Օքսանա Մուսիենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսանա Մուսիենկո
ուկրաիներեն՝ Оксана Станіславівна Мусієнко
Ծնվել էմայիսի 27, 1938(1938-05-27) (85 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունարվեստագետ, կինոգետ, կինոքննադատ, մանկավարժ և ուսուցչուհի
Հաստատություն(ներ)Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
ԱնդամակցությունՈւկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն
Ալմա մատերFaculty of Philosophy, Taras Shevchenko National University Kyiv? (1960)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Տիրապետում է լեզուներինուկրաիներեն և ռուսերեն
Պարգևներ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
և Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ

Օքսանա Մուսիենկո (ուկրաիներեն՝ Оксана Станиславівна Мусієнко, մայիսի 27, 1938(1938-05-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոքննադատ, կինոգետ, Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարոգոյի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանի կինոգիտության ամբիոնի վարիչ (1991-2013)։ 1973 թվականին դարձել է արվեստագիտության թեկնածու, 1998 թվականից՝ Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ[1], 2001 թվականին՝ Ուկրաինայի արվեստների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսանա Մուսիենկոն ծնվել է 1938 թվականի մայիսի 27-ին Կիևում։

Հայրը՝ Ստանիսլավ Վիշինսկին, 1920-ականների վերջից սերտորեն կապված է եղել կինոարվեստի հետ[2]։ Ծանոթ է եղել Ալեքսանդր Դովժենկոյի հետ, խմբագիր է աշխատել Օդեսայի և Կիևի կինոգործարաններում։

Մայրը՝ Նատալյա Կանդիբան (1916-1983), Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասանուհի է եղել, ազնվական Կանդիբ տոհմի ներկայացուցիչ։

1960 թվականին Մուսիենկոն ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանը՝ «Փիլիսոփայություն, պատմություն» մասնագիտությամբ[3]։ 1962-1967 թվականներին № 15 մասնագիտական-տեխնիկական ուսումնարանում դասավանդել է էսթետիկական դաստիարակության հիմունքներ։ 1967 թվականից մինչև 1970 թվականը սովորել է Մ. Ռիլսկու անվան արվեստագիտության, բանահյուսության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1971 թվականից դասավանդել է Ի. Կ. Կարպենկո-Կարոգոյի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության Կիևի ազգային համալսարանում, 1991-2013 թվականներին համալսարանում եղել է կինոգիտության ամբիոնի վարիչ։ 1973 թվականին «Հայրենիքի պաշտպանի կերպարը էկրանին» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ ստանալով արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Ավելի քան 70 կինոֆիլմերի, գիտական ձեռնարկների, ծրագրերի և սցենարների հեղինակ է։ Որպես կինոքննադատ տպագրվել է հայրենական և արտասահմանյան հրատարակություններում։

2003 թվականի մայիսին Օքսանան ուկրաինացի կինոմատոգրաֆիստների անունից դիմում է գրել երկրի այն ժամանակվա նախագահ Լեոնիդ Կուչմային՝ Ուկրաինայի մշակույթի նախարարի տեղակալ Աննա Չմիլի պաշտոնանկության կապակցությամբ[4]։ Ուկրաինայում քաղաքական իրադարձությունների պատճառով 2014 թվականի մարտին դրել է իր ստորագրությունը Ուկրաինական կինոարվեստի գործիչների դիմումի տակ[5]։

Դուստրն արվեստաբան Նատալյա Մուսիենկոն է։ Ապրում է Կիևում, Պուշկինի փողոցում։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծում է, որ ժամանակակից կինոն ստագնացիայի վիճակում է։ «Եվ գուցե այդ պատճառով ուկրաինական կինոյում, չնայած նրա փոքրաթիվ լինելուն, շատ ավելի հետաքրքիր են ռեժիսորները, որոնք ձեռագիր ունեն, հեղինակներ են, որոնք ձգտում են փնտրել իրենցը և իրենցում… Կիրա Մուրատովան, Սերգեյ Մասլոբոյշչիկովը, Ալեքսանդր Շապիրոն…»,- ասել է Մուսիենկոն։ Գործընկերների կարծիքով՝ առանձնանում է «կինոյի ժանրային դասավորմամբ՝ կենտրոնացած զանգվածային ճաշակի և նախապատվությունների վրա»։ Տարված է արևմտյան կինոարվեստով, մի քանի գիրք է հրատարակել ֆրանսիացի և ամերիկացի կինոգործիչների աշխատանքների մասին։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստագիտության թեկնածու (1973)
  • Ուկրաինայի արվեստների վաստակավոր գործիչ (1998)
  • Ուկրաինայի արվեստների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ (2001)
  • Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշանի ասպետ (2004)[6]
  • Ուկրաինայի արվեստների ազգային ակադեմիայի ոսկե մեդալի դափնեկիր (2008)
  • Ուկրաինայի կինոմատոգրաֆիստների ազգային միության անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президент України від 13 жовтня 1998 року № 1134/98 «Про відзначення нагородами України працівників культури і мистецтва»
  2. Сергей Тримбач. (28 мая 2008). «Перечитывая заново...» (ռուսերեն). День. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Мусієнко Оксана Станіславівна» (ռուսերեն). Национальная академия искусств Украины. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Лист—відповідь» (ռուսերեն). Кино-театр. май 2003 года. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  5. «Украинские кинематографисты обратились к российским коллегам» (ռուսերեն). Colta. 15 марта 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Указ Президент України від 21 жовтня 2004 року № 1291/2004 «Про нагородження працівників Київського національного університету театру, кіно і телебачення імені І.К. Карпенка-Карого»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]