Ստրեյթս Թայմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստրեյթս Թայմս
The Straits Times
Տեսակօրաթերթ
Լեզուանգլերեն
ԽմբագիրՈւորեն Ֆեռնանդես[1]
Հիմնադրվել էհուլիսի 15, 1845
ՍեփականատերՍինգապուր Փրես Հոլդինգս
ԵրկիրFlag of Singapore.svg Սինգապուր
Գրասենյակ1000 Տոա Փայոհ Նորթ, Նյուզ Սենթեր, Սինգապուր 318994
Հաճախականություն352,003 (2013 թվականի հուլիսի դրությամբ

5,000 (Մյանմարի թողարկում)

2,500 (Բրունեյի թողարկում)
OCLC8572659
Կայքstraitstimes.com
The Straits Times Վիքիպահեստում

Ստրեյթս Թայմս (անգլ.՝ The Straits Times), անգլալեզու օրաթերթ Սինգապուրում, որը ներկայումս պատկանում է Սինգապուր Փրես Հոլդինգսին։ Օրաթերթի տպագիր և թվային տարբերակները (Ստրեյթս Թայմս և Սանդի Թայմս) օրական ունեն 383600 շրջանառություն[2]։ Հիմնադրել է ազգությամբ հայ Խաչիկ Մովսեսը 1845 թվականի հուլիսի 15-ին՝ Ստեյթս Թայմս ընդ Սինգապուր Ջըրնալ օֆ Քոմերս անվամբ (անգլ.՝ The Straits Times and Singapore Journal of Commerce)[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեյթս Թայմսը հիմնադրել է ազգությամբ հայ Խաչիկ Մովսեսը[5]։ Մովսեսի ընկերը՝ Մարտիրոս Աբգարը ցանկացել է տեղական թերթ թողարկել, սակայն առերեսվել է ֆինանսական դժվարությունների։ Ընկերոջ երազանքն ի կատար ածելու համար Մովսեսը ստեղծում է թերթը և Ռոբերտ Քար Վուդսին նշանակում խմբագիր։ 1845 թվականի հուլիսի 15-ին Ստեյթս Թայմսը լույս տեսավ որպես 8 էջանոց շաբաթաթերթ։ Բաժանորդավճարն ամսական 1.75 ԱՄՆ դոլար էր։ 1846 թվականի սեպտեմբերին Մովսեսը թերթը վաճառեց Ռոբերտ Վուդսին, քանի որ այն շահութաբեր չէր։

1942 թվականի փետրվարի 20-ին՝ բրիտանացիների՝ ճապոնացիներին հանձնվելուց 5 օր անց, Ստրեյսթս Թայմսը հայտնի դարձավ Շոնան Թայմս և Սյոնան Շիմբան անվանումներով։ Թերթն այս անվամբ լույս է տեսել մինչև 1945 թվականի սեպտեմբերի 5-ը, երբ Սինգապուրը կրկին անցավ բրիտանական վերահսկողության տակ[6]։

Սինգապուրի ինքնավարության վաղ տարիներին (մինչև 1965 թվականը) թերթը բարդ հարաբերություններ է ունեցել որոշ քաղաքական գործիչների հետ, որոնց թվում էին նաև Ժողովրդական գործողություն կուսակցության առաջնորդները[7][8]։ Խմբագիրները զգուշացվեցին, որ ցանկացած նյութ, որը կարող է սպառնալ Սինգապուրի և Մալայան դաշնության միացմանը, կարող է հանգեցնել կործանարար հետևանքների և որ վերջիններս կարող են բանտարկվել առանց դատավարության՝ Հանրային անվտանգության պահպանման օրենքով[9][10]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեյթս Թայմսը համագործակցում է աշխարհի մեծ քաղաքների 16 լրատվական բյուրոների և հատուկ թղթակիցների հետ։ Թերթն ունի 5 բաժին՝ գլխավոր բաժնում ներկայացվում են ասիական և միջազգային նորությունները․ բաժինն ունի ենթաբաժիններ, ֆորումի էջ, որտեղ տեղ են գտնում թերթին ուղղված նամակները։ Հիմնական բաժնում ներկայացվում են տեղական նորությունները, կրթության (երկուշաբթի օրերին) և մտքի և մարմնի (երեքշաբթի օրերին), թվային (չորեքշաբթի օրերին), Համայնքի (հինգշաբթի օրերին) և գիտության (ուրբաթ օրերին) վերաբերյալ թեմաներ։ Կա նաև սպորտի և ֆինանսական, հայտարարությունների, աշխատանքի, զվարճանքի և արվեստի բաժին, որը կրում է «Կյանք» անվանումը։

Թերթն ունի նաև հատուկ թողարկումներ Սինգապուրի տարրական և միջնակարգ դպրոցների համար։

