Օլդվիչ թատրոն
Օլդվիչ թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվելու վայրը | Վեստմինստեր |
Ճարտարապետ | W. G. R. Sprague? |
Կայք | aldwychtheatre.com |
Aldwych Theatre Վիքիպահեստում |
Օլդվիչ թատրոն[1] (անգլ.՝ Aldwych Theatre), արևմտյան թատրոն, գտնվում է Լոնդոնի Վեստմինստեր քաղաքի Օլդվիչ փողոցում։ Ունի 1176 տեղ, 3 հարկ։ Թատրոնի շենքը ընդգրկված է Անգլիայի հատուկ պահպանվող ճարտարապետական կառույցների շարքում։
Թատրոնի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնը կառուցվել է XX դարի սկզբին Օլդվիչ փողոցի վերակառուցման ժամանակ, Վալֆորդ թատրոնի հետ որպես առանձին անսամբլ, որը հիմա հայտնի է Նովելո թատրոն անունով։
Շենքը նախագծված է եղել ճարտարապետ Վ. Դ. Սպրագի կողմից՝ Էդվարդյան դարաշրջանի բարրոկկո ոճով։ Թատրոնի շինարարությունը ֆինանսավորել են դերասան և թատրոնի պրոդյուսեր Սեյմուր Հիքսը և ամերիկացի իմպրեսարիո Չարլզ Ֆրոմանը։
Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1905 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Զանգակածաղիկը հեքիաթների աշխարհում» (անգլ.՝ Bluebell in Fairyland) պիեսով։ 1906 թվականի ընթացքում բեմում էր «The Beauty of Bath» ներկայացումը, որին 1907 թվականին փոխարինեց «The Gay Gordons» երաժշտական կատակերգությունը։ 1923-1933 թվականներին հաջողությամբ ցուցադրվեցին սյուժեով հասարակ, բայց գերազանց խաղացած և անգլիական ավանդական հումորային ներկայացումներ, որոնք ստացան «Օլդվիչի ֆարսեր» անվանումը[1]։
1949 թվականին այս թատրոնում Լոուրենս Օլիվիեն իրականացրեց Թենեսի Ուիլյամսի ««Երազանք» Տրամվայ» պիեսի առաջին բեմադրությունը Միացյալ Թագավորությունում։ Գլխավոր դերը կատարում էր նրա կինը՝ Վիվիեն Լին։ 1951 թվականին հաջողությամբ անցավ նաև Ա. Չեխովի «Երեք քույր» պիեսի բեմադրությունը։
1960 թվականին շեքսպիրյան թագավորական ընկերությունը, որը գտնվում է Ստրատֆորդ ըփոն Էյվոնում, Օլդվիչի թատրոնը մոտակա երեք տարիներին դարձրեց իր մշտական հարթակը։ Սակայն այս համագործակցությունը շատ ավելի երկար տևեց մինչև 1982 թվականը։ 1966 թվականի այստեղ ցուցադրվեց յուրահատուկ բեմադրություն Վիետնամի պատերազմի մասին, որի ընթացքում դերասանները ազատ շփվում էին հանդիսատեսի հետ, ամեն պահի ստեղծելով նոր, չկրկնվող մթնոլորտ։ Ներկայացումը չեղարկվեց քննադատությունների պատճառով[2]։ 1982 թվականին թատրոնը վաճառվեց Նիդերլանդեր կազմակերպությանը (Nederlander Organization): գործարքի գումարը կազմել է ավելի քան 2 միլիոն ֆունտ ստերլինգ[3]։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնում ցուցադրվել են դրամատիկական պիեսներ և գեղաարվեստական տարբեր ուղղությունների երաժշտական ներկայացումներ. «Տեսուչի այցելությունը» (1993-1995թթ.), «Հնդկական սևաներկ» (1995-1996 թթ.), «Փառք» (2002-2006 թթ.), «Կեղտոտ պարեր» (2006-2011թթ.), «Ցիլինդր» (2012-2013 թթ)[4], Սթիվեն Ուորդ (2013 թ)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Мокульский, С. С. История западноевропейского театра. — М: Искусство, 1985. — Т. VII. — С. 279.
- ↑ Брук, П., пер. с англ. Родман, Ю., Цимбал, С. Пустое пространство. — М: Прогресс, 1976. — С. 22. — 239 с. — ISBN 9785458299312
- ↑ Aldwych sold for $2.1 million, The Sydney Morning Herald, 14.01.1982, стр. 8, проверено 18.03.2017
- ↑ Woolman, N. (11.11.2011). «Top Hat to transfer into the West End next April» (անգլերեն). The Stage. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
- ↑ Cavendish, D. (24.02.2015). «Beautiful – The Carole King Musical, Aldwych Theatre, review: 'go see'» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլդվիչ թատրոնի պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլդվիչ թատրոն» հոդվածին։ |
|