Ֆաբիո Աուրելիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆաբիո Աուրելիո
Fábio Aurélio Rodrigues
FabioAurelio.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆաբիո Աուրելիո Ռոդրիգես
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1979(1979-09-24)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլու նահանգ, Սան-Կարլուս
Հասակ 173 սմ
Քաշ կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2000 Բրազիլիա «Սան-Պաուլու» 54 (3)
2000-2006 Իսպանիա «Վալենսիա» 96 (11)
2006-2012 Անգլիա «Լիվերպուլ» 87 (3)
2012-2013 Բրազիլիա «Գրեմիո» 5 (0)
Ազգային հավաքական
0000 Բրազիլիա Բրազիլիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆաբիո Աուրելիո Ռոդրիգես (պորտ.՝ Fábio Aurélio Rodrigues, սեպտեմբերի 24, 1979(1979-09-24)[1][2], Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել պաշտպանի դիրքում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սան-Պաուլու»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաբիո Աուրելիո հանդիսանում է Սան-Պաուլուի սան, որի կազմում նա իր դեբյուտը կատարել է 1997 թվականին: Նա հանդես է եկել իր երկրի մինչև 17, 20 և 21 տարեկանների հավաքականներում և մասնակցել է 2000 թվականի Օլիմպիական խաղերին:

«Վալենսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին՝ Օլիմպիական խաղերից հետո, նա միացել է «Վալենսիային»՝ ստորագրելով վեց տարվա պայմանագիր: 2001/02 մրցաշրջանում նա նվաճել է իր առաջին մեծ տիտղոսը. 31 տարի ընդմիջումից հետո «Վալենսիան» հաղթել է Իսպանիայի առաջնությունում: Հաջորդ մրցաշրջանում նա դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ձախ պաշտպաններից մեկը՝ լիգայում խփելով 8 գոլ (10 գոլ ողջ առաջնության ընթացքում): 2003/04 մրցաշրջանում հաջողակ է եղել «Վալենսիայի» համար, ակումբը հաղթել է տնային առաջնությունում, իսկ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչում 2:0 հաշվով հաղթել է «Մարսելին»: Այդ մրցաշրջանի մեծ մասը Ֆաբիա Աուրելիոն բաց է թողել վնասվածքի պատճառով:

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրելիո ստացել է իտալական անձնագիր, ինչը թույլ է տվել նրան աշխատել անգլիայում առանց թույլտվության: 2006 թվականի հուլիսի 4-ին Ֆաբիո Աուրելիոն տեղափոխվեց «Լիվերպուլ»: 2006 թվականի օգոստոսի 13-ին Աուրելիոն դարձել է պատմության մեջ առաջին բրազիլացին, ով խաղացել է «Լիվերպուլի» կազմում, երբ 56-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել «Չելսիի» դեմ խաղում, որ անցկացվում էր 2006 թվականի Անգլիայի սուպերգավաթի շրջանակներում:

2007 թվականի մարտի 31-ին կայացել է «Լիվերպուլ» և «Արսենալ» հանդիպումը, որն ավարտվել է 4:1 հաշվով, որում Աուրելիոն մեծ դեր է ունեցել՝ կատարելով երկու գոլային փոխանցում Պիտեր Կրաուչին և Դանիել Ագգերին: 2007 թվականի ապրիլի 3-ին, ՊՍՎի դեմ խաղում չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում Ֆաբիո Աուրելիոն վնասվածք էր ստացել, որի պատճառով չկարողացավ խաղալ մոտ վեց ամիս:

2008 թվականի ապրիլին չեմպիոնների լիգայի շրջանակներում «Չելսիի» դեմ առաջին խաղում Ֆաբիո ստացել է հերթական վնասվածքը և փոխարինվեց 63-րդ րոպեին: Նրա փոխարեն դաշտ դուրս եկած Յոն Առնե Ռիիսեն մրցավարի կողմից ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին գրավեց սեփական դարպասը, ինչը լոնդոնյան ակումբին թույլ տվեց հասնել ոչ-ոքի «Էնֆիլդում»: Այդպիսով պատասխան խաղից առաջ «Չելսին» ստացավ մեծ առավելություն և հետագայում կարողացավ օգտվել դրանից՝ իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:

2010 թվականի մայիսի 25-ին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, և ընթացիկ պայամանգրի ժամկետի ավարտից հետո Ֆաբիո Աուրելիոն կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով[3][4]:

2010 թվականի օգոստոսի 1-ին Լիվերպուլի պաշտոնական կայքում հայտարարվեց, որ ակումբի նոր մարզիչ Ռոջեր Խոջսոն, իմանալով, որ ակումբի նախկին խաղացողն այդպես էլ նոր աշխատանք չի գտել, նրան առաջարկել է վերադառնալ թիմ: Բուժզննում անցնելուց հետո Աուրելիոն կարմիրների հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը որ նախատեսված էր 2012 թվականը[5]: Ինչպես հայտարարվել է անգլիական մամուլում՝ պայմանագրով Աուրելիոն ազատվել է ակումբի նկատմամբ ունեցած պարտականություններից: Պայմանագիրը գործում է մինչև 2012 թվականի դեկտեմբերի 6-ը:

Սակայն վնասվածքի պատճառով նա չի կարողացել ցույց տալ, թե ինչի է ընդունակ: Մրցաշրջանի վերջում Քենի Դալգլիշը հաստատել է որ պայմանագրի ավարտից հետո Աուրելին կլքի ակումբ

Վաբիոն վերադարձել է հայրենի Բրազիլիա, որտեղ պայմանագիր է կնքել Գրեմիոյի հետ մինչև 2013 թվականի դեկտեմբերը, որից հետո ավարտել է կարիերան:

Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա «Սան-Պաուլու»
  • Սան-Պաուլու նահանգի չեմպիոն - 1998, 2000
Իսպանիա «Վալենսիա»
Անգլիա «Լիվերպուլ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. «Фабио Аурелио покидает „Ливерпуль“» // Liverbird.ru
  4. «Бразильский защитник Фабио Аурелио покидает „Ливерпуль“» // РИА Новости
  5. «Официально: C возвращением, Фабио!» Archived 2011-02-17 at the Wayback Machine. // /www.liverpoolfc.ru
  6. 6,0 6,1 «1st Team Squad Profiles»։ Liverpoolfc.tv։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 30, 2012-ին։ Վերցված է հունվարի 9, 2011