Ֆեյ Վոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեյ Վոնգ
Faye Wong.jpg
Ծնվել էօգոստոսի 8, 1969(1969-08-08) (50 տարեկան)
ԾննդավայրՊեկին, Չինաստան
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել, հեղինակ-կոմպոզիտոր և կինոդերասանուհի
ԱմուսինDou Wei? և Li Yapeng?
Պարգևներ և
մրցանակներ
Chungking Express?
ԵրեխաներLeah Dou?
Faye Wong Վիքիպահեստում

Վան Ֆեյ կամ Ֆեյ Վոնգ (չին.՝ 王菲, անգլ.՝ Faye Wong), (օգոստոսի 8, 1969(1969-08-08), Պեկին, Չինաստան), չինացի փոփ-երգչուհի և դերասանուհի: Ծնվել է Պեկինեւմ, 20 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոնկոնգ, որտեղ սկսել է իր էստրադային կարիերան: Սկսած 1995 թվականից Վան Ֆեյը երգերը գրել է առավելապես իրեն հարազատ Մանդարին լեզվով: Վերցնելով որպես հիմք չինական փոփը` նա համենայն դեպս հաճախ էր փորձարկում այլ ոճեր: Այսօր Վան Ֆեյը չինական էստրադայի ամենահաջողակ աստղերից մեկն է: Նա չափազանց հայտնի է Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայի գրեթե բոլոր երկրներում, և զգալի չափով` արևմուտքում, չնայած անգլերեն լեզվով միայն մի քանի երգեր է գրել: Բացի էստրադային կարիերայից, Վան Ֆեյը նկարահանվել է մի քանի ֆիլմում: Մեծ փառք են նրան բերել «Чунцинский экспресс» և «2046» ֆիլմերը, որի ռեժիսորը Վոնգ Քարվայն է: 2000 թվականին նա Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է որպես Cantopop ոճում ամենաշատ վաճառքներ ունեցող կինը[1]: Իր երկրորդ ամուսնությունից հետո 2005 թվականին հեռացել է ուշադրության կենտրոնից, բայց 2010 թվականին վերադարձել է բեմահարթակ անսահման հետաքրքրություն ունենալով Sinophone աշխարհում[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն (1969—1991)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Ֆեյը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 8-ին, Պեկինում, լեռնային ինժեների և օպերային երգչուհու ընտանիքում: Նա ունի ավագ եղբայր, նրա անունը Վոնգ Ի (չին.՝ 王弋) է: Երբ լրացավ աղջկա 15 տարին, ծնողները նրա անունը փոխեցին այնպես, որը հանգամանքների բերումով ի վիճակի չէին տալ ծնված ժամանակ` Վան Ֆեյ: Մանկուց Ֆեյը շատ էր սիրում երգել և մեծ հետաքրքրություն է ունեցել երաժշտության հանդեպ: Սակայն նրա հայրը անընդհատ աշխատում էր, իսկ մայրը ելույթներով ճանապարհորդում էր երկրով մեկ: Երաժշտական տաղանդը, որը արտահայտվում էր աղջկա մոտ դեռ դպրոցում, ծնողներից աջակցություն չի ստացել, քանի որ մայրը որպես պրոֆեսիոնալ երգչուհի ենթադրում էր, որ երաժշտական գործունեությունն անիրագործելի միտք է աղջկա համար: Այնուամենայնիվ, 1985-ից 1987 թվականներին չնայած մոր արգելքներին, Վան Ֆեյը գրել է երկու ալբոմ, որոնք գլխավորապես բաղկացած էին իր կուռքի` Թերեզա Թանգի քովեր-տարբերակի երգերից:

1987 թվականին, երբ նա դարձավ 18 տարեկան, նրա հայրը որոշեց տեղափոխել ողջ ընտանիքը Բրիտանական Հոնկոնգ: Սկզբում աղջիկը խոր մենակություն էր զգում, քանի որ չէր կարողանում խոսել կանտոնական բարբառով: Սկզբնական շրջանում նա փորձել է իր ուժերը որպես մոդել, բայց շատ շուտ հետաքրքրությունը կորցրեց դրա հանդեպ: Այդ ժամանակ հայրը ուղարկեց նրան երգել սովորելու: Նրա ուսուցիչը դարձավ Tai See-Chung-ը, ով աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Անիտա Մուին և Էնդի Լաուն: Tai See-Chung-ը միանգամից նկատել է Ֆեյի ընդունակությունները, և նա այդ ժամանակվանից սկսել է անընդհատ ելույթ ունենալ տարբեր երաժշտական երեկույթներում, պարերի և այլ միջոցառումների ժամանակ, որով գրավել է համընդհանուր ուշադրությունը: Շուտով Ֆեյին ներկայացրել են Cinepoly ընկերության կազմակերպիչներից մեկին, ով շատ տպավորված էր նրա վոկալական հմտություններով և անմիջապես որոշել է պայմանագիր ստորագրել: Դա ռիսկային միջոցառում էր, քանի որ մայրցամաքից եկած դերասանները Հոնկոնգում սովորաբար «ետնաբեմում» էին:

