Օխոս դել Սալադո (հրաբուխ)
Օխոս դել Սալադո | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Տինոգաստա և Կոպյապո |
Լեռնաշղթա | Անդեր |
Մասն է | Յոթ հրաբուխներ և Seven Second Summits? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 6893 մետր |
Հարաբերական բարձրություն | 3688 մետր |
Նյութ | անդեզիտ |
Սմիթսոնիան կոդ | 355130 |
Օխոս դել Սալադո (իսպ.՝ Ojos del Salado), աշխարհի ամենաբարձր հրաբուխը։ Բարձրությունը 6893 մ է, երկրորդ գագաթն է Հարավային Ամերիկայում և ողջ Արևմտյան կիսագնդում, Ակոնկագուայից հետո[1].
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Արգենտինայի և Չիլիի սահմանին՝ Չիլիի ամենաբարձր կետն է։ Հրաբխից դեպի արևմուտք, Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով ձգվում է Ատակամա անապատը։ Հրաբխի խառնարանի արևելյան լանջին՝ 6390 մետր բարձրության վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր լիճը, որը նույնպես կրում է Օխոս դել Սալադո անվանումը[2]։
Անունը իսպաներենից թարգմանվում է որպես «աղի գետի աղբյուրներ», այսինքն՝ լեռից սկիզբ առնող Ռիո Սալադո գետի պատվին (թափվում է Խաղաղ օվկիանոս)[3]։
Հրաբուխը համարվում է հանգած, քանի որ դիտարկման ողջ պատմության ընթացքում ոչ մի ժայթքում չի գրանցվել։ Այնուամենայնիվ, երբեմն նկատվել է պասիվ հրաբխային ակտիվություն։ Այսպիսով, 1937, 1956 և 1993 թվականներին ծծմբի և ջրի գոլորշիների փոքր արտանետումներ են եղել[4]։
Հրաբխի գագաթը առաջինը հաղթահարել են լեհ լեռնագնացներ Յուստին Վոյնիսն ու Յան Շչեպանսկին։ Գագաթ տանող ճանապարհին հետազոտողները հայտնաբերեցին ինկերի զոհասեղանների հետքերը։ Ըստ ամենայնի, հնդկացիները Օխոս-դել-Սալադո հրաբուխը համարել են սրբազան լեռ։
2007 թ. Ապրիլի 21-ին չիլիացի մարզիկ Գոնսալո Բրավոն կարողացավ փոփոխված Suzuki Samurai (« Suzuki SJ ») մեքենայով հաղթահարել Օխոս-դել-Սալադո լանջը 6688 մետր բարձրության վրա` սահմանելով մեքենաների վերելքի համաշխարհային ռեկորդ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Axel Borsdorf, Christoph Stadel The Andes: A Geographical Portrait // Springer Science+Business Media. — С. 7. — ISBN 978-3-319-03530-7.
- ↑ «Ojos del Salado»։ www.andes.org.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-26
- ↑ «Ojos del Salado»։ publications.americanalpineclub.org։ Վերցված է 2019-02-26
- ↑ «Охос-дель-Саладо — самый высокий вулкан в мире»։ hontos.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-02-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Volcano Live»։ www.volcanolive.com։ Վերցված է 2019-02-26
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օխոս դել Սալադո (հրաբուխ) կատեգորիայում։ |