Jump to content

Օնիկ Սահակյան (արվեստագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օնիկ Սահակյան (այլ կիրառումներ)
Օնիկ Սահակյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1936(1936-12-04)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել էդեկտեմբերի 17, 2012(2012-12-17) (76 տարեկան)
Մասնագիտություննկարիչ, պարող և ակնագործ
Ներշնչվել էՍալվադոր Դալի

Օնիկ Բագրատի Սահակյան[1] (դեկտեմբերի 4, 1936(1936-12-04), Թեհրան, Իրան - դեկտեմբերի 17, 2012(2012-12-17)), հայ արվեստագետ, նկարիչ, բալետի պարող, ոսկերիչ-դիզայներ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնիկ Սահակյանը ծնվել է 1936 թվականին Թեհրանում՝ Ռուսաստանից տարագիրներ Բագրատ և Մարիամ Սահակյանների ընտանիքում[2]։ Դեռևս շատ երիտասարդ տարիքից է նա սկսել իր գեղարվեստական կրթությունը, հատկապես երաժշտության և պարարվեստի բնագավառում, ստանալով կրթաթոշակ Թեհրանի գեղարվեստի ինստիտուտի պարսկական մանրանկարչության դասընթացին մասնակցելու համար։ 1953 թվականին մեկնել է Խորհրդային Միություն՝ նպատակ ունենալով շարունակել սովորել բալետ և զարգացնել իր գեղարվեստական պատրաստվածությունը։ Իրան վերադառնալով՝ շուրջ երկու տարի զբաղեցրել է Մշակույթի նախարարության խորհրդականի պաշտոնը և հրավիրվել է աշխատելուու Ելենա Ավետիսյանի պարարվեստի ստուդիայում։ 1956 թվականին նրան հրավիրել են նաև Իրանի նորաստեղծ ազգային բալետ, որը ղեկավարել է Ուիլյամ Դոլարը։ Բայց նույն թվականին նա մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ քաղաքագիտություն սովորելու, դասերի հաճախելով միայն մեկ ուսումնական տարի, որոշել է, միանշանակ նվիրվել գեղարվեստական գործունեության։ 1964 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Շուինարդի արվեստի դպրոցը։ Զուգահեռաբար նա զարգացրեց իր գիտելիքները դասական նկարիչների տեխնիկայի վերաբերյա՝ ստանալով մասնավոր դասեր մի քանի անվանի պրոֆեսորներից։ Նա սկզբում կրել է ֆրանսիական դպրոցի ազդեցությունը, այնուհետև՝ իտալական դպրոցինը, իսկ երրորդ փուլում՝ իմպրեսիոնիստներինը[1]։ Սկսել է պարել մենահամերգային ծրագրերով և նկարահանվել Հոլիվուդի արևելյան ֆիլմերում։ Սահակյանը հանդես է եկել տասը տարի և մասնակցել հարյուրից ավելի պարային բեմադրության։ Բացի այդ, նա իր բեմադրությունների համար ինքն է պատրաստել է իր զգեստները։ Սկսել է սովորել նաև ոսկերչական արհեստագործություն[2]։

1958 թվականին հանդիպել է Սալվադոր Դալիին` նախաձեռնելով բարեկամական հարաբերություններ և անմիջական համագործակցություն, որը տևել է տասնինը տարի։ Հիացած լինելով նկարչի աշխատանքներով՝ Օնիկ Սահակյանը դարձել է Դալիի աշակերտը։ 1969 թվականին նա Լոս Անջելեսից տեղափոխվել է է Նյու Յորք, որտեղ հիմնել է իր սեփական արվեստի խորհրդատվության և ոսկերչական դիզայնի ընկերությունը՝ «Onik Designs Ltd»-ը։ 1971 թվականին Ռոքֆելլեր կենտրոնում մեկ տարի տևած՝ «Ամսվա պատկերն ու գոհարը» թեմայով գեղանկարչության և ոսկերչական իրերի ցուցահանդեսը, լայն ճանաչում է բերել Օնիկ Սահակյանին և նա հայտնվել է խոշոր թերթերի ու ամսագրերի գլխավոր էջերում։ 1976 թվականին նշանակվել է Թեհրանի Նիավրան մշակութային կենտրոնում արվեստի խորհրդատու, որտեղ անմիջականորեն աշխատել է է իրանցի առաջին պարուհի Հայդե Չանգիզյանի հետ։ 1987 թվականին նա տեղափոխվել է Պորտուգալիա, որոշեց դադարեցնել իր գեղարվեստական գործունեությունը, որը, սակայն, վերսկսվել է Անա Մարիա Բոտելյոյի ազդեցությամբ և մղումով, ում հետ առաջին անգամ կապ է հաստատել 1990 թվականին։ Դալիի և Գալայի օգտագործած շատ զարդեր իրենն են եղել, քանդակագործություն, դեկորացիա և բալետի զգեստներ։ Իր կարիերայի ընթացքում նա ցուցադրել է աշխարհով մեկ, հատկապես ամերիկյան և եվրոպական մայրցամաքներում՝ ներկայացնելով ավելի քան 40 ցուցահանդես[2][3]։

Օնիկ Սահակյանը մրցանակներ է ստացել՝

  • Լոս Անջելեսի Շուինարդի արվեստի դպրոցի նվաճումների մրցանակ՝ «Ով ով է աշխարհում», 1964
  • Վաստակի մրցանակ, Նյու Յորքի համալսարան, 1970
  • «Ով ով է ամերիկյան համալսարանների և քոլեջների ուսանողների մեջ», Նյու Յորքի համալսարանի վաստակավոր մրցանակ, 1971
  • Մալթայի շքանշանի ասպետ, 1975
  • Քաղաքապետ Հյու Լ. Քերիի շնորհակալագիր։ Քաղաքապետ Էդուարդ Ի. Կոխի շնորհակալագիր 1979
  • Քեմբրիջի համալսարանից «Ով ով է աշխարհում, Հաջողությունների տղամարդիկ», 1986
  • Լիսաբոնի համալսարանից «Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ» 1992։
  • “MAC’99-Internacional”, Ժամանակակից արվեստի շարժում, Լիսաբոն, 1999
  • Հոլանդիայի արվեստի ակադեմիայի մրցանակ[1][4]

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Onik Sahakian: Pinturas Surrealistas, Published by Galeria S. Mamede, Lisbon, 1992
  • Onik Sahakian: Uma Vida de Metamorfoses, A Life of Metamorphosis, Universitária Editora Lda. Lisboa. 1999.
  • Onik Sahakian: DaliI was a guru for me! Journal: Anuarul Institutului de Istorie Orală, 2011, XI, Page 181-189

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Onik Hovanes Sahakian». www.caroun.com. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ««Ювелир королев» и близкий друг Сальвадора Дали: блистательная жизнь Оника Саакяна». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). 2022 թ․ մարտի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Onik Sahakian». Book Hut Editores (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
  4. 4,0 4,1 [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.movimentoartecontemporanea.com/media/biografias/CV_onik.pdf «Onik Sahakian»] (PDF). {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «Невероятно талантливый человек, чье мастерство покорило весь мир: друг Сальвадора Дали и «ювелир королев» Оник Саакян - Фото». radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.