Cinepoly-ը համոզել է սկսնակ երգչուհուն վերցնել Wong Jing Man բեմական կեղծանունը, որի անվան անգլիական համարժեքը Շիրլին էր: Այդ կերպով, 1989 թվականին Ֆեյը թողարկել է իր առաջին ալբոմը, որն անվանվել է Shirley Wong: Րելիզը գրավել է հանրության որոշակի ուշադրություն և քիչ թե շատ դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, իսկ «However That Day» երգը ստացել է հիթի ստատուս: Հետո, 1990 թվականին, հետևել են ևս երկու ալբոմներ. Everything և You’re the Only One, որոնք համենայն դեպս գտնվում էին մոտավորապես նույն մակարդակին, ինչ առաջինը, սակայն վաճառքի ավելի ցածր մակարդակով: Այդ ժամանակ շատ քննադատներ ենթադրում էին, որ երիտասարդ երգչուհին կլրացնի մայրցամաքից եկած դերասանների շարքը, ովքեր խառնվել էին հոնկոնգյան ետնաբեմում:

Գիտակցելով, որ թողարկված աշխատանքները իրենցից այն չեն ներկայացնում, ինչ նա էր ցանկանում և գոհ չլինելով, իր մասնագիտական մակարդակից, Ֆեյը որոշել է ուղևորվել Նյու Յորք` վոկալի լուրջ ուսուցման, անգլերեն լեզվին և ընդհանուր առմամբ արևմտյան մշակույթին ծանոթանալու համար: Այդ ժամանակահատվածում իր երաժշտական հայացքների վրա մեծ ազդեցություն են ունեցել արևմտյան խմբերը, ինչպիսիք են The Cranberries, Cocteau Twins, ինչպես նաև R&B և ռեպ ոճերը, որն ավելի ուշ է արտահայտվում: Ֆեյը ուսուցման հետ զուգահեռաբար պատրաստում էր նյութ իր նոր ալբոմի համար: Լինելով ԱՄՆ-ում մեկ տարի` նա վերադարձել է Հոնկոնգ և այդ պահից սկսվել է իր գործունեության նոր շրջան:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Օրիգինալ անվանումը Դերը Նշումներ
1991 Beyond's Diary BEYOND日記之莫欺少年窮 Mary
1994 Chungking Express 重慶森林 Faye Ներկայացվել է 14-րդ Հոնկոնգի ֆիլմերի մրցանակաբաշխությանը լավագույն դերասանուհու համար
Հաղթանակ—Ստոկհոլմի կինոփառատոնին լավագույն դերասանուհի անվանակարգում
2000 Okinawa Rendez-vous 戀戰沖繩 Jenny
2002 Chinese Odyssey 2002 天下無雙 Princess Wushuang Ներկայացվել է 22-րդ Հոնկոնգի ֆիլմերի մրցանակաբաշխությանը լավագույն դերասանուհի անվանակարգում
2004 2046 Wang Jingwen
Leaving Me, Loving You 大城小事 Xin Xiaoyue

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Օրիգինալ Դեր Նշումներ
1991 Traces of the Heart 別姬 Mei-fong TVB ֆիլմ
1992 Արդարադատության գործադրում (Մաս II) 壹號皇庭II Mandy TVB սերիաներ
1993 Լեգենդար Ռեյջեր 原振俠 Hoi-tong TVB սերիաներ (20-րդ սերիա)
Eternity 千歲情人 Bou Ging-hung TVB series (20-րդ մաս)
1994 Ժամանակակից սիրային պատմություններ: Three Equals One Love 愛情戀曲:愛情3加1 Wun-gwan TVB սերիաներից մի մաս
2001 Սեր ստից ウソコイ Lin Fei Kansai TV սերիաներ (11-րդ սերիա)

Ալբոմներ/Ձայնապնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989: Shirley Wong (王靖雯)
  • 1990: Everything
  • 1990: You’re the Only One
  • 1992: Coming Home
  • 1993: No Regrets (執迷不悔)
  • 1993: 100,000 Whys (十萬個為什麼)
  • 1994: Mystery (迷)
  • 1994: Random Thoughts (胡思亂想)
  • 1994: Sky (天空)
  • 1994: Ingratiate Oneself (討好自己)
  • 1995: Decadent Sounds of Faye (菲靡靡之音)
  • 1995: Di-Dar
  • 1996: Restless (浮躁)
  • 1997: Faye Wong (王菲)
  • 1998: Scenic Tour (唱遊)
  • 1999: Only Love Strangers (只愛陌生人)
  • 2000: Fable (寓言)
  • 2001: Faye Wong (王菲)
  • 2003: To Love (將愛)
  • 2015: Be Perfunctory (敷衍)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Best Selling Canto-Pop Female»։ Guinness World Records։ Արխիվացված է օրիգինալից 23 March 2005-ին։ Վերցված է 23 January 2011 
  2. Sun Xi (5 November 2010)։ «Return of the Inimitable Faye Wong»։ Women of China։ Վերցված է 23 January 2011 
  3. Chen, David (28 January 2011)։ «Pop Stop»։ Taipei Times։ Վերցված է 4 February 2011 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]