Օմյուր (ամառանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Օմյուր
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է1888

«Օմյուր» ամառանոց (ռուս.՝ Дача «Омюр»), կեղծգոթական ոճի երկհարկանի տուն Ղրիմի Յալթա քաղաքի կենտրոնում։ Հասցեն` Կիրովի փողոց, 32ա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օմյուր» գեղեցիկ երկհարկանի ամառանոցը 1888 թվականին կառուցվել է գորշ քարից (տեղական կրաքար)։ Հեղինակն է սիրող ճարտարապետ Կոնստանտին Ռոմանովիչ Օվսյանին։ Այն անվանվել է արևելյան ոճով` «Օմյուր», որը թուրքերենից թարգմաաբար նշանակում է «կյանք»[2]։ Տանը կից կային մեծ հողամաս, այգի և լողավազան[3]։

Ամառանոցում ապրել է Կապիտոլինա Իլովայսկայայի ընտանիքը։ Տանտիրուհին առաջին հարկի սենյակները ամռանը հանձնել է ընկերներին ու ծանոթներին։ Կապիտոլինա Միխայլովնայի ամուսինը իսկական պետական ​​խորհրդական էր, եղել է Ռուսաստանի խոշորագույն ձիաբուծարանի կառավարիչը[3]։

Անտոն Պավլովիչ Չեխովը Իլովայսկիների ընտանիքի հետ ծանոթացել է 1892 թվականին։ Իսկ 1898 թվականի հոկտեմբերին նա բնակություն է հաստատել Յալթայի նրանց ամառանոցի երկու անկյունային սենյակներում և այստեղ ապրել է մինչև 1899 թվականի ապրիլ[3]։

Հենց այդ տանն է Մաքսիմիլիան Վոլոշինը հյուրընկալվել Չեխովին։ Այստեղ Անտոն Պավլովիչը հանդիպել է երիտասարդ Մաքսիմ Գորկու հետ և նրա հետ ընկերացել[2][3]։

1901 թվականի վերջում «Օմյուրում» մեկ շաբաթ ապրել է Լև Տոլստոյը, այստեղից է նա հեռախոսով զանգահարել Չեխովին Աուտկա, որտեղ գրողը կառուցել էր իր տունը[2][3]։

20-րդ դարի 20-ական թվականներին տունն ազգայնացվել է և վերածվել խիտ բնակեցված բնակելի տան։ 1954 թվականի հուլիսին Չեխովի մահվան 50-ամյակի առթիվ տան ճակատին փակցվել է հուշատախտակ[2]։ Տունը ստացել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ[3]։

Չեխովի տուն-թանգարանի աշխատակազմի նախաձեռնությամբ Յալթայի քաղաքային իշխանությունները առաջին հարկի մի քանի սենյակները փոխանցել են թանգարանին` ցուցադրություն ստեղծելու նպատակով։ Այստեղ ձևավորվել է «Ա. Պ. Չեխովի ղրիմյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցահանդեսը, 2010 թվականի փետրվարի սկզբին բացվել է «Չեխովը և Ուկրաինան» մշտական ​​ցուցադրությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Дача Омюр в Ялте»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-15-ին։ Վերցված է 2019 Փետրվար 13 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Дача «Омюр»»։ Վերցված է 2019 Փետրվար 13