Էդնա Օ՚Բրայեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օ՚Բրայեն Էդնաից)
Էդնա Օ՚Բրայեն
անգլ.՝ Edna O'Brien
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1930(1930-12-15)[1][2][3][…] (93 տարեկան) կամ դեկտեմբերի 15, 1932(1932-12-15)[4] (91 տարեկան)
ԾննդավայրԹոմգրեյնի, Իռլանդական ազատ պետություն
Քաղաքացիություն Իռլանդիա
ԵրկերՔաղաքի աղջիկները և Խաղաղության զոհեր
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, կենսագիր և սցենարիստ
ԱշխատավայրԴուբլինի համալսարանական քոլեջ
ԱմուսինErnest Gébler?
Զբաղեցրած պաշտոններBooker Prize judge?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱոսդանա[5] և Թագավորական գրական ընկերություն
ԵրեխաներCarlo Gébler?
 Edna O'Brien Վիքիպահեստում

Էդնա Օ՚Բրայեն (անգլ.՝ Edna O'Brien, դեկտեմբերի 15, 1930(1930-12-15)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 15, 1932(1932-12-15)[4], Թոմգրեյնի, Իռլանդական ազատ պետություն), իռլանդացի գրող, որը գրում է անգլերեն լեզվով։ Ֆիլիպ Ռոթը բնութագրել է նրան որպես «ամենաօժտված կին, որը հիմա գրում է անգլերեն», այն ժամանակ, երբ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը անվանել է նրան «իր սերնդի մեծագույն գրողներից մեկը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է վանական դաստիարակություն, 1941-1946 թվականներին դաստիարակվել է Գթության քույրերի մոտ։ Այնուհետև սովորել է դեղագործական քոլեջում։ 1954 թվականին ամուսնացել է, 1959 թվականին տեղափոխվել է Լոնդոն։

1960 թվականին հրապարակել է «Գյուղացի աղջիկները» վերնագրով իր առաջին վեպը, որը եռերգության սկիզբ է դարձել, ունեցել է զգալի հաջողություն և 1984 թվականին տեղափոխվել է էկրան (ֆիլմը ներկայացվել է BAFTA մրցանակի)։ Դրան հետևել են «Միայնակ աղջիկը» (1962) և «Աղջիկն ամուսնական երանության մեջ» (1964) վեպերը։ Նրա մյուս ստեղծագործություններից հայտնի է Վիրջինիա Վուլֆի մասին «Վիրջինիա» դրաման (1981), որը հաջողությամբ ներկայացվել է Մեծ Բրիտանիայում (գլխավոր դերում՝ Մեգի Սմիթ), Կանադայում և ԱՄՆ-ում։ Գրել է Ջոյսի (1999) և Բայրոնի (2009) կենսագրությունները։

2006 թվականից Դուբլինի համալսարանական քոլեջում անգլիական գրականության պրոֆեսոր է։ Նրա վեպերն ու վիպակների գրքերը թարգմանվել են շատ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդնա Օ՚Բրայեն» հոդվածին։