Օխոս-դել-Սալադո (հրաբուխ)
Օխոս-դել-Սալադո | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Տինոգաստա և Կոպյապո |
Լեռնաշղթա | Անդեր |
Մասն է | Յոթ հրաբուխներ և Seven Second Summits? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 6893 մետր |
Հարաբերական բարձրություն | 3688 մետր |
Նյութ | անդեզիտ |
Սմիթսոնիան կոդ | 355130 |
Օխոս-դել-Սալադո (իսպ.՝ Ojos del Salado), աշխարհի ամենաբարձր հրաբուխը: Բարձրությունը 6893 մ է, երկրորդ գագաթն է Հարավային Ամերիկայում և ողջ Արևմտյան կիսագնդում, Ակոնկագուայից հետո[1].
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Արգենտինայի և Չիլիի սահմանին՝ Չիլիի ամենաբարձր կետն է: Հրաբխից դեպի արևմուտք, Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով ձգվում է Ատակամա անապատը: Հրաբխի խառնարանի արևելյան լանջին գտնվում է աշխարհի ամենաբարձր Օխոս-դել-Սալադո լիճը՝ 6390 մետր բարձրության վրա[2]:
Անունը իսպաներենից թարգմանվում է որպես «աղի գետի աղբյուրներ», այսինքն՝ լեռից սկիզբ առնող Ռիո Սալադո գետի պատվին (թափվում է Խաղաղ օվկիանոս)[3]:
Հրաբուխը համարվում է հանգած, քանի որ դիտարկման ողջ պատմության ընթացքում ոչ մի ժայթքում չի գրանցվել: Այնուամենայնիվ, երբեմն նկատվել է պասիվ հրաբխային ակտիվություն: Այսպիսով, 1937, 1956 և 1993 թվականներին ծծմբի և ջրի գոլորշիների փոքր արտանետումներ են եղել[4]:
Հրաբխի գագաթը առաջինը հաղթահարել են լեհ լեռնագնացներ Յուստին Վոյնիսն ու Յան Շչեպանսկին: Գագաթ տանող ճանապարհին հետազոտողները հայտնաբերեցին ինկերի զոհասեղանների հետքերը: Ըստ ամենայնի, հնդկացիները Օխոս-դել-Սալադո հրաբուխը համարել են սրբազան լեռ:
2007 թ. Ապրիլի 21-ին չիլիացի մարզիկ Գոնսալո Բրավոն կարողացավ փոփոխված Suzuki Samurai (« Suzuki SJ ») մեքենայով հաղթահարել Օխոս-դել-Սալադո լանջը 6688 մետր բարձրության վրա` սահմանելով մեքենաների վերելքի համաշխարհային ռեկորդ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Axel Borsdorf, Christoph Stadel The Andes: A Geographical Portrait // Springer Science+Business Media. — С. 7. — ISBN 978-3-319-03530-7.
- ↑ «Ojos del Salado»։ www.andes.org.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-26
- ↑ «Ojos del Salado»։ publications.americanalpineclub.org։ Վերցված է 2019-02-26
- ↑ «Охос-дель-Саладо — самый высокий вулкан в мире»։ hontos.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-02-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Volcano Live»։ www.volcanolive.com։ Վերցված է 2019-02-26
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օխոս-դել-Սալադո (հրաբուխ) կատեգորիայում։ |