Օ'Քեյ խանութների ցանց (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օ'Քեյ խանութների ցանց
Տեսակբիզնես ձեռնարկություն և խանութների ցանց
Ընկերության տեսակպետական կորպորացիա
Հիմնադրված է2001
ՎայրՌուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գլխավոր անձինքԹոնի Դենիս Մայեր (Գլխավոր տնօրեն)
ԱրդյունաբերությունՆավահանգստի աշխատանքների կազմակերպում և ղեկավարում
Արտադրանքմանրածախ արևտուր
Հասույթ139,4 մլդ ռուբլի (2013)[1]
Կայքokmarket.ru
Մասնակից էQ55657189?[2] և Q4071484?[3]
ԾանոթագրություններԿարգախոս - գերազանցելով ցանկությունները

Օ'Քեյ, ռուսական խանութների ցանց։ Ղեկավարվում է O’Key Group ընկերության կողմից, առևտրային համալիրները կառուցում է «Դորինդա» ընկերությունը (ընկերությունների գրասենյակները տեղակայված են Սանկտ Պետերբուրգում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ'Քեյ գրուպի ընկերությունները հիմնադրվել և գրանցվել է Սանկտ Պետերբուրգում 2001 թ.։

Ցանցի առաջին հիպերմարկետը Սանկտ Պետերբուրգում բացվեց 2002 թ. մայիսին՝ Վիբորգսկի 3 հասցեում, «Օզյորկի» մետրոյի կայարանի հետնամասում։ Նախագիծը կազմեց Միտյուրյովա ճարտարապետական ընկերությունը։ 2003 թ. ընկերությունը հիպերմարկետի համար ստացավ «Արխիտեկտոն» մրցանակ՝ «Լավագույն շինություն» անվանակարգում,[4] իսկ 2011 թվականի հունվարին փլուզվեց հիպերմարկետի տանիքը[5]։

2009 թ. նոյեմբերի 18-ին ցանցը բացեց Մոսկվայում առաջին հիպերմարկետը։

Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի «О’Քեյ»-ը

Ցանցի միակ անվանական սեփականատերը լյուքսեմբուրգյան O’Key Group ընկերությունն է (նախկինում՝ Dorinda Holding S.A.)[6]։

Տվյալ կազմակերպության շահառուներն են հանդիսանում Դմիտրի Կորժևը (32%), Դմիտրի Տրոիցկին (32%), Բորիս Վոլչեկը (25%), Հիլլեր Թեդերը (11%)։[7].

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտից գլխավոր տնօրենն է Պատրիկ Լոնգեն, ով նախկինում զբաղեցնում էր «Աշան» ֆրանսիական խանութների ցանցի ռուսական բաժանմունքի գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Օ'Քեյ գրուպի գլխավոր տնօրենն է Թոնի Դենիս Մայերը՝ «Վիմ-Բիլ-Դաննա»-ի նախկին թոփ-մենեջերը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրածախ ցանցը 2012 թվականի հունվարի 1-ին միավորեց 72 հիպերմարկետ և սուպերմարկետ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Մուրմանսկում, Տոլյատիում, Տյումենում, Օմսկում և այլուր (ընդհանուր առմամբ Ռուսաստանի 19 խոշոր քաղաքներում)[6][8]։ Իր գնորդների համար O’Key Group-ը թողարկում է զեղչային պլաստիկ քարտեր։

Ցանցի եկամուտը 2008 թվականին կազմեց 50.3 միլիարդ ռուբլի (2007 թվականին՝ 30.6 միլիարդ ռուբլի), EBITDA՝ 4,7 միլիարդ ռուբլի (2,18 միլիարդ ռուբլի)[9]։

2010 թվականին եկամուտը կազմեց 82.7 միլիարդ ռուբլի (2009 թվականին, ըստ Pollyanna Capital Partners ներդրումային ընկերության, 67 միլիարդ ռուբլի)։[8]

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 25-ին ժամը 20։30-ի սահմաններում Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի 3/1 հասցեում տեղակայված հիպերմարկետի տանիքը մասնակիորեն փլուզվեց[5] Մեկ մարդ մահացավ, 14-ը՝ վիրավորվեցին[10][11]։ (հետագայում վիրավորների թիվը հասավ 17-ի)[12]։ Հարուցվել է քրեական գործ[13]։ Հաջորդ օրը Սանկտ Պետերբուրգում գործող այս ցանցի բոլոր խանութներում դադարեցվեցին աշխատանքները[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Финам.ru - Чистая прибыль "ОКей" за 2013 год по МСФО выросла на 6,4% - до 5 млрд рублей - Новости компаний
  2. https://www.akit.ru/portfolio/members/
  3. Члены АКОРТ(untranslated).
  4. Рухнувший гипермаркет спроектировал главный архитектор Петербурга // Карповка.нет. — 26 января 2011
  5. 5,0 5,1 «Фотоархив. 25 января. Обрушение кровли «Окей».»։ ГУ МЧС России по г.Санкт-Петербургу։ 2011-01-26։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26 
  6. 6,0 6,1 Мария Дранишникова, Анфиса Воронина. Магазин с большим чеком // Ведомости, 06 октября 2010, № 188 (2886)
  7. Александра Крекнина. «О’кей» прошла посередине // Ведомости, № 207 (2725), 02 ноября 2010
  8. 8,0 8,1 Мария Плис, Оксана Кобзева. Окей хочет привлечь до $500 млн в ходе IPO // Reuters, 26 апреля 2010
  9. Мария Соловиченко. «Окей» показал деньги // Ведомости, 25 мая 2009
  10. «Снег продавил «Окей»»։ Фонтанка.ru։ 2011-01-26։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26 
  11. «В петербургском гипермаркете рухнула крыша. Есть погибший и раненые»։ Newsru.com։ 2011-01-25։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26 
  12. ««Окей» засыпался»։ Фонтанка.ru։ 2011-01-26։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26 
  13. «Поисковые работы на месте обрушения части кровли «О’Кея» завершены»։ Росбалт։ 2011-01-26։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26 
  14. «Все гипермаркеты "Окей" в Петербурге приостановили работу»։ РИА Новости։ 2011-01-26։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]