Չիմբորասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիմբորասո
Տեսակլեռ և ստրատոհրաբուխ
Երկիր Էկվադոր
Վարչատարածքային միավորՉիմբորասո (պրովինցիա)
ԼեռնաշղթաԱնդեր
Բարձրությունը ծովի մակարդակից6263,47 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
4122 մետր
Պահպանման տարածքChimborazo Fauna Production Reserve?

Չիմբորասո (tʃimboˈɾaso), հանգած ստրատոհրաբուխ Անդյան լեռների Արևմտյան Կորդիլերայի շրջանում։ Ենթադրվում է, որ վերջին ժայթքումը եղել է մ. թ. 550 թվականին[2]։

6,263 մետր գագաթի բարձրությամբ այն Էկվադորի ամենաբարձր լեռն է։ Հասարակածին մոտ ամենաբարձր կետն է։ Չիմբորասոն ծովի մակարդակից աշխարհի ամենաբարձր լեռը չէ, բայց, գտնվելով հասարակածային ուռուցիկության վրա, այն երկրի կենտրոնից ամենահեռու կետն է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմբորասոն Ռիոբամբայից։

Չիմբորասո լեռան անվան ծագման մասին կան մի քանի տեսություններ։ Քուչուայի կամ Քուեչուայի շատ բարբառներում «չիմբա»-ն նշանակում է «այլ կողմում» որպես «գետի այն կողում» կամ «կետափի հակառակ կողմում»։ Այլ բարբառներում այս բառը արտասանվում է «չիմպա»։ «Չասու»-ն նշանակում է «սառույց» կամ «ձյուն»։ Ըստ տեղացի քուիչուայով խոսողների՝ չիմբորասոն չիմբարազու անվան իսպանացված ձևն է, որը նշանակում է «ձյունն այն կեղմում»[3]։ Այլ տեսության համաձայն՝ այն չապալաչի լեզվի շինգվու (կին) և քուիչուայի րազո (ձյուն/սառույց) բառերի համակցությունն է։ Այլ տեսության համաձայն՝ ջիվարոն լեզվի չիմբո (Աստված/Տիրոջ գահ) բառից է, այսինքն՝ Աստծո սառցե գահ։ Տեղացիները լեռը նաև կոչում են Urcurazu (Urcu-ն քուիչուայով նշանակում է լեռ), այսինքն՝ Սառցե լեռ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ համարվում էր, որ Չիմբորասոն Երկրի ամենաբարձր լեռն է՝ հաշված ծովի մակարդակից։ Այս համբավի պատճառով շատերը փորձել են հասնել լեռան գագաթը 17-18-րդ դարերում։

1746 թվականին հրաբուխը ուսումնասիրել են Ֆրանսիական գեոդեզիական առաքելության ժամանակ։ Խումբը փորձում էր որոշել Երկրի գնդաձևությունը։ Լապլանդիայում մեկ այլ խմբի հետ իրենց համատեղ աշխատաքները ցույց տվեին, որ Երկիրը էլիպսաձև է, ոչ թե գնդաձև։ Սակայն, նրանք չեն հասել Չիմբորասոյի գագաթին։

1802 թվականին Հարավային Ամերիկա իրենցարշի ժամանակ Ալեքսանդր Հումբոլդտը, Աիմե Բոնպլանդի և էկվադորցի Կարլոս Մոնտուդարի ուղեկցությամբ, փորձել են բարձրանալ լեռան գագաթ։

Լեռան իր նկարագրութնից կարելի է դատել, որ նրանք մինչև լեռնային հիվանդության պատճառով հետ դառնալը հասել են 5,875 մ բարձրության, որը նախկինում էկվադորցիների գրանցված արդյունքնեց ամենաբարձրն էր (Ինկերը շատ ավելի են բարձրացել)։ 1831 թվականին Ժան Բատիստ Բուսենգոն և Կոլոնել Հոլը նվաճել են նոր «ամենաբարձր կետ», մոտ 6,006 մ[5][6]։

1880 թվականի հունվարի 4–ին անգլիացի ալպինիստ Էդվարդ Ուիմպերը հասել է Չիմբորասոյի գագաթին[7]։ Ուիմպերի բարձրացած ուղին այժմ հայտնի է Ուիմպերի ուղի անվամբ։ Էդվարդ Ուիմպերը և իր իտալացի ուղեկցողներ Լուիս Կերլն ու Ժան–Անտոինե Կերելը առաջին եվրոպացիներն են, որոնք բարձրացել են 20,000 ֆուտից ավելի բարձր լեռ[8]։ Քանի որ շատ քննադատներ չէին հավատում, որ Ուիմպերը հասել է գագաթին, նա նույն թվականին կրկին բարձրացավ լեռան գագաթ՝ ընտրելով այլ ճանապարհ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Le sommet du volcan Chimborazo est toujours le point le plus éloigné du centre de la Terre (ֆր.) — 2016.
  2. «Chimborazo». Global Volcanism Program. Smithsonian Institution. Վերցված է 2009-01-01-ին.
  3. one online Quechua dictionary which verifies this etymology is as http://www.philip-jacobs.de/runasimi/runasimi.txt
  4. Schmudlach, Günter (2001). Bergführer Ecuador. Panico Alpinverlag. ISBN 3-926807-82-2.
  5. Կաղապար:Cite newspaper The Times
  6. McCosh, Frederick William James (1984). Boussingault: Chemist and Agriculturist. Dordrecht: D. Reidel. ISBN 90-277-1682-X.
  7. «Ascent Of Chimborazo». The Cornishman. No. 92. 1880 թ․ ապրիլի 15. էջ 3.
  8. «Fast Facts About Chimborazo». About.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  9. Whymper, Edward (1892). Travels Amongst the Great Andes of the Equator. John Murray. ISBN 1-904466-24-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]