Կիրա Մուրատովա
![]() ուկրաիներեն՝ Кіра Мура́това | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1934[1] |
Ծննդավայր | Սորոկի, Soroca County, Ռումինիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 6, 2018[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Օդեսա, Ուկրաինա[3] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1959) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի |
Ամուսին | Aleksandr Muratov? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0613645 |
Կիրա Գեորգիևնա Մուրատովա (ուկրաիներեն՝ Кіра Георгіївна Мура́това, օրիորդական ազգանունը՝ Կորոտկովա, նոյեմբերի 5, 1934[1], Սորոկի, Soroca County, Ռումինիայի թագավորություն - հունիսի 6, 2018[2], Օդեսա, Ուկրաինա[3]), ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի։ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1997)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրա Մուրատովան ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 5-ին Բեսարաբիայի Սորոկի քաղաքում։ Նրա հայրը եղել է Ռումինիայի Կոմունիստական կուսակցության Սորոկիի գավառային ընդհատակյա կոմիտեի քարտուղար[4] Յուրի Ալեքսանդրովիչ Կորոտկովը (ռումիներեն՝ Gheorghe Corotcov, 15 հունվարի, 1907, Օսովեց - 1941)[5], ով անհայտ կորել է հավանաբար 1941 թվականի աշնանը Օդեսայի մոտ[6][7][8]։ Կիրա Մուրատովայի մայրը՝ Նատալյա Իսահակովնա Կորոտկովա-Սկուրուտուն (ռումիներեն՝ Natalia Corotcov-Scurtu, 18 հոկտեմբերի, 1906 - 28 հուլիսի, 1981), ունի հրեական ծագում, ծնվել է Սորոկիում[9][10], Ռումինիայի Կոմկուսի անդամ է 1928 թվականից[11]։ 1934 թվականին ձերբակալվել է Չերնովցիում[12]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Ուֆայում՝ Կոմինտերնի հովանու ներքո գործող «România Liberă» (Ազատ Ռումինիա) ռադիոյի տնօրեն Աննա Պաուկերի քարտուղարը[13]։ Հետագայում աշխատել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի նախարարությունում, որպես բժիշկ աշխատել է «Polizu» ծննդատանը[14][15], իսկ ավելի ուշ եղել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ[16][17]։ Հեղինակել է նորածինների խնամքին հարցերին նվիրված մի շարք ուղեցույցներ[18]։ Կիրան դեռ պատերազմից առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Բուդապեշտ, որտեղ նրա ծնողները ոչ օրինական աշխատանք ունեին[19]։
Կիրա Մուրատովան բանասիրություն է սովորել Մոսկվայի պետական համալսարանում, 1959 թվականին ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղ սովորել է Սերգեյ Գերասիմովի ու Թամարա Մակարովայի արվեստանոցում։
1961 թվականին Կիրա Մուրատովան դարձել է Օդեսայի կինոստուդիայի ռեժիսոր։ Որպես սցենարիստ և ռեժիսոր՝ Կիրա Մուրատովան իր առաջին աշխատանքը՝ «Կտրուկ զառիթափ մոտ» կարճամետրաժ ֆիլմը, նկարահանել է 1962 թվականին իր ապագա ամուսնու՝ Ալեքսանդր Մուրատովի հետ միասին։ Երկու տարի անց նրանք միասին նկարահանել են «Մեր ազնիվ հացը» լիամետրաժ ֆիլմը։
Իր առաջին ինքնուրույն ֆիլմերում՝ «Կարճ հանդիպումներ» (1967) և «Երկար լարեր» (1971), Կիրա Մուրատովան հայտարարել է իր հետաքրքրությունը ժամանակակից բարոյակն խնդիրների ու մարդկային ոչ միանշանակ բնավորությունների վերաբերյալ (ֆիլմերը չեն ցուցադրվել մինչև Վերակառուցումը)։
