Քևին Նիլոն
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Կրթություն | Ֆերֆիլդի համալսարան, Sacred Heart University?, St. Joseph High School? և Central High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոդերասան և հնչյունավորող |
Ամուսին(ներ) | Susan Yeagley? |
kevinnealon.com | |
Քևին Նիլոն (անգլ.՝ Kevin Nealon, նոյեմբերի 18, 1953, Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի սթենդ ափ կատակերգու, կինոյի, հեռուստատեսության և ձայնային դերասան, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քևին Նիլոնը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 18-ին։ Մայրը՝ Քեթլին Մ. (օրիորդական ազգանունը՝ Քիմբոլ)[1], հայրը՝ Էմմեթ Ֆ. Նիլոն, «Sikorsky Aircraft» ինքնաթիռաշինական ընկերության աշխատակից։ Զույգն ամուսնացել է 1950 թվականին։ Նիլոնն ունի չորս եղբայր և քույր՝ մեծերը Շերոնն ու Մայքն են եղել, փոքրերը՝ Քիմն ու Քրիսը։ Մի քանի ամսական հասակում ծնողների հետ տեղափոխվել է Կոնեկտիկուտ նահանգի Բրիջփորթ քաղաք։ 1960-1964 թվականներին ապրել է Գերմանիայում[2]։ 1971 թվականին ավարտել է Տրամբուլ քաղաքի Սուրբ Հովսեփի բարձրագույն դպրոցը։ Ստացել է մարքեթինգի բակալավրի աստիճան Սուրբ Սիրտ համալսարանից։ 1970-ական թվականներին Լոս Անջելեսում սկսել է սթենդ ափ կատակերգուի կարիերան։
Առաջին անգամ հեռուստաէկրաններին հայտնվել է 1985 թվականին «Խրտվիլակը և Միսիս Քինգը» սերիալի մեկ էպիզոդի ոչ այդքան մեծ դերում։ Արդեն հաջորդ տարի 33-ամյա դերասանին հրավիրել են, իր ընկերոջ՝ Դեն Քարվիի հուշումով, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստատեսային երաժշտական-հումորային հաղորդմանը։ Այդտեղ նա մնացել է ինը տարի՝ նկարահանվելով 172 համարներում և սցենարներ գրելով մինչև 20-ը։ 1987 թվականից լայն էկրանին դեբյուտային աշխատանքը եղել է հարբեցողի դերը «Ռոքսանա» ֆիլմում։
2001 թվականին շահել է 32,000 դոլար «Who Wants to Be a Millionaire?» հեռուստախաղում։ 2009 թվականին հրատարակել է «Այո, դու հղի ես, իսկ ի՞նչ կասես իմ մասին» գիրքը[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին ամուսնացել է Լինդա Դյուպրիի հետ, սակայն 2002 թվականին ամուսնալուծվել է։ 2005 թվականի սեպտեմբերի 3-ից առ այսօր ամուսնացած է կինոդերասանուհի Սյուզան Յիգլիի հետ, որը իրենից 19 տարով փոքր է։ Զույգն ունեցել է 1 որդի՝ Գեյբլ Նես Նիլոնը (ծնվել է 2007)[4]։
Բուսակեր է[5]։ «Մարդիկ կենդանիների էթիկական վերաբերմունքի համար» կազմակերպության ակտիվ անդամ և, հետևաբար, մի ժամանակ նույնիսկ հետապնդվել է «Ringling Bros. and Barnum & Bailey Circus» կրկեսային ընկերության կողմից[6]։ Լավ է խաղում գոլֆ և պոկեր, նվագում է կիթառ և բանջո։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987՝ Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ «Լավագույն սցենար էստրադային ծրագրի համար» անվանկարգում «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հաղորդման սցենարների համար (19 այլ սցենարիստների հետ համատեղ) - անվանակարգ։
- ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում» անվանակարգում «Դատուրան» սերիալում դերի համար (13 այլ դերասանների հետ համատեղ) - անվանակարգ։
- ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում» անվանակարգում «Դատուրան» սերիալում դերի համար (13 այլ դերասանների հետ համատեղ) - անվանակարգ։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայն էկրան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 — «Ռոքսանա» / Roxanne — հարբեցող
