑ Грумах Э. К происхождению Фестского диска // Вестник древней истории, 1968, № 2. С. 14—28 (Расширенный вариант доклада, прочитанного в апреле 1966 года на II Международном критологическом конгрессе в Хании)
- ↑ Knossos Plan
- ↑ Статья вышла за авторством Г. Ипсена; В. Порциг как соавтор указан в тексте статьи.
- ↑ В распоряжении исследователей, по всей видимости, была неточная прорисовка диска. В поле B28 присутствует лишний знак (УГОЛ), который ни в «классической» прорисовке, ни на фотоснимках не просматривается. Выводы, сделанные авторами на основе этой ошибки, в таблице не приводятся
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեստի սկավառակ» հոդվածին։ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фестский диск и другие надписи Крита
- Ресурс, посвящённый проблеме Фестского диска(ֆր.)(իսպ.)(հուն.)
- https://www.academia.edu/s/3ccda15e78/did-the-mesara-plain-have-its-own-pictographic-script-during-mmiiiii-draft?source=created_email
- An actions report of a manager of the ancient Phaistos commercial center Արխիվացված 2014-01-15 Wayback Machine(անգլ.)(հուն.)