Եկեղեցական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եկեղեցական իրավունք, իրավունքի առանձին ճյուղ, որը ձևավորվել է կրոնական սկզբունքների հիման վրա։ Իրավունքի ձևավորմանը նպաստել են նաև պատմական զարգացման առանձնահատկություններն ու ազգային ավանդույթներ[1]։

Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը: Պետաության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ։ Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և նյութական բարիքների սպառման մեջ ընդգրկված մարդկանց գործունեության, նրանց վարքի կանոնակարգում։ Այս խնդիրը լուծվում է սոցիալական նորմերի օգնությամբ։ Նախնադարյան հայկական հասարակությունում (ինչպես նաև այլ ժողովուրդների) դրանք հիմնականում սովորույթներն էին։

Հասարակության սոցիալական շերտավորումը, հասարակության մեջ իրենց շահերով և հետաքրքրություններով տարբեր սոցիալական խմբերի ի հայտ գալը հանգեցնում են նրան, որ նախնադարյան տոհմատիրական համակարգի սովորույթներն այլևս ի վիճակի չեն լինում լուծել այս խնդիրը, կատարել իրենց համակարգավորիչ դերը։ Որակապես նոր սոցիալ-տնտեսական պայմանները պահանջում են պետության կողմից սահմանված կամ թույլատրված և պետության կողմից պաշտպանվող նոր համապարտադիր նորմեր։

Իրավունքի, ինչպես և պետության ծագումը հեշտ չի կատարվել, այն տևել է հարյուրամյակներ։ Ինչպես Հայաստանում, այդպես էլ տարբեր երկրներում այդ գործընթացը, թեև ընդհանուր օրինաչափություններով, ունեցել է անցյալի և ներկայի մտածողներին, հին ու նոր աշխարհի գիտնականներին։ Իրավունքի ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք մեծ մասամբ սերտորեն կապված են պետության ծագման մասին գոյություն ունեցող տեսությունների հետ։ Դրանցից առավել հայտնի և տարածվածներն են՝ աստվածային, բնական, պատմական, նորմատիվային, մարքսիստական տեսությունները։ Հայոց իրավունքի և իրավական մտքի պատմության սկզբնաղբյուրներն իրենց արմատներով գնում են խորը հնադար։ Դրանց համառոտ շարադրանքից երևում է, որ հնում և միջնադարում հայ ժողովրդի իրավունքը և իրավական միտքը պատմականորեն ունեցել է իր իրավական աղբյուրները։ Այդ աղբյուրներն են՝

  • սովորույթը կամ սովորութային իրավունքը
  • կանոնական կամ եկեղեցական իրավունքը
  • օտար իրավունքի ռեցեպցիան (Մովսեսական օրենքները, Ասորահռոմեական դատաստանագիրքը, բյուզանդական զինվորական օրենքը, հռոմեակաբյուզանդական և այլ իրավունքներ)
  • ազգային դատաստանագրքեր (Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը»)

իրավահայտ աղբյուրները, այսինքն հայ և օտար պատմագիրների աշխատությունները, վիմագիր տարեգրերն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները։

Եկեղեցական կանոնների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունը 4-5-րդ դարերից սկսած Հայաստանում սկսում են որպես իրավունքի աղբյուր ձևավորել եկեղեցական կանոնների ժողովածուները։ Դրանք վաղ միջնադարյան Հայաստանի ամենահին գրավոր աղբյուրներն են։ Սկզբնական շրջանում այդ կանոնները դավանաբանական թեզերի ու բարոյագիտական նորմերի համախմբումներ էին։ Հետագայում հետզհետե ընդգրկվում են նաև հասարակական հարաբերությունների կարգավորման որոշ շրջանակներ և համարվում են իրավական նորմերի բնույթով։ Միջնադարյան Հայաստանում գործող եկեղեցական կամ կանոնական իրավունքն արդեն 8-րդ դարից դառնում է կանոնադրությունների հավաքածու։

Օտար իրավունքի ռեցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ իրավունքի պատմության մեջ «օրենքը»՝ որպես սովորության իրավունքի նորմերից տարբեր մի հասկացություն, հանդես է գալիս, երբ Հայաստանում սկսվում են օտար օրենսգրքերի, ինչպես օրինակ մովսեսական, ասորահռոմեական և բյուզանդական օրենքների մասնակի կիրառումը, և դրա հետևաքով էլ առաջանում է տեղական ազգային օրենսգիրք կամ դատաստանագիրք կազմելու անհրաժեշտությունը։ Ազգային դատաստանագրերը, բնականաբար, իրենցից ներկայացնում էին օտար օրենքների և տեղական սովորութային իրավունքի համաձուլվածք։ Օտար իրավունքի առնչությամբ հարկ է նշել, որ նրա փոխառումը, այսինքն ռեցեպցիան, հիմնականում կատարվել է 2 ճանապարհով՝ բնական եղանակով, երբ հայ հասարակությունը գնահատելով իրավունքի այս կամ այն օտար աղբյուրի արժանիքները, կամովին ներմուծել է այն և պարտադրանքի եղանակոով՝ երբ օտար նվաճողները հայերին հարկադրել են ընդունել իրենց օրենքները։

Ազգային դատաստանագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց եկեղեցու իրավունքի համար աղբյուր են եղել նաև հայոց ազգային դատաստանագրերը՝ Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]