Օդեսայի կինոստուդիայի ղեկավարության հետ պատահած սկանդալներից հետո Կիրա Մուրատովան ստիպված է եղել Օդեսայից տեղափոխվել Լենինգրադ, որտեղ «Լենֆիլմում» նկարահանել է «Ճանաչելով աշխարհը» (1978)։ Այդ ժամանակ էլ նա ծանոթացել է նկարիչ Եվգենի Գոլուբենկոյի հետ, ով դարձել է նրա երկրորդ ամուսինն ու նրա գրած սցենարների համահեղինակը։ Կիրա Մուրատովայի առավել նշանակալի աշխատանքներից են «Ճակատագրի փոփոխություն» (1987) և «Ասթենիկ համաշխատնիշ» (1989) ֆիլմերը, որ արժանացել են քննադատների ու հասարակության ուշադրությանը։ «Ասթենիկ համաշխտանիշ» ֆիլմը ներկայացվել է Բեռլինի 40-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի՝ «Արծաթե արջի» (1990 թվական), և «Նիկա» մրցանակի որպես լավագույն խաղարկային ֆիլմ (1991 թվական)։
«Հավերժ վերադարձ»ֆիլմի պրեմիերայից հետո Կիրա Մուրատովան հայտարարել է, որ այլևս ֆիլմեր չի նկարահանի[20]։
Կիրա Մուրատովայի ֆիլմերում նկարահանվել են Վլադիմիր Վիսոցկին, Գեորգի Դելիևը, Օլեգ Տաբակովը, Զինաիդա Շարկոն, Նինա Ռուսլանովան, Ռենատա Լիտվինովան, Ալլա Դեմիդովան, Նատալյա Բուզկոն։
Կիրա Մուրատովան համագործակցել է կոմպոզիտորներ Օլեգ Կարավայչուկի և Վալենտին Սիլվեստրովի հետ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին ամուսինը՝ Ալեքսանդր Մուրատով, ռեժիսոր և սցենարիստ,
- Երկրորդ ամուսինը՝ Եվգենի Գոլուբենկո (ծնվել է 1956 թվականին), օդեսացի գեղանկարիչ, բեմադրող նկարիչ, Կիրա Մուրատովայի գրած սցենարների համահեղինակ[23]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 – Կտրուկ զառիթափի մոտ (կարճամետրաժ)
- 1964 – Մեր ազնիվ հացը
- 1967 – Կարճ հանդիպումներ
- 1971 – Երկար լարեր
- 1979 – Ճանաչելով աշխարհը
- 1983 – Գործ քարերի միջը
- 1987 – Ճակատագրի փոփոխություն
- 1989 – Ասթենիկ համախտանիշ
- 1992 – Զգայուն ոստիկանը
- 1994 – Տարվածություն
- 1997 – Երեք պատմություն
- 1999 – Նամակ Ամերիկա (կարճամետրաժ)
- 2001 – Երկրորդական մարդիկ
- 2002 – Չեխովյան մոտիվներ
- 2004 – Սարքինացնող
- 2005 – Տեղեկանք (կարճամետրաժ)
- 2006 – Տիկնիկ (կարճամետրաժ)
- 2007 – Երկուսը մեկում
- 2009 – Երաժշտություն շարմանկայի համար
- 2012 – Հավերժ վերադարձ[24]
Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 – Կտրուկ զառիթափի մոտ
- 1967 – Կարճ հանդիպումներ
- 1979 – Ճանաչելով աշխարհը
- 1987 – Ճակատագրի փոփոխություն
- 1989 – Ասթենիկ համախտանիշ
- 1992 – Զգայուն ոստիկանը
- 2001 – Երկրորդական մարդիկ
- 2002 – Չեխովյան մոտիվներ
- 2004 – Դաշնամուր լարողը
- 2009 – Երաժշտություն շարմանկայի համար
- 2012 – Հավերժ վերադարձ
Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 – Մեր ազնիվ հացը – Ագապա
- 1967 – Կարճ հանդիպումներ – Վալենտինա Իվանովնա
- 1969 – Վտանգավոր հյուրախաղեր – Նինա Ալեքսանդրովնա, հեղափոխական
- 1987 – Ցանկությունների այգի – կախարդուհի
- 1993 – Օտարականը/Ընձուղտ
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակակիր «Մեծ մրցանակ» անվանակարգում (1987)
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակակիր «Մրցանակ ռեժիսորական աշխատանքի համար» անվանակարգում (1988)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)
- «Նիկա» մրցանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում (1990)
- Բեռլինի 40-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ «Արծաթե արջ» (1990)
- «Կինոտավր» կինոփառատոնի հատուկ մրցանակ «Ֆիլմեր ընտրյալների համար» ծրագրում (1992)
- Լոկառնոյի կինփառատոնի պատվավոր «Ընձառյուծ» (1994)
