Ֆանի Բրեյթ
![]() | |
Ի ծնե | շվեդերեն՝ Fanny Ingeborg Matilda Ekbom |
Ծնվել է | փետրվարի 26, 1862[2][3][4][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ[2][5][4] |
Վախճանվել է | ապրիլի 24, 1940[2][6][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Engelbrekt church parish, Շվեդիա[2][6][3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնստֆակ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | մարդու ձևի գեղանկարչություն[2] և ժանրային նկարչություն[2] |
Թեմաներ | women's suffrage in Sweden?[1] |
Ուշագրավ աշխատանքներ | A Day of Celebration? և The Old Blind Woman? |
Հայր | Johan Frans Gustaf Oskar Ekbom?[5][4] |
Մայր | Henriette Alexandrine Dahlgren?[4][5] |
Ամուսին | Erik Brate?[2][7][8] |
Զավակներ | Torun Munthe?[8] |
![]() |
Ֆանի Ինգեբորգ Մատիլդա Բրեյթ (շվեդերեն՝ Fanny Brate, փետրվարի 26, 1862[2][3][4][…], Ստոկհոլմ[2][5][4] - ապրիլի 24, 1940[2][6][3][…], Engelbrekt church parish, Շվեդիա[2][6][3]), շվեդ նկարչուհի, նրա գործերը գովաբանում են ընտանեկան կյանքի իդիլիան: Ֆանի Բրեյթի նկարները ստեղծվել են շվեդ նկարիչ Կառլ Լարսոնի ազդեցության ներքո:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանի Բրեյթի հայրը Ջոն Ֆրեդերիկ Օսկար Էկբոմն էր (անգլ.՝ Johan Fredric Gustaf Oscar Ekbom), որը ծառայում էր Վեստերգյոտլանդի դուքս Կարլ Շվեդացուն։ 1880 թվականին՝ տասնութ տարեկան հասակում, նա ընդունվել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա: 1887 թվականին ուսումնական շրջագայություն է կատարել դեպի Փարիզ: 1889 թվականին ճանապարհորդել է Գերմանիա, Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Ավստրիա և Իտալիա:
1887 թվականին Ֆանին ամուսնացել է Էրիկ Բրեյթի հետ (1857-1924): Նրանք ունեցել են չորս դուստր՝ Աստրիդ (1888-1929), Թորուն (1891-1993), Ռագնհիլդ (1892-1894), Ինգեգերդ (1899-1952): Ամուսնանալով՝ նա ստիպված է եղել թողնել նկարչությունը, բայց շարունակել է իր մասնակցությունը Շվեդիայի արվեստի աշխարհում՝ որպես այլ նկարիչների հովանավոր:
1891 թվականին Բրեյթը դարձել է Svenska Konstnärernas Förening Նկարիչների ասոցիացիայի անդամ:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչուհին աշխատել է բնանկարի, ինտերիերի նկարչության, նատյուրմորտի, դիմանկարի ժանրերում:
Ամենահայտնի աշխատանքը Namnsdag («Տոնակատարության օրը») նկարն է, որը ստեղծվել 1902 թվականին: Ներկայումս այն պահվում է Շվեդիայի ազգային թանգարանում: Նրա լավագույն աշխատանքներից են «Կույր ծեր կին» (1903), «Ազատ րոպե» և այլ աշխատանքներ:
Ֆանի Բրեյթը նրբանկատ մանկական հոգեբան է, նրա նկարներում երեխաները խաղում են, հոգ տանում այլ երեխաների համար, վիճում, ոգևորությամբ նկարում: Դրանցում կարելի է գտնել այնպիսի գծեր, որոնք հիշեցնում են նկարիչ Էժեն Կարիերի ինտիմ ֆրանսիական դիմանկարը, պատմություններ շվեդ նկարիչ Կարլ Լարսոնի ընտանեկան կյանքից:
1943 թվականին Շվեդիայի ազգային թանգարանում տեղի է ունեցել նկարչի անձնական ցուցահանդեսի բացումը, որին ներկայացվել են նրա ստեղծագործություններից 126-ը: Ֆանի Բրեյթը նկարել է յուղաներկով և ջրաներկով: Նրա աշխատանքները, որոնք ցույց են տալիս 19-րդ դարում Շվեդիայում մարդկանց կյանքը, երկրի մշակութային ժառանգության կարևոր տարրեր են[9]:
Ներկայումս Բրեյթի նկարները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, Հյուսիսային երկրների թանգարանում և մասնավոր հավաքածուներում:
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուցահանդես Müsse el Grinden, Արվեստի միջազգային ցուցահանդես, Մյունխեն, 1892
- Ստոկհոլմի ցուցահանդես, 1897
- Ցուցահանդես Մեծ արվեստի ցուցահանդեսում, Բեռլին, 1900
- «Կանանց արվեստ» շվեդ նկարիչների ասոցիացիայի ցուցահանդես, 1909
- «Նրանք գնացին Փարիզ» ցուցահանդես՝ Liljevalchs konsthall պատկերասրահում
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Fanny I M Brate (f. Ekbom) (швед.) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Swedish death index
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Hovförsamlingens kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0007/C I/6 (1861-1886), bildid: 00033265_00006
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Swedish Census 1880 (швед.) — Riksarkivet.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Engelbrekts kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6003/F I/8 (1938-1941), bildid: 00017532_00099 — P. 111.
- ↑ Swedish Census 1890 (швед.) — Riksarkivet.
- ↑ 8,0 8,1 Swedish Census 1900 (швед.) — Riksarkivet.
- ↑ National Museum exhibition catalogs No. 93
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|