Օսկար Լուտս
Օսկար Լուտս էստ․՝ Oskar Luts | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 7, 1887[1][2] |
| Ծննդավայր | Պալամուսե, Յիգևամաա, Էստոնիա |
| Վախճանվել է | մարտի 23, 1953[3][1][2] (66 տարեկան) |
| Վախճանի վայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
| Գերեզման | Pauluse Cemetery |
| Մասնագիտություն | գրող, սցենարիստ, երգիծաբան և դեղագործ |
| Լեզու | էստոներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Տարտուի համալսարան (1914) |
| Ուշագրավ աշխատանքներ | Գարուն, Q12375610?, Sügis?, Q12377164?, Q55973128? և Q12371192? |
| Պարգևներ | |
| Զավակներ | Georg Luts? |
Օսկար Լուտս (էստ․՝ Oskar Luts, հունվարի 7, 1887[1][2], Պալամուսե, Յիգևամաա, Էստոնիա - մարտի 23, 1953[3][1][2], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), էստոնացի հայտնի գրող և դրամատուրգ։ Էստոնիայի ԽՍՀ-ի ժողովրդական գրող։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Պատմություն Տոոտսի մասին» շարքն է, որի մեջ մտնում են «Գարուն» (1912-1913), «Ամառ» (1918-1919), «Տոոտսի հարսանիքը» (1921), «Առօրյա» (1924), «Աշուն» (1938) պատմվածքները[4]։ Օսկար Լուտսի անունն է կրում հումորի մրցանակը, որով ամեն տարի պարգևատրվում են էստոնացի գրողները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսկար Լուտսը նախնական կրթությունն ստացել է Էնկյուլալի և Պալամուսեի դպրոցներում։ 1903 թվականից աշխատել է Յուրեվայի ու Նարվայի, ապա Ռեվելի ու Պետերբուրգի դեղատներում։ 1914 թ. ավարտել է Յուրեվյան համալսարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների որպես դեղագործ աշխատել է Պսկովում, Վարշավայում, Դվինսկում, Վիլնոյում ու Վիտեբսկում։
Առողջական խնդիրների պատճառով 1919 թ. վերադարձել է Էստոնիա և սկսել աշխատել Տարտուի համալսարանի գրադարանում։ 1922 թ-ից նա սկսել է լրջորեն զբաղվել գրականությամբ։
Օսկար Լուտսն էստոնացի առաջին գրողն է, որ ստացել է Էստոնիայի ԽՍՀ-ի ժողովրդական գրող կոչումը (1945)[5]։
Օսկար Լուտսը մահացել է 1953 թվականին, թաղվել է Տարտուում։ Նրա անունով են կոչվել գիմնազիա Պալամուսեյում, փողոցներ ու շենքեր Էստոնիայում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուտսին լայն ճանաչում է բերել «Գարուն (մաս 1-2, 1912-1913) առաջին վիպակը, որի սյուժետային շարունակությունն են «Ամառ» (մաս 1-2, 1918-1919), «Տոոթսի հարսանիքը» (1921) և «Առօրյա» (1924) վիպակները։ Նրա հերոսները քաղաքի ծայրամասերի բնակիչներ են, աշխատավորներ («Անդրեսի կյանքը», 1923, «Աշակերտ Վալտերը», 1927, «Ետնախորշերում», 1933, «Խաղաղ անկյուն» 1934, վիպակներ)։ Գրել է 13 հատորանոց հիշողությունների շարք («Հին արահետներ», 1930, «Ձմռան ճանապարհներ», 1931) և պիեսներ։
- «Պատմություն Տոոտսի մասին»
- «Գարուն» (1912-13)
- «Ամառ» (1918-19)
- «Տոոտսի հարսանիքը» (1921)
- «Առօրյա» (1924)
- «Աշուն» (1938)
Նովելներ։
- «Ճահիճ» (1914)
- «Անդրեսի կյանքը» (1923)
- «Աշակերտ Վալտերը» (1927)
- «Հին արահետներ» (1930)
- «Ձմեռային ճանապարհներ» (1931)
- «Հետնաբակերում» (1933)
- «Խաղաղ անկյուն» (1934)
Պիեսներ։
- «Կաղամբի գլուղ» (1913)
- «Պաունվերե» (1913)
Օսկար Լուտսը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարուն (վեպ), Ե., «Հայաստան», 1970, 381 էջ։ Էստոներենից թարգմ.՝ Ժիրայր Ավետիսյան։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Արվո Կրուուսեմենտը երեք ֆիլմ է նկարահանել Օսկար Լուտսի ստեղծագործությունների հիման վրա.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- 1 2 3 4 Лутс Оскар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Օսկար Լուստի մասին luts.ee կայքում
- ↑ Օսկար Լուտսի մասին livelib.ru կայքում
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 675)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Լուտս» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հունվարի 7 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 1953 մահեր
- Տարտու քաղաքում մահացածներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Էստոնացի գրողներ
- Էստոնացի դրամատուրգներ