- «Կինոտավր» մրցանակ «Ռուսական ծրագրի հատուկ մրցանակներ» անվանակարգում (1994)
- «Նիկա» մրցանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում (1994)
- «Նիկա» մրցանակ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում (1994)
- Ռուսական անկախ մրցանակ «Տրիումֆ» (1995)
- Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1997)
- «Կինոտավր» մրցանակ «Հատուկ մրցանակ ռեժիսորական աշխատանքի համար» (1997)[25]
- Արվեստների գլխավոր մրցանակ (1999, Բեռլինի արվեստների ակադեմիա)
- Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (1999)[26]
- «Ազատություն» մրցանակ (2000, Կինոյի ամերիկյան հիմնադրամ
- Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակ (2002) - հայրենական կինոարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար[27]
- Բարեկամության շքանշան (2004)[28]
- Իշխան Յարոսլավ Իմաստունի ІV աստիճանի շքանշան (2004)[29]
- Իշխան Յարոսլավ Իմաստունի ІІІ աստիճանի շքանշան (2009)[30]
- Կինոլրագրության միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ (2009)
- Մոսկվայի գեղարվեստական թատրոնի կողմից պարգևատրվել է Ա. Չեխովի ծննդյան 150-ամյակին նվիրված մեդալով (2005)[31]
- Միրոն Չերնենկոյի անվան մրցանակ (2010)
- Ուկրաինայի անկախության 20-ամյակին նվիրված հուշամեդալ (2011)
- «Նիկա» մրցանակ «ԱՊՀ և Բալթիկայի երկրների լավագույն ֆիլմ» («Հավերժ վերադարձ») (2013)
- Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի մրցանակ «Սպիտակ փիղ» լավագույն ռեժիսորական աշխատանքի համար և երիտասարդ կինոքննադատների մրցանակ («Հավերժ վերադարձ») (2014)[32]
- Ոսկե Դյուկ մրցանակ կինոարվեստում ունեցած ներդրման համար - Օդեսայի միջազգային կինոփառատոն (2014 թվականի հուլիս)[33]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 BBC Online — 1997.
- ↑ 3,0 3,1 3,2 Русланович Г. Г. Ukrainska Pravda (укр.) / М. С. Хайретдинівна — 2000.
- ↑ Фотопортрет Юрия Короткова Archived 2016-03-14 at the Wayback Machine.. Յուրի Կորոտկովը գլխավորել է Ռումինիայի Կոմունիստական կուսակցության Սորոկիի գավառային ընդհատակյա կոմիտեն մինչև 1937 թվականը, իսկ դրանից հետո կուսակցական աշխատանք է կատարել Բուխարեստում։
- ↑ Списки работников Коминтерна в Румынии: Наталья Исаковна Короткова (партийный псевдоним Скурту) и Юрий Александрович Коротков (в различных источниках отчество матери Исаковна и Исааковна).
- ↑ Jurnale şi Ordonante (стр. 3): О запросе Натальей Коротковой свидетельства о смерти мужа.
- ↑ FRATE CU PĂMÂNTUL
- ↑ Cu ce am venit la congres
- ↑ Amintiri din comunism cu nepotul lui Foriş
- ↑ «Ассоциация еврейских культурных и общественных организаций Румынии: персоналии (Natalia Corotcov-Scurtu)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-20-ին։ Վերցված է 2016-04-22
- ↑ Архив Коммунистической партии Румынии: Наталья Скурту (1906—1981), член партии с 1928 года.
- ↑ Kamer Ilie: arestat la Cernăuţi, cu Pavel Chirtoacă şi Natalia Scurtu
- ↑ Robert Levy «Ana Pauker: The Rise and Fall of a Jewish Communist» (стр. 69)
- ↑ «Списки награждённых медалью «К 40-летней годовщине образования компартии Румынии» (1961)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-04-ին։ Վերցված է 2016-04-22
- ↑ Deci ce zice domnul doctor «X»?
