Գարուն (ֆիլմ, 1969)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարուն (այլ կիրառումներ)
Գարուն էստ․՝ Kevade | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Հիմք | Spring? |
Թվական | 1969 |
Լեզու | էստոներեն |
Ռեժիսոր | Արվո Կրուուսեմենտ |
Սցենարի հեղինակ | Կալյե Կիյսկ, Վոլդեմար Պանսո |
Դերակատարներ | Արնո Լիյվեր, Ռիյնա Հեյն, Աարա Լաանեմեմետս |
Օպերատոր | Հարրի Ռեհե |
Երաժշտություն | Վելո Տարմիս |
Պատմվածքի վայր | Էստոնիա |
Կինոընկերություն | Տալլինֆիլմ |
Տևողություն | 84 րոպե |
Հաջորդ | Ամառ |
Գարուն (էստ․՝ Kevade), էստոնական ֆիլմ, Օսկար Լուտսի համանուն նովելի էկրանավորումը, որին հետագայում հաջորդել են նույն հեղինակի այլ ստեղծագործությունների հիման վրա նկարահանված Ամառ և Աշուն ֆիլմերը։ Նկարահանվել է 1969 թվականին։
Postimees օրաթերթի՝ 2012 թ. անցկացված հարցման ժամանակ «Գարուն» ֆիլմը ճանաչվել է հարյուրամյակի (1912-2012) լավագույն էստոնական ֆիլմ[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունները կատարվում են Էստոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Պաունվեր ծխական կենտրոնում։ Ուսումնական տարին արդեն սկսել է, երբ Պաունվերի ծխական ուսումնարան է գալիս նոր աշակերտ՝ Առնո Տալին, որ դասերը բաց էր թողել հիվանդության պատճառով։ Ուսուցիչ Լաուրը նրան նստեցնում է Յոոսեպ Տոոտսի կողքին, որ անկարգ է, սիրում է հնդկացիների մասին գրքեր ու տարբեր հնարքներ։ Առաջին օրը Առնոն տուն է վերադառնում Տաելեի հետ, ում ագարակն Առնոենց ագարակի կողքին էր։
Տոոտսը հաճախ էր ծաղրուծանակի ենթարկում հատկապես Գեորգ-Ադնիել Կիյրին։ Օրինակ՝ Յոոսեպը Կիյրի նորածին եղբորն անվանում է Կոլոմբուս-Խրիզոստոմուս, երեխայի կնունքի արարողության ժամանակ միացնում է գրամոֆոնն ու անհետանում՝ Կիյրին թողնելով պատասխան տալու անկարգության համար։ Ուսումնարանի պահակը փորձում է ծեծի ու մահակի միջոցով պատժել Տոոտսին, սակայն միայն ուսուցիչ Լաուրին է հաջողվում Տոոտսին համոզել, որ անկարգություններից զերծ մնա։
Ֆիլմում պատկերված է նաև էստոնացի ու գերմանացի երեխաների կռիվներ. գերմանացիները սովորում են ծխական ուսումնարանի հարևանությամբ գտնվող գիմնազիայում։ Մի այդպիսի կռվի ժամանակ Տոոտսի շնորհիվ էստոնացիներին հաջողվում է հաղթել, սակայն Տինիսոնը ծեծ է ուտում։ Վերջինս վրեժ լուծելու համար խորտակում է գերմանացիների լաստանավը, որի միջոցով նրանք անցնում էին գետը։ Լաստանավը խորտակելու համար մեղադրում են եկեղեցու ժամկոչ Կրիստիան Լիբլեին և ուզում են հեռացնել աշխատանքից։ Առնոն կռահում է, որ լաստանավը Տինիսոնն է խորտակել և վերջինիս ստիպում է խոստովանել։ Առնոն գնում է, որ պատմի ճշմարտությունը, սակայն ուսումնարանի միջանցքում հանդիպում է ուսուցիչ Լաուրին, ով, իմանալով պատահածը, ամեն ինչ կարգավորում է այնպես, որ Լիբլեին արդարացնում են, Տինիսոնին չեն հեռացնում դպրոցից, և ոչ ոք չի իմանում, որ Առնոն պատրաստվում էր մատնել Տինիսոնին։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմը նկարահանվել է Պալամուսե գյուղում ու նրա շրջակայքում։ Օսկար Լուտսի ծննդավայր Յարվեպերե գյուղն ընդգրկված էր Պալամուսեի ծխի մեջ։ Օսկար Լուտսը կնքվել է Պալամուսեի եկեղեցում, իսկ 1895-1899 թթ. Լուտսը սովորել է Պալամուսեի ծխական ուսումնարանում, որտեղ էլ տեղի են ունենում նրա «Գարուն» նովելի գործողությունները։ Նույն ուսումնարանի շենքում է նկարահանվել «Գարուն» ֆիլմը։
- Ֆիլմը նկարահանվել է 1969 թ., իսկ պրեմիերան Էստոնիայում կայացել է 1970 թ. հունվարի 5-ին։ Պալամուսեում ֆիլմը ցուցադրվել է երկու օր առաջ՝ հունվարի 3-ին[2]։
- 1970 թ. «Գարուն» ֆիլմը Էստոնիայի կինոթատրոններում դիտել են 558 հազար հանդիսատես[3][4] (երկրի բնակչությունն այն ժամանակ կազմում էր 1 350 000 մարդ), իսկ ԽՍՀՄ-ում 1971 թ. ֆիլմը դիտել է ավելի քան 8 100 000 մարդ[5]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առնո Լիյվեր - Առնո Տալի
- Աարե Լաանեմեստ - Յոոսեպ Տոոտս
- Ռիյնա Հեյն - Տաելե
- Կալյե Կիյսկ - Կրիստիան Լիբլե
- Այն Լուտսեպ - Տինիսոն
- Մարգուս Լեպա - Գեորգ Ադնիել Կիյր
- Ենդել Անի - եկեղեցու պահակ
- Լեոնհարդ Մենզին - ուսուցիչ Լաուր
- Ռեյն Աեդմա] - Յաան Իմելիկ
- Կալե Էոմոյս - Կուսլապ
- Տինու Ալվեուս - Լեստա
- Իտա Էվեր - Առնոյի մայրը
- Էրվի Աբել - Կիյրի հայրը
Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակներ - Կալյե Կիյսկ, Վոլդեմար Պանսո
- Բեմադրող ռեժիսոր - Արվո Կրուուսեմենտ
- Բեմադրող օպերատոր - Հարրի Ռեհե
- Կոմպոզիտոր - Վելո Տորմիս
- Ռեժիսոր - Հեյկի Ռուուտս
- Օպերատոր - Ալֆրեդ Էլյաս
- Հնչյունային օպերատոր - Հարիի Լաանեմեստ
- Մոնտաժող - Լյուդմիլա Ռոզենտալ
- տնօրեն - Կուլո Մուստ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sajandi parimaks filmiks valiti «Kevade»
- ↑ Karma, Juhan & Teder, Erik. «Palamuse ja Oskar Luts». Tallinn : «Eesti Raamat», 1975.
- ↑ «AUDIOVISUAALVALDKOND: FILM ja VIDEO»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-09-ին։ Վերցված է 2013-12-04
- ↑ Box office - business for Kevade
- ↑ Ֆիլմի մասին postimees.ee կայքում(չաշխատող հղում)
|