Օրասիո Ռոդրիգես Լարետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրասիո Ռոդրիգես Լարետա
իսպ.՝ Horacio Rodríguez Larreta
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1965(1965-10-29) (58 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան և Հարվարդի բիզնես դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԱմուսինBárbara Diez?
Զբաղեցրած պաշտոններHead of Government of the Autonomous City of Buenos Aires?
ԿուսակցությունՀանրապետական առաջարկություն
Ստորագրություն
Изображение автографа
 Horacio Rodríguez Larreta Վիքիպահեստում

Օրասիո Ռոդրիգես Լարետա (իսպ.՝ Horacio Rodríguez Larreta), արգենտինացի քաղաքական գործիչ, ներկայումս՝ Բուենոս Այրես ինքնավար քաղաքի կառավարության ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրասիո Ռոդրիգես Լարետան ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 29-ին, Բուենոս Այրեսում։ Սովորել է օրինակելի դպրոցի համարում ունեցող Escuela Argentina Modelo-ում[1], Բուենոս Այրեսի համալսարանում և ամերիկյան հեղինակավոր Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցում՝ ստանալով բիզնեսի կառավարման բարձրակարգ մասնագետի որակավորում։

1993 թվականին վերադարձել է հայրենի Արգենտինա, երկու տարի անց` Կառլոս Մենեմի նախագահության օրոք, նշանակվել ANSES-ի՝ սոցիալական ապահովության ազգային վարչության տնօրեն։ 1998 թվականին պատասխանատու ղեկավար պաշտոնի է նշանակվել սոցիալական զարգացման նախարարությունում, 2000 թվականին՝ արդեն Ֆերնանդո դե լա Ռուայի նախագահության օրոք, Լարետային վստահվել է առողջապահության նախարարության համակարգում գործող ապահովագրական կազմակերպության ղեկավարումը, և նրան հաջողվել է կարճ ժամանակում նկատելիորեն բարելավել այդ կազմակերպության ֆինանսական կառուցվածքը։

Լարետան օգնել է Մաուրիսիո Մակրիին՝ ստեղծելու «Փոխզիջում՝ հանուն փոփոխությունների» աջ-կենտրոնամետ կուսակցությունը, որը 2008 թվականին վերանվանվեց «Հանրապետական առաջարկ» կուսակցության։ Հաղթանակ տանելով ընտրություններում՝ Մակրին 2007 թվականին դարձավ Բուենոս Այրեսի քաղաքագլուխ, իսկ Լարետան՝ քաղաքի նախարարների կաբինետի ղեկավար։

2015 թվականին ներկուսակցական ընտրապայքարում հաջողությունն ուղեկցեց Լարետային, որը դարձավ «Հանրապետական առաջարկ»-ի թեկնածուն Բուենոս Այրեսի քաղաքապետի պաշտոնի համար այդ նույն տարում անցկացված ընտրություններում։ Այստեղ ևս հաղթանակ տանելով՝ 2015 թվականի հուլիսի 5-ին Օրասիո Ռոդրիգես Լարետան ընտրվեց Արգենտինայի մայրաքաղաքի և խոշորագույն քաղաքի ղեկավար։ «Հանրապետական առաջարկ»-ը հաղթեց նաև համապետական ընտրություններում, և կուսակցության ղեկավար Մաուրիսիո Մակրին ընտրվեց երկրի նախագահ։

Լարետան քաղաքագլխի պաշտոնում արդեն իսկ վճռական ու արդյունավետ քայլեր է ձեռնարկել Բուենոս Այրեսի քաղաքային ոստիկանություն կազմավորելու, օրինախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու, փողոցային առևտուրը կարգավորելու և ընդհանրապես քաղաքի ներքին կարգուկանոնը ամրապնդելու ուղղությամբ։

Լարետայի հեղինակած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996: Tecnología y competitividad en el Mercosur. Buenos Aires: Macchi.
  • 1997: Hacia un nuevo sector público. Buenos Aires, 1997.
  • 1998: Domando al elefante blanco. Buenos Aires.
  • 1999: El desafío de la igualdad. Buenos Aires:
  • 2004: La reconstrucción del Estado. Buenos Aires, 2004. Premisas, recopilación histórica e interrogantes a futuro. Son algunas de las características de "La reconstrucción del Estado".
  • 2005: Como superar el default social. Buenos Aires: Prometeo.
  • 2006: El país que queremos. Buenos Aires: Temas. El país que queremos constituye una propuesta integral de políticas públicas diseñadas para multiplicar exponencialmente las oportunidades de movilidad social para todos los argentinos y asegurar un piso mínimo de derechos que le den sentido a la definición de ciudadanía política y social.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրասիո Ռոդրիգես Լարետա» հոդվածին։