Օլգա թագուհու ձնծաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա թագուհու ձնծաղիկ
Օլգա թագուհու ձնծաղիկ
Օլգա թագուհու ձնծաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Amaryllidoideae
Տրիբա Galantheae
Ցեղ Ձնծաղիկ (Galanthus)
Տեսակ Օլգա թագուհու ձնծաղիկ (G. reginae-olgae)
Միջազգային անվանում
Galanthus reginae-olgae
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Օլգա թագուհու ձնծաղիկ (լատին․՝ Galanthus reginae-olgae), շքանարգիզազգիների (Amaryllidaceae) ընտանիքին պատկանող բույս։

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկն ունի 2 սմ երկարություն և 1,5 սմ տրամագիծ, իսկ ծաղկապատյանը՝ 3-4 սմ երկարություն։

15 սմ երկարությամբ և 0,6-0,8 սմ լայնությամբ տերևները կանաչ են, գորշակապույտ և գծավոր, հայտնվում են ծաղկելուց հետո (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին)։

Ծաղկակիրն ունի 9-11 սմ երկարություն, իսկ ծաղկակոթն ու թևերն ունեն նույն չափսը՝ 2,5 սմ երկարություն։ Ծաղկապատյանի արտաքին տերևները լայն-նշտարաձև են, գոգավոր, 2,3-2,5 սմ երկարությամբ ու 0,8 սմ լայնությամբ։ Կտրվածքավոր գագաթների կլոլորաձև մասերով ներքին հակադիր-ձվաձև տերևները ունեն 1,2 սմ երկարություն և 0,6 սմ լայնություն։ Առէջի երկարությունը 0,5-0,6 սմ է։ Փոշանոթները սրածայր են։

Քրոմոսոմների թիվը 2n=24 է[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալն ընդգրկում է Հունաստանը (հարավային մաս), Բալկանյան թերակղզին և Հարավսլավիան[2]։

Աճում է եղևինների և եղևնիների անտառեզրերին, ինչպես նաև պտերների մոտակայքում։ Այն հանդիպում է համեմատաբար չոր, ստվերային անտառներում[3][4]։

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chianthemum olgae (Orph. ex Boiss.) Kuntze
  • Galanthus corcyrensis (Beck) Stern
  • Galanthus elsae Burb.
  • Galanthus imperati Zodda
  • Galanthus nivalis Beck
  • Galanthus octobrensis T.Short
  • Galanthus olgae Orph. ex Boiss.
  • Galanthus olgae-reginae Leichtlin
  • Galanthus rachelae Burb.
  • Galanthus reginae-olgae subsp. corcyrensis (Beck) Kamari
  • Galanthus reginae-olgae subsp. reginae-olgae

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Артюшенко, 1970
  2. "Galanthus reginae-olgae", World Checklist of Selected Plant Families, Royal Botanic Gardens, Kew, retrieved 2017-12-24
  3. Beckett, K., ed. (1993), "Galanthus", Encyclopaedia of Alpines : Volume 1 (A–K), Pershore, UK: AGS Publications, pp. 510–520, ISBN 978-0-900048-61-6
  4. Mathew, Brian (1987), The Smaller Bulbs, London: B.T. Batsford, p. 99, ISBN 978-0-7134-4922-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Артюшенко З.Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 76. — 179 с.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա թագուհու ձնծաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա թագուհու ձնծաղիկ» հոդվածին։