Օհուս
Բնակավայր | ||
---|---|---|
շվեդերեն՝ Åhus[1] | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 1189±0,5 հեկտար | |
Բնակչություն | ▲10 487 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
| ||
Օհուս (շվեդերեն՝ Åhus), նավահանգստային քաղաք (tätort) Շվեդիայում, Բալթիկ ծովի ափին, Սկանիա պատմական մարզում, որ ներկայումս այդ երկրի վարչական բաժանումներից՝ լեներից մեկն է հանդիսանում: Մտնում է Քրիստիանստադի շրջանի կազմի մեջ և բնակչության թվով երկրորդն է այդ շրջանում՝ վարչական կենտրոն Քրիստիանստադից հետո: 2015 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 9.840[3]:
Օհուսը գտնվում է Սկանիա պատմական մարզի արևելյան մասում, Հելգեի գետաբերանի մոտ, Քրիստիանստադ քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ-արևելք:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օհուսը հիմնադրվել է վիկինգների ժամանակներում. ութերորդ դարի կեսերին այստեղ եղել է առևտրային աշխույժ բնակավայր: 1149 թվականին այն տրվել է Լունդի արքեպիսկոպոսին, որի հրամանով 12-րդ դարի երկրորդ կեսին կառուցվել է Աոսեուս ամրոցը[4]: Հենց այդ թվականն էլ ընդունված է համարել Օհուսի հիմնադրման տարեթիվ: 1299 թվականին նրան քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ են շնորհվել: Ռեֆորմացիայի ժամանակներևում քաղաքն անկում է ապրել, հաջորդած շվեդա-դանիական պատերազմների պատճառով ենթարկվել է ավերածությունների, ձեռքից ձեռք անցել: 1617 թվականին Դանիայի Քրիստիան Չորրորդ թագավորը Օհուսին զրկել է քաղաքի կարգավիճակից և այդ կարգավիճակը շնորհել 1614 թվականին նրա հարևանությամբ կառուցված Քրիստիանստադին[5]: Շվեդիայում 1971 թվականին իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում Օհուսը, արդեն՝ քյոփինգի կարգավիճակով (Åhus köping) մտցվել է Քրիստիանստադի շրջանի և նույնանուն համայնքի (Kristianstads kommun) կազմի մեջ [6]:
Զբոսաշրջային տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օհուսը ծովափնյա սիրված առողջավայր է՝ լայնորեն հայտնի իր ավազե լողափերով, միջնադարից պահպանված պատմամշակութային հուշարձաններով[7], ավանդաբար պահպանվող սիրողական ձկնորսությամբ զբաղվելու բազմազան հնարավորություններով[8]:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում է ֆրանսիական Պեռնո Ռիկար ընկերության ոգելից խմիչքների գործարան, որտեղ արտադրվում է հանրահայտ Absolut օղին: Ճանաչված այլ ընկերություններ ևս այստեղ ունեն արտադրական ձեռնարկություններ (Ateljé Lyktan AB, Blå Station AB, Knauf Danogips GMBH և այլն)[6]: Քաղաքի, տարածաշրջանի և երկրի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում նաև նավահանգիստը (Åhus Hamn & Stuveri AB), որը գլխավորապես սպասարկում է կոնտեյներներ փոխադրող նավերի[9]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Folkmängd och landareal i tätorter, per tätort. Vart femte år 1960 - 2020 — Statistics Sweden.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2020-03-17
- ↑ http://www.vattenriket.kristianstad.se/plats/aose.php
- ↑ https://www.kristianstad.se/sv/uppleva-och-gora/arkiv-och-slaktforskning/lokalhistoria/ahus/
- ↑ 6,0 6,1 http://old.kristianstad.se/sv/Om-kommunen/orterna/Ahus/ (չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին։ Վերցված է 2020-03-17
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-25-ին։ Վերցված է 2020-03-17
- ↑ http://www.ahushamn.se/sv/hamnen-idag/
|