Աշուն (ֆիլմ, 1990)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշուն (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Աշուն
Sügis
Sügis01.jpg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1990
Լեզուէստոներեն
ՌեժիսորԱրվո Կրուուսեմենտ
Սցենարի հեղինակՄատս Տրաատ
ԴերակատարներՄարգուս Լեպա, Լիյնա Տենոսաար, Աարա Լաանեմեմետս
ՕպերատորՎալերի Բլինով
ԵրաժշտությունՎելո Տարմիս
ԿինոընկերությունՏալլինֆիլմ
Տևողություն84 րոպե

Աշուն (էստ․՝ Sügis), էստոնական ֆիլմ, որ նկարահանվել է Օսկար Լուտսի «Առօրյա» և «Աշուն» նովելների հիման վրա։ Ֆիլմը Օսկար Լուտսի նովելների հիման վրա նկարահանված երեք ֆիլմերից վերջինն է. հաջորդում է «Գարուն» և «Ամառ» ֆիլմերին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պատկերված է 20-րդ դարի 30-ական թվականները։ Ֆիլմի հերոսները, որոնց հանդիսատեսը ծանոթ է նախորդ երկու ֆիլմերից, արդեն հասուն մարդիկ են։ Այս ֆիլմի գլխավոր հերոսը Գեորգ Ադնիել Կիյրն է։ Մյուսները՝ Յոոսեպ Տոոտսն ու Տաելեն, Յաան Իմելիկն, Տինիսոնը, իրենց ընտանիքների հետ ապրում են իրենց դաստակերտներում։ Կիյրը, շարունակելով ընտանեկան ավանդույթը, զբաղում է դերձակությամբ։ Կիյրը շարունակում է երազել հողագործությամբ զբաղվելու ու սեփական կալվածք ունենալու մասին, չնայած մի անգամ արդեն անհաջողություն է կրել (այդ մասին պատմվում է «Ամառ» ֆիլմում)[1]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգուս Լեպա - Գեորգ Ադնիել Կիյր
  • Աարե Լաանեմեստ - Յոոսեպ Տոոտս
  • Ռիյնա Հեյն - Տաելե
  • Լիյնա Տենոսաար - Յուուլի
  • Աննա Ռեեման - Մաալե
  • Կալյե Կիյսկ - Կրիստիան Լիբլե
  • Իտա Էվեր - Կիյրի մայրը
  • Տինու Օյյա - Բրունո- Բենո - Բերնհարդ, Կիյրի կրտսեր եղբայրը
  • Առնո Լիյվեր - Առնո Տալի
  • Այն Լուտսեպ - Տինիսոն
  • Ռեյն աեդմա - Յաան Իմելիկ
  • Տինու Ալվեուս - Լեստա

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ - Մատս Տրաատ
  • Բեմադրող ռեժիսոր - Արվո Կրուուսաեմենտ
  • Բեմադրող օպերատոր - Վալերի Բլինով
  • Կոմպոզիտոր - Վելո Տարմիս
  • Ռեժիսոր - Տոոմաս Վոխու
  • Օպերատոր - Իվո Ֆրիյդե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]