Օլեգ Կուզմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Օլեգ Կուզմին
Oleg Kuzmin 2011.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1981(1981-05-09)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997–2000 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 1 (0)
1997–2000  Ռուսաստան Սպարտակ-2 76 (1)
2001–2004 Ռուսաստան Ուրալան 80 (3)
2003  Ռուսաստան Չեռնոմորեց (Նովոռոսիյսկ) 7 (0)
2004–2008 Ռուսաստան Մոսկվա 115 (6)
2009–2010 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 34 (2)
2010–2018 Ռուսաստան Ռուբին 157 (5)
1997–2018 Ընդհանուր 470 (17)
Ազգային հավաքական
2002–2003 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 8 (0)
2015–2016 Ռուսաստան Ռուսաստան 5 (1)
Մարզչական կարիերա
2019–մ.հ. Ռուսաստան Ռուբին մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Օլեգ Ալեքսանդրովիչ Կուզմին (ռուս.՝ Олег Александрович Кузьмин, մայիսի 9, 1981(1981-05-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, աջ պաշտպան, մարզիչ:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է: 2000 թվականի նոյեմբերի 12-ին «Սպարտակի» հիմնական կազմում խաղացել է 34 րոպե՝ փոխարինման դուրս գալով Վլադիկավկազի «Ալանիա» ակումբի դեմ խաղում[2]: Հանդես է եկել Էլիստայի «Ուրալան» և Նովոռոսիյսկի «Չեռնոմորեց» ակումբների կազմում: 2004 թվականից մինչև 2008 թվականը խաղացել է «Մոսկվա» ակումբում: 2009 թվականի հունվարի 21-ին հայտնի է դարձել, որ Կուզմինը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ 3 տարի ժամկետով[3]: 2010 թվականի օգոստոսի 7-ին ընդգրկվել է «Ռուբինի» հայտացուցակում, և նրան հատկացվել է երկրորդ համարը: Թիմում իր նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 15-ին՝ «Թերեք» ակումբի դեմ խաղում անցկացնելով 90 րոպե (1:1): 2012 թվականի հոկտեմբերի 28-ին խփել է իր առաջին գոլը «Ռուբինի» կազմում՝ գրավելով Մախաչկալայի «Անժի» ակումբի դարպասը: 2013 թվականի մարտի 30-ին երկարաձգել է «Ռուբինի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2016 թվականի մայիսի 31-ը[4]: 2017 թվականի հուլիսի 14-ին կրկին երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: 2018 թվականի մայիսի 24-ին հեռացել է թիմից[5]: Օգոստոսի 11-ին հայտարարել է կարիերան ավարտելու մասին[6]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում Օլեգ Կուզմինն անցկացրել է 8 խաղ: 2006 թվականի օգոստոսին Լատվիայի դեմ խաղից առաջ հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական, բայց խաղադաշտ դուրս չի եկել: 2009 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ադրբեջանի դեմ խաղին, բայց նորից խաղադաշտ դուրս չի եկել:

2015 թվականի օգոստոսի 21-ին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Շվեդիայի և Լիխտենշտայնի դեմ խաղերին: 2015 թվականի սեպտեմբերի 5-ին առաջին անգամ խաղացել է հավաքականի կազմում՝ դուրս գալով փոխարինման 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի G խմբի՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում (1:0), և դարձել է տարիքով ամենամեծ ֆուտբոլիստը, որ կատարել է նորամուտը հավաքականում (34 տարեկան)[7]: 2015 թվականի հոկտեմբերի 12-ին նույնպես 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում անցկացված Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի հավաքականում[8]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվական հունվարի 27-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 1997 0 0 0 0 0 0 0 0
1998 0 0 0 0 0 0 0 0
1999 0 0 0 0 0 0 0 0
2000 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Ռուսաստան Ուրալան 2001 0 0 2 0 0 0 2 0
2002 19 1 2 0 0 0 21 1
2003 16 0 0 0 0 0 16 0
 Ռուսաստան Չեռնոմորեց 2003 7 0 2 0 0 0 7 0
Ռուսաստան Ուրալան 2004 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 35 1 5 0 0 0 40 1
Ռուսաստան Մոսկվա 2004 7 1 1 0 0 0 8 1
2005 28 3 2 0 0 0 30 3
2006 28 1 2 0 4 0 34 1
2007 25 0 8 0 0 0 33 0
2008 27 1 2 2 3 1 32 4
Ընդհանուր 115 6 15 2 7 1 137 9
Ռուսաստան Լոկոմոտիվ 2009 24 1 1 0 0 0 25 1
2010 10 1 1 0 0 0 11 1
Ընդհանուր 34 2 2 0 0 0 36 2
Ռուսաստան Ռուբին 2010 13 0 0 0 2 0 15 2
2011/12 27 0 3 0 7 0 37 0
2012/13 26 1 1 0 11 0 38 1
2013/14 27 1 0 0 10 1 37 2
2014/15 27 0 3 0 0 0 30 0
2015/16 21 2 0 0 8 1 29 3
2016/17 5 0 0 0 0 0 5 0
2017/18 5 0 1 0 0 0 6 0
Ընդհանուր 151 4 8 0 38 2 197 6
Ընդհանուր կարիերայում 336 13 30 2 45 3 411 18

Խաղերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 29-ի դրությամբ
Կուզմինի խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Կուզմինի գոլերը Փոխարինում Մրցություն
1 2015 թվականի սեպտեմբերի 5 Շվեդիա Շվեդիա 1:0 Փոխարինվել է 71-րդ րոպեին 71' ԵԱ-2016 որակավորման խաղեր
2 2015 թվականի հոկտեմբերի 9 Մոլդովա Մոլդովա 2:1 Փոխարինվել է 27-րդ րոպեին 27' ԵԱ-2016 որակավորման խաղեր
3 2015 թվականի հոկտեմբերի 12 Չեռնոգորիա Չեռնոգորիա 2:0 Գոլ 33' ԵԱ-2016 որակավորման խաղեր
4 2015 թվականի նոյեմբերի 14 Պորտուգալիա Պորտուգալիա 1:0 Փոխարինվել է 45+1-րդ րոպեին 45+1' Ընկերական խաղ
5 2016 թվականի մարտի 29 Ֆրանսիա Ֆրանսիա 2:4 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 5 խաղ / 1 գոլ, 4 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]