- ↑ «Despre numărul membrilor Partidului Comunist din România la 23 august 1944»։ Արխիվացված է օրիգինալից 4 December 2011-ին։ Վերցված է 22 April 2016
- ↑ Privesc din Doftana prin gratii de fier: Mituri, rituri şi istorie
- ↑ Natalia Scurtu Նատալյա Սկուրտուն գրել է «Cartea tinerei mame» (Երիտասարդ մոր գիրք, 1961) և «Domnișoara» (Տիկին, 1975) գրքերը և մի շարք գիտական հոդվածներ մանկաբարձական օգնության ցուցաբերման վերաբերյալ։
- ↑ Felicitari, Charles King! Despre geniu, moarte si vis la Odessa (воспоминания Владимира Тисмэняну: [...]de Kira Muratova (mama ei a fost doctorita Natalia Scurtu, o importanta si dura ilegalista al carei sot, Iuri Korotkov, tatal Kirei, a fost impuscat ca partizan in anii razboiului).
- ↑ «Короткие, долгие и вечные истории Киры Муратовой»։ Վերցված է 2015-09-24
- ↑ «Александр Муратов: «В моём фильме Высоцкому запретили играть вора.»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-01-ին։ Վերցված է 2016-04-22
- ↑ Быков Д. Кира Муратова научила Высоцкого хрипеть… Archived 2016-04-16 at the Wayback Machine. // Профиль. – 1997. – 11 марта.
- ↑ Кира Муратова отмечает 75-летие // Podrobnosti.ua, 5 ноября 2009
- ↑ Антон Долин (2012-11-19)։ «Вечное возвращение Киры Муратовой» (ռուսերեն)։ OpenSpace.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-10-ին։ Վերցված է 2016-01-07
- ↑ Мирон Черненко. Кира Муратова - 98(չաշխատող հղում) // ВГИК, 1999, № 24.
- ↑ Нагороджена Указом Президента України від 4 березня 1999 року № 231
- ↑ Распоряжение о вручении государственной премии Кире Муратовой от 9 сентября 2002 года(ուկր.)
- ↑ «Указ Президента РФ от 19.10.2004 № 1336 «О награждении орденом Дружбы Муратовой К.Г.»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-01-ին։ Վերցված է 2016-04-22
- ↑ Указ Президента України № 1370/2004 від 04.11.2004 «Про нагородження К. Муратової орденом князя Ярослава Мудрого»
- ↑ Указ Президента України №377/2009 від 29 травня 2009 року «Про нагородження працівників акціонерного товариства «Одеська кіностудія»
- ↑ В МХАТе вручили юбилейные чеховские медали. «Театрал» 27 Октября 2010
- ↑ «Российские критики назвали «Географ глобус пропил» лучшим фильмом года.»։ РИА Новости։ 4 февраля 2014։ Վերցված է 2014-02-04։ «Лучшей режиссёрской работой критики назвали «Вечное возвращение» Киры Муратовой.»
- ↑ «Итоги Одесского международного кинофестиваля»։ o1.ua։ 20 июля 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-16-ին։ Վերցված է 2014-07-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кира Муратова — биография, фильмы, новости, интервью, фотографии, форум
- Кира Муратова на сайте ИноеКино
- Кира Муратова на сайте журнала «Сеанс» Archived 2008-06-26 at the Wayback Machine.
- Кира Муратова Archived 2007-09-29 at the Wayback Machine. на сайте Наш Фильм
- Майя Туровская. «Низзя» Archived 2009-03-18 at the Wayback Machine. // Абдуллаева Зара. Кира Муратова։ Искусство кино. — М.։ НЛО, 2008, с. 90—94
- Ющенко наградил Киру Муратову орденом
- Обзор творчества Киры Муратовой на Синематеке Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Кира Муратова։ «Я не могу быть совсем марсианкой, даже если бы хотела» Интервью с Кирой Муратовой
- «Правила жизни. Кира Муратова» (ռուսերեն)։ Esquire // esquire.ru։ Վերցված է 2015-12-19։ «Рассказывать, как снимается кино, — это глупо. Это как вы бы стали рассказывать мне, что такое любовь.»
- «Поиск: Кира Муратова» (ռուսերեն)։ Искусство кино։ Վերցված է 2015-12-20
|
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Հունիսի 6 մահեր
- 2018 մահեր
- Օդեսա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ուկրաինացի ռեժիսորներ
- Ուկրաինացի սցենարիստներ
- Ուկրաինացի դերասանուհիներ
- Կին սցենարիստներ