Ֆաթիմա Շահ
Ֆաթիմա Շահ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1914 |
Մահացել է | հոկտեմբերի 13, 2002 (88 տարեկան) |
Մահվան վայր | Կարաչի, Պակիստան |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Lady Hardinge Medical College? |
Մասնագիտություն | գինեկոլոգ, մանկաբարձ, վիրաբույժ և սոցիալական աշխատող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանանց համապակիստանյան ասոցիացիա և Կույրերի համաշխարհային միություն |
Ֆաթիմա Շահ (Ֆաթիմա Շա, օգոստոսի 12, 1914 - հոկտեմբերի 13, 2002, Կարաչի, Պակիստան)[1], բժիշկ, սոցիալական աշխատող և կույրերի փաստաբան Պակիստանում։ Պակիստանի կույրերի ասոցիացիայի հիմնադիր (ՊԿԱ), Կանանց համապակիստանյան ասոցիացիայի հիմնադիր անդամներից։ Ֆաթիման առաջին կինն էր, որը դարձել է Կույրերի միջազգային ֆեդերացիայի նախագահ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆաթիմա Շահը ծնվել է 1914 թվականին Բհերայում[3], ուսյալ ընտանիքում։ Հայրը՝ Աբդուլ Մաջիդ Կուրեշին, Ալիգարհի իսլամական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի նախկին դեկան[3]։ Ունեցել է 12 քույր և եղբայր[4]։ Ընդունվել է Դելիի Լեդի Հարդինջի բժշկական քոլեջ MacDonald բարեգործական կրթաթոշակով[3]։
Աշխատել է Դուֆերեն հոսպիտալում, եղել է տնային վիրաբույժ։ 1937 թվականին ամուսնացել է գորախպուրցի հայտնի Ջավադ Ալի Շահի հետ։ Ամուսնությունից հետո չի աշխատել։ Զույգն ունեցել է երկու աղջիկ[5]։ 1947 թվականին բաժանումից հետո վերադարձել է Պակիստան, բայց չի կարողացել հետ գնալ՝ երկու երկրների միջև քաղաքական հակամարտության պատճառով։
1947 թվականից Շահը զբաղվել է անկախությունից հետո Հնդկաստանից Պակիստան գաղթած փախստական կանանց վերականգնման հարցերով[6]։ Շահը 1949 թվականին հիմնադրված Կանանց համապակիստանյան ասոցիացիայի հիմնադիր անդամներից է[7]։ Շահը Կարաչիի քաղաքացիական հոսպիտալում եղել է առաջատար գինեկոլոգ, նախքան 1954 թվականին տեսողության խանգարումը, ամբողջությամբ կուրացել է 1957 թվականին[4][7][8]։
1960 թվականին Ֆաթիման հիմնադրել է Պակիստանի կույրերի ասոցիացիան[3]։ Մինչև 1984 թվական, նախքան թոշակի անցնելը նախագահել է ասոցիացիան[3]։
Ուսման նպատակով Ռաանա Լիակատ Ալի Խանը Ֆաթիմային ուղարակել է ԱՄՆ։ 1964 թվականին Ֆաթիման այցելել է Այովա` ուսանելու կույրերի համար նախատեսված պետական ծրագրերը[9]։ ԱՄՆ-ում դարձել է Նյու Յորքի Կույրերի միջազգային ֆեդերացիայի հիմնադիր անդամներից[3], եղել ֆեդերացիայի երկրորդ փոխնախագահը[10]։
Պակիստան վերադառնալով՝ նա լոբբինգ է արել Պակիստանի կառավարությանը` հեռացնելու առողջապահական դրույթը, որով հաշմանդամները զրկվում էին աշխատանքից[3]։ Նա նաև կոչ է արել կառավարությանը Բրեյլի գրերը պաշտոնապես ներկայացրել Պակիստանում [3]։
Դոկտոր Շահը կազմակերպել է Պակիստանի հաշմանդամների ժողովրդական ֆեդերացիան` որպես հաշմանդամների միջազգային կազմակերպության ազգային մասնաճյուղ և դարձել է համաշխարհային խորհրդի անդամ։ Նա կարևոր դերակատարություն է ունեցել Կույրերի համաշխարհային միության ստեղծման գործում, եղել համաշխարհային անդամ[3]։
Մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 12-ին։ Թաղված է Կարաչիի Պաշտպանության գերեզմանատանը[3]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալական ծառայությունում իր աշխատանքի համար թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրման կապակցությամբ արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[11]։ Արժանացել է նաև Takeo Iwahashi մրցանակի Գյոթեբորգում, Շվեդիա, կույրերի հետ կազմակերպությունների հետ աշխատանքի համար[3]։ Պակիստանի կառավարության կողմից արժանացել է Գերազանցության մեդալի (Tamgha-i-Imtiaz)[3]:
Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Disability: Self Help and Social Change. 1996. OCLC 264972608.
