Jump to content

Ժիրայր Ավետիսյան (դրամատուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Հայ գրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ժիրայր Ավետիսյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժիրայր Ավետիսյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1932(1932-11-21)[1]
ԾննդավայրՕշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 26, 2001(2001-12-26)[2] (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1955)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԱշտարակ, Ավանգարդ, Հայֆիլմ, «Հայաստան» հրատարակչություն և ՀԳՄ
Ժիրայր Ավետիսյան Վիքիքաղվածքում
Ժիրայր Ավետիսյան Վիքիդարանում

Ժիրայր Նորայրի Ավետիսյան (նոյեմբերի 21, 1932(1932-11-21)[1], Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 26, 2001(2001-12-26)[2], Երևան, Հայաստան[3]), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1962 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օշական գյուղում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954-1958 թվականներին աշխատել է Երևանի Վ. Ի. Լենինի անվան էլեկտարմեքենաշինական գործարանի բազմատպաքանակ թերթի, «Աշտարակ» շրջանային թերթի, «Առողջապահություն» ամսագրի և «Ավանգարդ» թերթի խմբագրություններում, 1958-1963 թվականներին՝ Հայպետհրատում, 1963-1965 թվականներին՝ Արփա-Սևան կառույցի, Ջերմուկի շինվարչությունում, 1966-1969 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1972-1975 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1975 թվականին՝ ՀԳՄ-ում (խորհրդական)։

1975 թվականից զբաղվել է միայն գրական աշխատանքով։ Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեել 1947 թվականին, «Հոկտեմբերիկ» ամսագրում։ Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն և լիտվերեն։

Ռադիոյով, հեռուստատեսությամբ և պետական թատրոններում բեմադրվել են նրա «Խաղաղ փողոց» (1962), «Խոտառատի Ծատուրը» (1964), «Ծիածան միշտ լինում է» (1972), «Փորձաշրջան» (1975), «Քո բաժին աշխարհը» (1976), «Ղողանջ փրկության» (1978), «Մենք տանտերեր ենք» (1980) պիեսները, ինքնագործ թատրոններում՝ «Հարմար թեկնածուն», «Բաբելի հարցը», «Քննություն», «Վատ ազգականը», «Քեռի Հովհաննեսի ճամպրուկները», «Անբուժելին», «Հողի կանչը» փոքր կատակերգությունները։ 1983 թվականի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է Ժ. Ավետիսյանի «Անհնազանդ գյուղակը» պիեսը[4]։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանուշակ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1956, 55 էջ։
  • Առավոտը գյուղում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 30 էջ։
  • Ուր են տանում ճամփաները (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1959, 140 էջ։
  • Կանաչ կածաններ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1961, 48 էջ։
  • Վերջին նամակը (գրքում տեղ են գտել պատմվածքներ և «Քեզ հետ» վիպակը), Երևան, Հայպետհրատ, 191, 363 էջ։
  • Պատուհանները բաց պահիր (պատմվածքներ և երկու վիպակ), Երևան, Հայպետհրատ, 193, 380 էջ։
  • Աստղերը հարազատ և օտար (վիպակներ, պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1966, 428 էջ։
  • Կապույտ արյուն (վեպ), գիրք առաջին, Երևան, «Հայաստան», 1968, 552 էջ։
  • Հարմար թեկնածուն (կատակերգություն), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1969, 23 էջ։
  • Առուներ և կածաններ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1971, 156 էջ։
  • Ծովինարի հեքիաթները (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1971, 20 էջ։
  • Պիեսների ժողովածու (գրքի մեջ մտնում է Ժ. Ավետիսյանի «Բաբելի հարցը» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971, 419 էջ։
  • Ճանապարհներ, կա, ուրջներ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 388 էջ։
  • Բզեզը (մանկական երգեր, երաժշտությունը՝ Ռ. Պետրոսյանի), Երևան, «Հայաստան», 1974, 20 էջ։
  • Գայանեի դասը (բանաստեղծություն), Երևան, «Հայաստան», 1975, 40 էջ։
  • Փրկարարը (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1976, 28 էջ։
  • Վատ ազգականը (կատակերգություն), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1976, 24 էջ։
  • Երկնագույն աղավնիներ (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 408 էջ։
  • Ամպ ու ծիածան (պատմվածքներ և փոքր կատակերգություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 400 էջ։
  • Լուսաստղ։ Պապը (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 284 էջ։
  • Սիմոն որդի Սիմոնի, գիրք 1, Երևան, 1984, 277 էջ։
  • Սիմոն որդի Սիմոնի, գիրք 2, Երևան, 1987, 416 էջ։
  • Շիվու Ավագի երկրային արկածները, գիրք 1, Երևան, 1990, 448 էջ։
  • Շիվու Ավագի երկրային արկածները, գիրք 2, Երևան, 1991, 448 էջ։
  • Սիմոն որդի Սիմոնի, գիրք 3, Երևան, 1994, 440 էջ։
  • Սիմոն որդի Սիմոնի, գիրք 4, Երևան, 1999, 436 էջ։
  • Մտորումներ ժամանակների մասին (հրապարակախոսություն), Երևան, 2000, 455 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից և էստոներենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Յան Ռայնիս, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ժ. Ավետիսյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
  • Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ժ. Ավետիսյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 174 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ժ. Ավետիսյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Օսկար Լուտս, Գարուն (վեպ), Երևան, «Հայաստան», 1970, 328 էջ։
  • Օսկար Լուտս, Ամառ (վեպ), Երևան, «Հայաստան», 1972, 435 էջ։
  • Հանդիպում (տաջիկական պատմվածքներ, որոնց մի մասը թարգմանել է Ժ. Ավետիսյանը), Երևան, «Հայաստան», 1972, 362 էջ։
  • Տաջիկական քնար (մի մասը թարգմանել է Ժ. Ավետիսյանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
  • Այս հողը իմն է. Աֆրիկայի բանաստեղծներ (թարգմանության հեղինակակից Լևոն Միրիջանյան), Երևան, «Հայաստան», 1973, 126 էջ։
  • Ուկրիանական պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ժ. Ավետիսյանը), Երևան, «Սովետական գրող», 1977, 622 էջ։
  • Շե Լաո, Հիշողություններ Կատվաքաղաքից (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 304 էջ։
  • Լուիջի Պիրանդելլո, Ծերերն ու երիտասարդները (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1981, 444 էջ։
  • Լեոնիդ Սոլովյով, Խոջա Նասրեդդինի պատմությունը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1985, 416 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 http://armradioarchive.am/ar/nLmHRil
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 63.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիրայր Ավետիսյան (դրամատուրգ)» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիրայր Ավետիսյան (դրամատուրգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 612