Ֆարագ Ֆոդա
Ֆարագ Ֆոդա արաբ․՝ فرج فوده | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1945[1][2] |
Ծննդավայր | El Zarqa, Դումյաթ, Եգիպտոս[1] |
Մահացել է | հունիսի 8, 1992[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, լրագրող, իրավապաշտպան և intellectual |
![]() |
Ֆարագ Ֆոդա, մասրի՝ فرج فوده, օգոստոսի 20, 1945[1][2], El Zarqa, Դումյաթ, Եգիպտոս[1] - հունիսի 8, 1992[1], Կահիրե, Եգիպտոս[3]), եգիպտացի կոմունիստ, գրող և իրավապաշտպան։ Սպանվել է «Ալ-Գամաա ալ-իսլամիա» ահաբեկչական խմբավորման կողմից այն բանից հետո, երբ Ալ-Ազրահի համալսարանի ուլեմների կողմից մեղադրվել է աստվածանարգության մեջ։ Եգիպտոսում 1992 թվականի մարտ և 1993 թվականի սեպտեմբեր ամիսների միջև ընկած ամբողջ ժամանակահատվածում քաղաքական պատճառներով սպանվեց 202 մարդ։ 1992 թվականի դեկտեմբերին նրա աշխատություններն արգելվեցին[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Դումյատի Նեղոսի մոտակայքում գտնվող Դելթայում, աշխատել է որպես ուսուցիչ գյուղական համայնքում։ Գրել է գրքեր, եգիպտական «Հոկտեմբեր» ամսագրում եղել է բաժնի ղեկավար։ Իր հոդվածներում Ֆարագ Ֆոդան քննադատում էր մահմեդական հիմնավորումները և դրա գաղափարախոսներին, քանի որ կարծում էր, որ մահմեդական հիմնադիրներն աղճատում են մահմեդականությունը։
1980-1990-ական թվականները Եգիպտոսում նշանավորվեցին մահմեդական հիմնավորումների ազդեցության ուժեղացման շնորհիվ։ Որոշ նախկին մարքսիստական մտավորականներ (օրինակ Մուհամմադ Իմարան կամ Թարիք ալ-Բիշրին) դարձան մահմեդական գաղափարախոսներ։ 1981 թվականին արմատականները սպանեցին նախագահ Անվար Սադաթին, և մի շարք հարձակումներ իրականացվեցին ղպտիական քրիստոնյանների վրա։ Ֆարագ Ֆոդան մնաց մարդու աշխարհիկության և իրավունքների պաշտպանության դիրքում[5].:
1992 թվականի հունիսի 8-ին Ֆարագ Ֆոդան փողոցում սպանվեց երկու արմատականների կրակոցից։ Հարձակման ժամանակ վիրավորում ստացան նրա որդին ու պատահական անցորդներ[6]։ «Ալ-Գամաա ալ-իսլամիան» իր վրա վերցրեց սպանության պատասխանատվությունը[7].:
Մահից ոչ շատ առաջ Ֆարագ Ֆոդան Ալ-Ազհար համալսարանի ուլեմների կողմից մեղադրվեց աստվածանարգության համար, քանի որ պետական կրոնի անկախության (աշխարհականություն) կողմնակից էր։ Ավելի ուշ, «Ալ-Գամաա ալ-իսլամիան» իր վրա վերցնելով սպանության պատասխանատվությունը, հայտարարեց, որ նա կրոնաթող է եղել[8], քանի որ ելույթ էր ունենում պետական քաղաքականության մեջ կրոնի ոչ ներմուծման համար և այդ ժամանակ Եգիպտոսում պաշտպանում էր մահմեդական արմատական գաղափարախոսների գործող օրենսդրության հակակշիռը, ովքեր պահանջում էին շարիաթի ընդունումը երկրում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #119144840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ de Baets, Antoon Censorship of Historical Thought: A World Guide, 1945-2000. — Greenwood Publishing. — С. 196.. — «In December 1992 Foda's collected works were banned».
- ↑ Miller, Judith God Has Ninety-Nine Names: Reporting from a Militant Middle East. — Simon and Schuster. — С. 26.
- ↑ «DOCUMENT - EGYPT: HUMAN RIGHTS ABUSES BY ARMED GROUPS»։ amnesty.org։ Amnesty International։ 1998-09։ Վերցված է 2013-03-09(չաշխատող հղում)
- ↑ Կաղապար:Нп3 Islamism and Its Enemies in the Horn of Africa. — Կաղապար:Нп3, 2004. — С. 60.
- ↑ Soage, Ana Belén Faraj Fawda, or the Cost of Freedom of Expression // Կաղապար:Нп3. — 2007. — Т. 11. — № 2. — С. 26—33. Архивировано из первоисточника 27 Մայիսի 2010.
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Եգիպտոսում ծնվածներ
- Հունիսի 8 մահեր
- 1992 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Եգիպտացի գրողներ
- Եգիպտացի լրագրողներ
- Եգիպտացի հասարակական գործիչներ
- 20-րդ դարի լրագրողներ
- Ազատական և առաջադիմական շարժումներ իսլամում
- Հրաձգային զենքից մահացածներ
- Լրագրողներ այբբենական կարգով