- Sunshine & Shadows: The Autobiography of Dr. Fatima Shah. Raihana A. Hasan. Karachi: Ferozsons. 1999. ISBN 9789690015624.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Those Who Left Us 2002»։ Economic Review։ հունվարի 1, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին։ Վերցված է օգոստոսի 3, 2017 – via HighBeam Research։ (subscription required (help))
- ↑ «Pakistan: Leading Light»։ Women's Feature Service։ հունիսի 7, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-15-ին։ Վերցված է օգոստոսի 3, 2017 – via HighBeam Research։ (subscription required (help))
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Dr Fatima Shah passes away»։ Dawn։ հոկտեմբերի 13, 2002։ Վերցված է օգոստոսի 3, 2017
- ↑ 4,0 4,1 «Dr. Fatima Shah -- 'A Beacon in Darkness'»։ The Braille Monitor։ March 1965
- ↑ ,https://www.facebook.com/827687200693809/photos/a.893111787484683.1073741837.827687200693809/893112824151246/?type=3&theater ، Dr Fatima Shah ,Page 46,Khaas Log Khaas Kahanian by Gohar Taj
- ↑ Women with disabilities , ref 1822 ,https://books.google.com.pk/books?id=HIISikCITAgC&pg=PA426&lpg=PA426&dq=Raihana%20A.%20Hasan%20....%20DR%20FATIMA%20SHAH&source=bl&ots=O_-hSTnwm2&sig=OBmj_MmDv7dVFg6kHNVCOodDMfU&hl=en&sa=X&ved=0ahUKEwjfq6fB-IXSAhVEzRQKHXBOBEYQ6AEIHjAB#v=onepage&q=Raihana%20A.%20Hasan%20....%20DR%20FATIMA%20SHAH&f=false
- ↑ 7,0 7,1 Ansari Ishrat (հոկտեմբերի 14, 2014)։ «Learning How to See Again»։ The Express Tribune
- ↑ Aftab Tahera (2007)։ Inscribing South Asian Muslim Women: An Annotated Bibliography & Research Guide (Annotated ed.)։ Brill Academic Publishers։ էջ 426։ ISBN 9789004158498
- ↑ Curran Pat (հուլիսի 29, 1964)։ «Educator, Pakistan Doctor, Both Blind, Visit Blairsburg Farm»։ The Muscatine Journal and News-Tribune։ Վերցված է օգոստոսի 3, 2017 – via Newspapers.com
- ↑ Chandler Jagdish (2014)։ «Self-Advocacy and Blind Activists»։ in Burch Susan, Rembis Michael։ Disability Histories։ Urbana, Illinois: University of Illinois Press։ էջ 373։ ISBN 9780252096693
- ↑ «Founder»։ Pakistan Association of the Blind Sindh Head Office։ Վերցված է 2017-08-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Interview with Shah (2010 video in Urdu)