Օլե-Յոհան Դալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլե-Յոհան Դալ
նորվ.՝ Ole-Johan Dahl
Ծնվել էհոկտեմբերի 12, 1931(1931-10-12)
Մանդալ, Վեստ-Ագդեր, Սյորլանն, Նորվեգիա
Մահացել էհունիսի 29, 2002(2002-06-29) (70 տարեկանում)
Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա[1]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա[2]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան
Գործունեության ոլորտինֆորմատիկա
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա
Ալմա մատերՕսլոյի համալսարան
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն և անգլերեն
ՊարգևներԹյուրինգի մրցանակ Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ Ջոն ֆոն Նեյմանի մեդալ և Ռոզինգ պատվավոր մրցանակ

Օլե-Յոհան Դալ (նորվ.՝ Ole-Johan Dahl, հոկտեմբերի 12, 1931(1931-10-12), Մանդալ, Վեստ-Ագդեր, Սյորլանն, Նորվեգիա - հունիսի 29, 2002(2002-06-29), Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա[1]),  հաշվողական համակարգի թեորիայի բնագավառի նորվեգացի գիտնական: Թյուրինգի մրցանակի դափնեկիր է: Քրիսթեն Նյուգորի հետ միասին համարվում է օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման և Սիմուլի օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի համահեղինակը:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլե-Յոհան Դալը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 12-ին նորվեգական Մանդալ քաղաքում: Նրա հայրը սուզանավի կապիտան էր: Բացի Օլե-Յոհանից, ընտանիքում կային ևս երկու երեխաներ:

Մեծանուն գիտնականը ամուսնանում է 1963 թվականին Թովե Թորգետի հետ (նորվ.՝ Tove Torget): Համատեղ ամուսնական կյանքում նրանք ունեցան երկու երեխաներ[3]:

Օլե-Յոհան Դալը սովորել է 1949 թվականից մինչև 1957 թվականը Օսլոյի համալսարանում: Այստեղ ստանում է հաշվողական մաթեմատիկայի մագիստրոսի որոկավորում: 1952-ից 1963 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխատել է Նորվեգիայի ռազմական գիտահետազոտական ինստիտուտում (նորվ.՝ Forsvarets forskningsinstitutt): Դրանից հետո Օլե-Յոհան Դալը աշխատանքի է անցնում Նորվեգիայի հաշվողական կենտրոնում: Պրոֆեսորի կոչմանը գիտնականը արժանանում է 1968 թվականին: Օլե-Յոհան Դալը դարձավ Նովեգիայի պատմության մեջ առաջին ինֆորմատիկը[4]: Ալմա Մատերում նա աշխատեց ընդհուպ 1999 թվականը[3] Քրիսթեն Նյուգորի հետ միասին: Նրանք ուսումնասիրում էին օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի վրա: Միասին նրանք ստեղծեցին առաջին օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում լեզուն՝ Simula I, ավելի ուշ Simula 67: Օլե-Յոհան Դալը և Քրիստենը առաջ քաշեցին այնպիսի հասկացություններ, որոնք հետագայում կոչվեցին.

Այսօր սրանք հանդիսանում են ժամանակակից ծրագրավորման անբաժանելի մասերը, առանց որոնց անհնար է պատկերացնել Java և C++ ծրագրավորման լեզուները: Բացի այս ահռելի ավանդից, Օլե-Յոհան Դալը աշխատել է նաև կառուցվածքային ծրագրավորման վրա՝ Օսլոյի համալսարանում[5]:

2000 թվականից սկսած Օլե-Յոհան Դալը համարվում է Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետ: Քրիսթեն Նյուգորի հետ միասին Թյուրինգի մրցանակի դափնեկիր են, ինչպես նաև IEEE մեդոլով, որը կրում է Ջոն ֆոն Նեյմանի անունը[4]:

Օլե-Յոհան Դալը հետաքրքվել է կամերային երաժշտությամբ: Մեծ գիտնականը սիրում էր բրիջ և բիլիարդ խաղալ[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000՝ Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետ 
  • 2001՝ Թյուրինգի մրցանակի դափնեկի[6]
  • 2001՝  Ջոն ֆոն Նեյմանի մեդալ

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Discrete event simulation languages, Academic Press, 1968.
  • Structured Programming, med C. A. R. Hoare og Edsger Dijkstra, Academic Press, 1972
  • Verifiable Programming, Prentice-Hall, 1992
  • Simula: an ALGOL-based simulation language (med Nygaard), i Communications of the ACM, 9(1966).
  • Class and subclass declarations (med Nygaard). I IFIP konferanse om simuleringssprog, Oslo, Mai 1967

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • From Object-Orientation to Formal Methods: Essays in Memory of Ole-Johan Dahl, Olaf Owe, Stein Krogdahl og Tom Lyche (red.), Springer Verlag, 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]