Կիրակի օրերին լույս է տեսնում առանձին թողարկում՝ Սանդի Թայմսը։

Վաճառքը Մալայզիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական անկայունության պատճառով Ստրեյթս Թայմսը չի վաճառվում հարևան Մալայզիայում, իսկ մալայզական Նյու Ստրեյթս Թայմս թերթը չի վաճառվում Սինգապուրում։ Արգելքը դրվել է նախքան Մալայզիայի անկախանալը։

Միջազգային թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 25-ին և հոկտեմբերի 30-ից սկսել է լույս ընծայվել Մյանմարի և Բրունեյի հատուկ թողարկումները։ Թերթը բաժանվում է նախարարություններին, բիզնեսներին, մեծ հյուրանոցներին, ավիաուղիներին, մեծ քաղաքների գրախանութներին և սուպերմարկետներին։ Մյանմարի թողարկումը ներկայումս լույս է տեսնում 5000 տպաքանակով[11], իսկ Բրունեյինը՝ 2500[12]։

Ստրեյթս Թայմս Օնլայն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հունվարի 1-ին գործարկված Ստրեյթս Թայմսի կայքն անվճար էր և հնարավորություն էր տալիս մուտք գործել տպագրված տարբերակում ներառված բոլոր բաժիններ և հոդվածներ։ 2005 թվականի հունվարի 1-ին առցանց տարբերակն սկսեց գրանցում պահանջել և կարճ ժամանակ անց դարձավ վճարովի կայք։ Ներկայումս միայն այն մարդիկ կարող են առցանց կարդալ բոլոր հոդվածները, որոնք գրանցվել են առցանց թերթին։

Կառավարության միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթը երբեմն համարվում է իշխող կուսակցության «ձայնը»[13][14] կամ հիմնականում իշխանամետ[15][16] և «մոտ կառավարությանը»[17]։

Այն ժամանակվա Ստրեյթս Թայմսի ամերիկյան լրատվական բյուրոյի ղեկավար Չուա Չին Հոնը նշել է, որ «Ստրեյթս Թայմսի խմբագիրներին պատրաստել են որպես իշխանամետ խմբագիրներ, որոնք ուշիուշով հետևում են, որպեսզի տեղական նորությունների մասին նյութերը հենվեն պաշտոնական լրահոսի վրա»․ 2009 թվականին այս խոսքերը տարածվել են Վիքիլիքսով[18][19]։ Սինգապուր Փրես Հոլդինգսի նախկին ղեկավարները եղել են քաղաքացիական և հանրային ծառայողներ։ Ներկայիս ղեկավարը՝ Լի Պոոն Յանը, նախկին նախարար է Ժողովրդական գործողություն կուսակցությունից, որը եկավ փոխարինելու Թոնի Թանին։ Ստրեյթս Թայմսի ղեկավարությունը և ավագ խմբագիրները սերտ կապեր ունեն կառավարության հետ։ Թերթի գործադիր տնօրեն Ալան Չանը քաղաքացիական առաջատար ծառայող էր, նախկին ավագ նախարար Լի Կուան Յուի անձնական ավագ քարտուղարը։ Ներկայիս գլխավոր խմբագիր Ուորեն Ֆեռնանդեսը 2006 թվականի ընտրություններին Ժողովրդական գործողություն կուսակցությունից առաջադրվել է որպես թեկնածու[20][21]։

