Jump to content

Ռոբերտ Օուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օուեն Ռոբերտից)
Ռոբերտ Օուեն
անգլ.՝ Robert Owen
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1771(1771-05-14)[1][2][3][…]
ԾննդավայրՆյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Մահացել էնոյեմբերի 17, 1858(1858-11-17)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրՆյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
ԳերեզմանTomb of Robert Owen
ՔաղաքացիությունՈւելս և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունNational Art School?
Մասնագիտությունձեռնարկատեր, տնտեսագետ, բարեգործ, քաղաքական գործիչ, փիլիսոփա, draper, socialist և գրող
ԱմուսինAnne Caroline Owen?
ԱնդամությունManchester Literary and Philosophical Society?
ԵրեխաներRobert Dale Owen?, Richard Owen? և David Dale Owen?
Ստորագրություն
Изображение автографа
 Robert Owen Վիքիպահեստում

Ռոբերտ Օուեն (մայիսի 14, 1771(1771-05-14)[1][2][3][…], Նյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - նոյեմբերի 17, 1858(1858-11-17)[1][2][3][…], Նյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի ուտոպիստ սոցիալիստ։ Իր սոցիալ–ուտոպիական աշխարհայացքը Օուենը ձգտել է հիմնավորել XVII–XVIII դարերի մատերիալիստական փիլիսոփայության միջոցով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում սոցիալական միջավայրի փոփոխման և նոր հասարակության կառուցման ուղին Օուենը համարում էր մարդկանց դաստիարակումը («Նոր տեսակետ հասարակության վերաբերյալ, կամ Փորձեր բնավորության ձևավորման մասին», 1812–1813թթ.)։ Նրա կարծիքով, «մեքենաների կախարդական ուժը», որը գոյություն ունեցող կարգերի պայմաններում ուղղված է ընդդեմ աշխատավորների, կարող է ապահովել նյութական բարիքների առատություն՝ դրանով իսկ անհիմն դարձնելով մասնավոր սեփականությունը և կուտակումը։ Օուենը Նյու Լանարկում փորձել է ստեղծել «իդեալական արդ․ համայնք», որը, նրա համոզմամբ, կդառնար աշխատանքի արտադրողականության և բանվորների բարեկեցության աճի հիմքը։

Հենվելով իր գործունեության որոշ ռեալ արդյունքների վրա, 1817 թվականին առաջարկել է գործազուրկների համար ստեղծել «ընդհանրության և համագործակցության բնակավայրեր», որտեղ չկան մասնավոր սեփականություն, դասակարգեր, շահագործում, հակադրություն մտավոր և ֆիզիկական աշխատանքի, քաղաքի և գյուղի միջև և այլն։ Ընդհանուր սեփականության, իրավահավասարության, կոլեկտիվ աշխատանքի վրա հիմնված կոմունաների ստեղծման գաղափարը դարձավ Օուենի սոցիալիստ, ուսմունքի ելակետը։ Նրա ստեղծած փորձնական կոմունիստ, գաղութները ԱՄՆ–ում («Նոր Հարմոնիա», 1825–1828 թվականներին) և Մեծ Բրիտանիայում («Հարմոնիհոլ», 1839–1845 թվականներին) անհաջողության մատնվեցին։

Թողնելով Նյու Լանարկը, Օուենը լիովին նվիրվեց պրոպագանդիստական գործունեության։ Ծագելով պրոլելետարիատի և բուրժուազիայի միջև պայքարի վաղ փուլում, Օուենի և նրա հետևորդների՝ օուենականների, սոցիալիստ, ուսմունքը զգալիորեն նպաստեց անգլիական բանվոր դասակարգի լուսավորմանը, որոշակիորեն խթանեց Մեծ Բրիտանիայում արհեստը Ռոբերտ Օուեն միութենական և կոոպերատիվ շարժումը։

Պատմական իրադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական իրադրության փոփոխման, պրոլետարիատի դասակարգային ինքնագիտակցության աճմանը զուգընթաց օուենականությունը վերաճեց աղանդի, որը ձգտում էր բանվորներին շեղել դասակարգային պայքարից։ Օուենի փիլիսոփայական (առավելապես մեխանիստական մատերիալիստական), տնտեսագիտական, բարոյագիտական և մանկավարժական հայացքները, թեև ընդհանուր առմամբ խարսխված էին պատմության իդեալիստական ըմբռնման վրա և արտահայտում էին մանր բուրժուազիական տրամադրություններ ու միտումներ, այնուամենայնիվ նպատակամղված էին սոցիալիստական հասարակության տեսական հիմնավորմանը։ Նա ուտոպիստ սոցիալիստներից առաջինն է ձգտել իր գաղափարները կենսագործել բանվորների մասնակցությամբ։ Ֆ․ էնգելսի վկայությամբ, «բանվոր դասակարգի ճակատին տեղի ունեցած բոլոր հասարակական շարժումները, և նրանց բոլոր իրական նվաճումներն Անգլիայում Օուենի անվան հետ են կապված» («Անտի Դյուրինդ», 1967 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Օուեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 604