Jump to content

Օյգեն Հուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օյգեն Հուբեր
 
Կուսակցություն՝ Շվեյցարիայի ազատ դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ցյուրիխի համալսարան
Մասնագիտություն՝ դատավոր, իրավաբան, փաստաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 13, 1849(1849-07-13)[1]
Ծննդավայր Օբերշտամհայմ
Վախճանի օր ապրիլի 23, 1923(1923-04-23)[2][3][4] (73 տարեկան)
Վախճանի վայր Բեռն, Շվեյցարիա
Թաղված Բրեմգարտենի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Շվեյցարիա

Օյգեն Հուբեր (գերմ.՝ Eugen Huber, հուլիսի 13, 1849(1849-07-13)[1], Օբերշտամհայմ - ապրիլի 23, 1923(1923-04-23)[2][3][4], Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ (Շվեյցարիայի ռադիկալ դեմոկրատական կուսակցություն) և իրավաբան։ Առավել հայտնի է որպես Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքի հեղինակ[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուբերը ծնվել է բժշկի ընտանիքում և իրավունք է ուսումնասիրել Ցյուրիխի համալսարանում։ 1872 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան «Շվեյցարիայում Ժառանգության իրավունքի զարգացումը Շվեյցարիայում Հռոմեական կայսրությունից Շվեյցարիայի Համադաշնության անջատումից հետո» աշխատության համար։ 1873 թվականին Հուբերը դարձել է Neue Zürcher Zeitung (Ցյուրիխյան նոր թերթ) խմբագրի օգնական, այնուհետև՝ Դաշնային ժողովի աշխատանքների մասնագիտացված թղթակից, իսկ 1876 թվականին՝ 27 տարեկան հասակում, նշանակվել է գլխավոր խմբագիր։ Սակայն Ռադիկալ դեմոկրատական կուսակցության հետ ունեցած հայացքների տարբերության պատճառով 1877 թվականին Տրոգեն քաղաքում (Ապենցել Աուսերռոդեն կանտոն) դարձել է դատավոր։ 1881 թվականից աշխատել է Բազելի համալսարանում որպես շվեյցարական պետական և մասնավոր իրավունքի և շվեյցարական իրավունքի պատմության պրոֆեսոր։ 1888 թվականից եղել է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է օրենսդրության պատմություն, մասնավոր իրավունք, առևտրային իրավունք, եկեղեցական իրավունք և իրավունքի փիլիսոփայություն։ 1902 թվականին խորհրդարանական ընտրություններում Հուբերն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, որտեղ մինչև 1911 թվականը ներկայացրել է 6-րդ ընտրատարածքը (Բեռն-Միտելլանդ)։

1876 թվականից մինչև 1910 թվականը ամուսնացած է եղել Լինա Վայսերտի (1851-1910) հետ[7][8]։

Հուբերը մահացել է 1923 թվականի ապրիլի 23-ին Բեռնում, 73 տարեկան հասակում։ Թաղված է Բրեմգարտենի գերեզմանատանը։

Գիտական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օյգեն Հուբերի փողոցը Ցյուրիխի թաղամասերից մեկում՝ Ալտշտետենում, որտեղ ծնվել են նրա ծնողները

Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում աշխատելու ընթացքում Հուբերը հավաքել է առանձին կանտոնների մասնավոր իրավունքը մեկ միասնական քառահատոր ժողովածուի մեջ։ 1892 թվականին դաշնային խորհրդից առաջարկ է ստացել Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքի նախագիծը մշակելու վերաբերյալ։ Դրա համար աշխատանքի է անցել Բեռնի համալսարանի շվեյցարական և գերմանական իրավունքի ամբիոնում։ Հուբերն ավարտել է նախագիծը 1904 թվականին։ 1905 թվականից մինչև 1907 թվականը շարունակված խորհրդարանական քննարկումներից հետո 1907 թվականի դեկտեմբերի 10-ին օրենսգիրքը միաձայն ընդունվել է Դաշնային խորհրդի կողմից և ուժի մեջ մտել 1912 թվականի հունվարի 1-ից։

Հուբերի Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգիրքը համարվել է Եվրոպայի ամենաժամանակակից օրենսգիրքը և հանդիսացել եվրոպական և կանտոնային իրավունքի սինթեզ։ Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքի ազդեցությունը տարածվել է երկրի սահմաններից դուրս։ 1926 թվականին Քեմալ Աթաթուրքը այն ընդունել է որպես հիմք Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի մշակման համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alfons Aragoneses: Recht im «Fin de siècle»: Briefe von Raymond Saleilles an Eugen Huber (1895–1911). In: Juristische Briefwechsel des 19. Jahrhunderts. Studien zur europäischen Rechtsgeschichte. Band 223, Klostermann, Frankfurt am Main 2007, ISBN 978-3-465-04038-5 (Beiträge teilweise deutsch, teilweise französisch, zugleich Magisterarbeit an der Universität Barcelona, 2000).
  • Hans-Lukas Kieser, Astrid Meier, Walter Stoffel (Hrsg.): Revolution islamischen Rechts. Das Schweizer ZGB in der Türkei. [80 Jahre Schweizerisches ZGB in der Türkei]. In: Stiftung Forschungsstelle Schweiz-Türkei (Hrsg.): Schriftenreihe der Stiftung Forschungsstelle Schweiz-Türkei. Nr. 2, Chronos, Zürich 2008, ISBN 978-3-0340-0893-8 (Содержание).
  • Peter Liver: Huber, Eugen. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 9, Duncker & Humblot, Berlin 1972, ISBN 3-428-00190-7, S. 690–692 (Digitalisat).
  • Dominique Manaï-Wehrli: Huber, Eugen im Historischen Lexikon der Schweiz.

Լրացուցիչ նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gabor Hamza, "Anmerkungen zu römischrechtlichen Einflüssen in der Geschichte der schweizerischen Privatrechtswissenschaft und Privatrechtskodifikation" Orbis Iuris Romani 8 (2003) pp. 9–20.
  • Gabor Hamza, "Entstehung und Entwicklung der modernen Privatrechtsordnungen und die römischrechtliche Tradition", Budapest 2009, pp. 243–245.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://global.britannica.com/biography/Eugen-Huber
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. Stoffel, Walter A. (1987). «National Reports, Switzerland». In Knapp, Viktor (ed.). International Encyclopedia of Comparative Law. Vol. I. Tübingen and Dorderecht, Boston, Lancaster: J.C.B. Mohr (Paul Siebeck) and Martinus Nijhoff Publishers. էջ S-186.
  6. Smithers, W.W. (1915). «Foreword». The Swiss Civil Code of December 10, 1907 (Effective January 1, 1912); Translated by Robert P. Shick, A.M., LL.B., Member of the Philadelphia Bar; Annotated by Charles Wetherill, A.B., LL.D., Member of the Philadelphia Bar; Corrected and Revised by Eugen Huber, Dr. Jur., Rer. Pub. et Phil., Law Professor, University of Berne; Alfred Siegwart, Dr.Jur., Professor of Swiss Law, University of Freiburg ; Gordon E. Sherman, Ph.B., LL.B., Member of the New York and New Jersey Bars. Boston, U.S.A.: The Boston Book Company. էջ V. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին – via Internet Archive.
  7. «Lina Weissert - UZH - Gottfried Keller». www.gottfriedkeller.ch. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Eugen Huber und die Entstehung des Zivilgesetzbuches: Dem Volk aufs Maul geschaut». Neue Zürcher Zeitung. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օյգեն Հուբեր» հոդվածին։