Jump to content

Քրիսթեն Նյուգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիսթեն Նյուգոր
Ծնվել էօգոստոսի 27, 1926(1926-08-27)[1][2][3]
Օսլո, Նորվեգիա[4]
Մահացել էօգոստոսի 10, 2002(2002-08-10)[1][2][3] (75 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[4]
բնական մահով
ԳերեզմանՎեստրե գրավլունդ[5]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան[1], Norwegian Defence Research Establishment?[1], Norwegian Computing Center?[1] և Օրհուսի համալսարան[1]
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Nei til EU?
Ալմա մատերՕսլոյի համալսարան (1948)[1] և Fagerborg Upper Secondary School? (1945)[1]
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն
Պարգևներ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն[1] և Նորվեգական բանվորական կուսակցություն[8]
 Kristen Nygaard Վիքիպահեստում

Քրիսթեն Նյուգոր (նորվ.՝ Kristen Nygaard, օգոստոսի 27, 1926(1926-08-27)[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] - օգոստոսի 10, 2002(2002-08-10)[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի գիտնական հաշվողական համակարգերի տեսության բնագավառում, Թյուրինգի մրցանակի դափնեկիր։ Օլե-Յոհան Դալի հետ մեկտեղ հանդիսանում է օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման, ինչպես նաև առաջին «Սիմուլա» օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի հիմքերի մշակողներից մեկը։

1951 թվականի հունվարի 27-ից Նյուգորն ամուսնացած է եղել «The Norwegian Agency for Aid to Developing Countries» բարեգործական ընկերության գործընկերոջ` Յոհաննա Նյուգորի հետ (նորվ.՝ Johanna Nygaard): Միասին դաստիարակել են երեք երեխա։ Ունեն յոթ թոռ[9]։

Քրիսթեն Նյուգորը մահացել է 75 տարեկան հասակում` իր գործընկեր Դալի մահվանից մեկ ամիս անց, սրտամկանի ինֆարկտից։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիսթեն Նյուգորը մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան է ստացել 1956 թվականին։ Նրա մագիստրոսական ատենախոսությունը կրում էր «Մոնտե-Կարլոյի մեթոդների տեսական ասպեկտները» վերնագիրը (անգլ.՝ Theoretical Aspects of Monte Carlo Methods): 1948-1960 թվականներին Նյուգորը աշխատել է նորվեգական ռազմական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ վերջին երեք տարիներին գլխավորել է օպերացիաների ուսումնասիրության բաժանմունքը։ 1960 թվականից զբաղեցրել է Նորվեգական հաշվողական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 1975-1976 թվականներին դասավանդել է Դանիայում` Օրհուսի համալսարանում։ 1977 թվականից Օսլոյի համալսարանում ստացել է պրոֆեսորի կոչում[9] և Օլե-Յոհան Դալի հետ աշխատել օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզուների վրա։ Նրանք միասին մշակել են առաջին օբյեկտ կողմնորոշված «Simula I» ծրագիրը, ապա նաև` «Simula 67»-ը։ Դալը և Նյուգորն առաջ են քաշել ծրագրավորման հետ կապված մի շարք հասկացություններ` դաս, օբյեկտ, ժառանգում, օբյեկտների դինամիկ ստեղծում և այլն։ Ներկայումս այս հասկացություններն ընկած են ծրագրավորման լեզուների, մասնավորապես, Ջավայի, C++-ի հիմքում։ 1975-1992 թվականներին մասնակցել է «Սիմուլա»-յի գաղափարները շարունակող և զարգացնող հաջորդ ծրագրի` «BETA»-ի մշակմանը։

1987 թվականին Քրիսթեն Նյուգորը որպես հրավիրված դասախոս աշխատել է Ստենֆորդի համալսարանում, ինչպես նաև «Xerox PARC», «Palo Alto» և «Apple» ընկերություններում։

2000 թվականի օգոստոսից Նյուգորը հանդիսանում է Սուրբ Օլաֆի շքանշանի կոմանդոր։ 2001 թվականին Դալի հետ պարգևատրվել է Թյուրինգի մրցանակով, իսկ 2002 թվականին՝ Ջոն ֆոն Նեյմանի շքանշանով ինֆորմատիկայի զարգացման ոլորտում էական ներդրման համար[10]։ Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[9]։

  • 1990 - Լունդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
  • 1990 - Norbert Wiener Award for Social and Professional Responsibility
  • 1991 - Օլբորսկու համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
  • 1999 - Rosing Prize (Norwegian Data Association) Օլե-Յոհան Դալի հետ համատեղ
  • 2000 - Object Management Group-ի պատվավոր անդամակցություն
  • 2000 - Սուրբ Օլաֆի շքանշանի կոմանդոր
  • 2001 - Թյուրինգի մրցանակ Դալի հետ համատեղ[11]
  • 2001 - Ջոն ֆոն Նեյմանի շքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
  2. 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 1 2 3 4 historical register of persons
  4. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #138831904 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. ↑ https://www.begravdeioslo.no/maler/grav/grave_id/136021
  6. ↑ https://amturing.acm.org/award_winners/nygaard_5916220.cfm
  7. ↑ https://www.ieee.org/about/awards/bios/vonneumann-recipients.html#2019%20-%20Eva%20Tardos
  8. ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  9. 1 2 3 Биография Արխիվացված 2009-04-20 Wayback Machine, 15 февраля 2002 года (անգլ.)
  10. ↑ Страница памяти профессора Даля Արխիվացված 2009-03-25 Wayback Machine (անգլ.)
  11. ↑ «ACM Award Citation / Kristen Nygaard». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]