Օտտոն Բյոտլինգք
Օտտոն Բյոտլինգք գերմ.՝ Otto von Böhtlingk | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 11, 1815[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | ապրիլի 1, 1904[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[2][1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Սուրբ Պետրոսի դպրոց |
Մասնագիտություն | լեզվաբան և հնդկագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1] |
![]() |
Օտտոն Բյոտլինգք[3] (գերմ.՝ Otto von Böhtlingk, հունիսի 11, 1815[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1] - ապրիլի 1, 1904[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[2][1][4]), ռուս հնդկաբան, սանսկրոտագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտոն Բյոտլինգքը ծնվել է 1815 թվականի մայիսի 30-ին, Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։ Ընդհանուր կրթությունը ստացել է Սուրբ Պետրոսի անվան ուսումնարանում 1822-1829 թվականներին։ Սովորել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է արաբերեն, պարսկերեն և սանսկրիտերեն։ Այնուհետև շարունակել է Գերմանիայում, սկզբից Բեռլինում, ապա 1839-1842 թվականներին՝ Բոնում։
1842 թվականին վերադառնում է Ռուսական կայսրություն և անդամագրվում Կայսերական գիտությունների ակադեմիային, իսկ 1855 թվականին դարձել է մշտական անդամ։ 1860 թվականին ստացել է խորհրդականի, իսկ ավելի ուշ գաղտնի խորհրդականի կոչում։
1863 թվականին հրատարակել է «Indianische Sprüche», որտեղ ներկայացված է 8-րդ դարի հնդիկ բանաստեղծ Ամարուի ստեղծագործությունների ժողովածուն[5]։
1868 թվականին գնացել է Յեն, իսկ 1885 թվականին՝ Լայպցիգ, որտեղ մնացել է ընդհուպ մինչև իր մահը։
Օտտոն Բյոտլինգքը մահացել է 1904 թվականի մարտի 19-ին (ապրիլի 1)։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյոտլինքը 19-րդ դարի խոշոր գիտնականներից էր։ Նրա աշխատանքները մեծ ներդրում ունեն հնդկական գրականության մեջ։
- Vopadevas Grammatik (Սանկտ-Պետերբուրգ, 1847 թվական)
- Über die Sprache der Jakuten (3 հատորով, Սանկտ-Պետերբուրգ,1849—1851 թվականներ)
- Indische Sprüche ( Սանկտ-Պետերբուրգ, 1863—1865 թվականներ)
- քննադատական հոդվածներ ր թարգմանություններ (Սանկտ-Պետերբուրգ, 1889 թվական)
- թարգմանություններ (Սանկտ-Պետերբուրգ, 1889 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Бётлингк Оттон Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Бётлингк // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 435. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- ↑ Бётлингк Оттон Николаевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Амару»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бётлинк, Отто»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бетлингк Отто»։ Биография.Ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2011-03-26
- Энциклопедия Петришуле: Бетлинг, Оттон Николаевич.
|
- Հունիսի 11 ծնունդներ
- 1815 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 1 մահեր
- 1904 մահեր
- Լայպցիգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Ռուս հնդկաբաններ
- Գերմանացի բանասերներ
- Ռուս լեզվաբաններ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