Նախկին գլխավոր խմբագիր Չեն Յիփ Սենն իր «OB Markers: My Straits Times Story» հուշագրքում պատմում է, թե ինչպես է 1986 թվականից կառավարությունը թերում «վերահսկիչ» նշանակում․ «մեկին, որը կհետևի, թե արդյոք նորությունների բաժինը վերահսկողությունից դուրս է գտնվում»։ Եթե լրագրողը կամ խմբագիրը հրաժարվեին «վերահսկողից», նրանք կարող էին կորցնել աշխատանքը[22]։ Որպես թերթի առաջին «վերահսկող» Չենն անվանում է Սելլապան Ռամանաթան Նաթանին, որը Պաշտպանության նախարարության հետախուզության և անվտանգության բաժնի տնօրենն էր, այնուհետև՝ Սինգապուրի նախագահը[22]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցողները Ստրեյթս Թայմսին քննադատել են նաև անփույթ և կանխակալ նյութերի համար։ Օրինակ՝ ամեն անգամ, երբ գնացքը փչանոմ էր, թերթը հարցազրույց էր վերցնում ուղևոր Էշլի Վուից (10 ամսում 8 անգամ), փոխարենը այլ ուղևորներից նոր կարծիքներ լսեր[23][24]։ Թերթը նաև հայտնի է նրանով, որ առանց նախապես տեղեկացնելու իր անկախ լրագրողներին՝ ձևափոխում է հոդվածները և տողեր ավելացնում՝ փոխելով դրանց բովանդակությունն ու շեշտադրումը[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20120103024604/http://news.asiaone.com/News/AsiaOne+News/Singapore/Story/A1Story20111130-313509.html
  2. «The Straits Times / The Sunday Times»։ www.sph.com.sg 
  3. «Newspaper Article - Straits Times and Singapore Journal of Commerce»։ Newspapers.nl.sg։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-17-ին։ Վերցված է 2015-02-28 
  4. Icon.crl.edu(չաշխատող հղում)
  5. «The History of Armenians in Singapore and Malaysia»։ Amassia.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-26-ին։ Վերցված է 2015-02-28 
  6. Giese, O., 1994, Shooting the War, Annapolis: United States Naval Institute, 1557503079
  7. «PAP and English Press»։ The Straits Times։ 1959-04-30։ Արխիվացված օրիգինալից 2017-08-19-ին։ Վերցված է 2017-08-19 
  8. «Press Freedom»։ The Straits Times։ 1959-05-19։ Արխիվացված օրիգինալից 2017-08-19-ին։ Վերցված է 2017-08-19 
  9. «IPI to Discuss PAP Threat Against The Straits Times»։ The Straits Times։ 1959-05-22։ Արխիվացված օրիգինալից 2017-08-20-ին։ Վերցված է 2017-08-19 
  10. «'Ugly threats' are also a menace to already dwindling liberties»։ 1959-05-28։ Արխիվացված օրիգինալից 2017-08-19-ին։ Վերցված է 2017-08-19 
  11. «The Straits Times launches Myanmar edition»։ Singapore Press Holdings։ 24 March 2014։ Արխիվացված օրիգինալից 30 June 2016-ին։ Վերցված է 2 June 2016 
  12. «The Straits Times launches Brunei edition»։ Singapore Press Holdings։ 24 March 2014։ Արխիվացված օրիգինալից 30 June 2016-ին։ Վերցված է 2 June 2016 
  13. Aglionby John (2001-10-26)։ «A tick in the only box»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Արխիվացված օրիգինալից 2017-08-13-ին։ Վերցված է 2017-08-13 
  14. «More young people writing to ST Forum»։ www.asiaone.com։ Արխիվացված օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2017-09-15 
  15. Mydans Seth (2011-05-05)։ «In Singapore, Political Campaigning Goes Viral»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Արխիվացված օրիգինալից 2017-08-13-ին։ Վերցված է 2017-08-13 
  16. «Singapore Straits Times website down after hacker threat»։ Reuters։ 2013-11-04։ Արխիվացված օրիգինալից 2017-08-13-ին։ Վերցված է 2017-08-13 
  17. News ABC։ «Singapore bans Chinese-American scholar as foreign agent»։ ABC News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-13-ին։ Վերցված է 2017-08-13 
  18. «Journalists Frustrated by Press Controls»։ Wikileaks։ 2009-01-16։ Արխիվացված օրիգինալից 2017-08-13-ին 
  19. «WikiLeaks: Significant gov’t pressure put on ST editors» (en-SG)։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին։ Վերցված է 2017-09-08 
  20. Cheong Yip Seng (2013)։ OB Markers: My Straits Times Story (անգլերեն)։ Straits Times Press։ ISBN 9789814342339 
  21. «COMMENT: The big story behind the SPH reshuffle» (en-US)։ Արխիվացված օրիգինալից 2017-08-13-ին։ Վերցված է 2017-08-13 
  22. 22,0 22,1 «Book Review: Lee Kuan Yew's Taming of the Press»։ Արխիվացված է օրիգինալից 5 October 2013-ին։ Վերցված է 7 September 2016 
  23. «Transport Minister vs. “Singapore’s only commuter” Ashley Wu»։ Արխիվացված օրիգինալից 2017-07-31-ին։ Վերցված է 2017-07-31 
  24. «Thanks to Minister Khaw, Ashley Wu, aged 35 to 37, is S’pore’s most famous public transport user»։ Mothership.sg։ Արխիվացված օրիգինալից 22 March 2018-ին։ Վերցված է 8 May 2018 
  25. «Straits Times modifies AWARE contributor’s article for “Opinion” section, adds in lines without telling her»։ Mothership.sg։ Արխիվացված օրիգինալից 11 November 2017-ին։ Վերցված է 12 November 2017 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thio, HR and the Media in Singapore in HR and the Media, Robert Haas ed, Malaysia: AIDCOM 1996 69 at 72-5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Merrill, John C. and Harold A. Fisher. The world's great dailies: profiles of fifty newspapers (1980) pp 305–7
  • Turnbull, C. Mary. Dateline Singapore: 150 Years of The Straits Times (1995), published by Singapore Press Holdings
  • Cheong Yip Seng. OB Markers: My Straits Times Story (2012), published by Straits Times Press

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]