- 1991 — «Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ» / All I Want for Christmas — Թոնի Բոեր
- 1993 — «Ձվագլուխ» / Coneheads — սենատոր
- 1995 — «Ջեֆրի» / Jeffrey — հեռուստապրոդյուսեր (տիտրերում նշված չէ)
- 1996 — «Երջանիկ Գիլմորը» / Happy Gilmore — Հարրի Փոթեր
- 1998 — «Երգիչը հարսանիքի ժամանակ» / The Wedding Singer — պարոն Սիմս
- 2000 — Խելագար Սեսիլ Բ. / Cecil B. Demented — Քեվին
- 2000 — «Նիկկի, կրտսեր սատանան» / Little Nicky — դռնապան
- 2001 — «Սրտակեր» / Heartbreakers — մարդը բարում
- 2001 — «Ջո Գրյազնուլի արկածները» / Joe Dirt — համարձակ մեխանիկ
- 2002 — «Վերամարմնավորման վարպետ» / The Master of Disguise — «սպիտակ օձիք»
- 2002 — «Ութ խենթ գիշեր» / Eight Crazy Nights — քաղաքապետ (հնչյունավորում)
- 2003 — «Զայրույթի կառավարում» / Anger Management — Սեմ
- 2003 — «Հերթապահ հայրիկը» / Daddy Day Care — Բրյուս
- 2003 — «Լավ տղա» / Good Boy! — պարոն Բեյքեր
- 2006 — «Տղան երեքի համար» / Grandma’s Boy — պարոն Չիզլ
- 2008 — «Մի կատակեք Զոհանի հետ» / You Don’t Mess with the Zohan — Քեվին
- 2008 — «Լարիր գալարներդ» / Get Smart — ԿՀՎ գործակալ
- 2009 — «Այլմոլորակայինները ձեղնահարկում» / Aliens in the Attic — Ստյուարտ Փիրսոն
- 2011 — «Ձևացրու, որ իմ կինն ես» / Just Go with It — Էդոն
- 2011 — «Բաքի Լարսոն. ծնվել է աստղ լինելու համար» / Bucky Larson: Born to Be a Star — Գարի
- 2014 — «Շիկահերը եթերում» / Walk of Shame — ուղղաթիռակիր Սթիվ
- 2014 — «Խառը» / Blended — Էդդի Ուորնիք
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 — 1995, 1999 — «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» / Saturday Night Live — տարբեր դերեր (173 համարներում)
- 1993, 1995, 1996 — «Լարի Սանդերսի շոուն» / The Larry Sanders Show — կամեո (3 թողարկումներում)
- 1998 — «Տնօրենը արձակուրդ է վերցնում» / Principal Takes a Holiday — Ֆրանկլին Ֆից, անօթևան, կեղծ դպրոցի տնօրեն
- 2001 — «Հին ամերիկյան խաբեություններ» / These Old Broads — Ռոջեր (տիտրերում նշված չէ)
- 2003 — 2006 — «Չարաճճի ծնողներ» / Still Standing — Թեդ Հալվերսոն (5 դրվագ)
- 2005 — 2012 — «Դատուրա» / Weeds — Դագ Ուիլսոն (102 էպիզոդներում)
- 2009 — 2011 — «Գլեն Մարտին» / Glenn Martin, DDS — Գլեն Մարտին (39 դրվագներում, հնչյունավորում)
- 2010 — «Երջանիկ երբևէ» / 'Til Death — Սթիվեն Ռեդֆորդ (6 դրվագ)
- 2016 — «Ամեն ինչ գրավված է» / Man with a Plan — Դոն Բերնս (68 դրվագներում)
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 — 1987 — «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» / Saturday Night Live — 20 թողարկում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kevin Nealon graces Kittery party Արխիվացված 2014-05-19 Wayback Machine на сайте seacoastonline.com, 17 сентября 2000
- ↑ Рейчел Форрест. Love and marriage: The Nealons celebrate 60 years Արխիվացված 2014-05-19 Wayback Machine на сайте seacoastonline.com, 2 сентября 2010
- ↑ «Да, ты беременна, а что насчёт меня?» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine 272 стр., изд. It Books (2009) ISBN 978-0061215216
- ↑ Kevin Nealon welcomes first child Արխիվացված 2014-05-19 Wayback Machine на сайте celebritybabies.people.com, 30 января 2007
- ↑ Comedian Kevin Nealon Is Serious About Vegetarianism Արխիվացված 2014-05-19 Wayback Machine на сайте peta.org
- ↑ Том Джекман. Ringling Circus Hired Private Eye To Infiltrate PETA, Fairfax Jury Told Արխիվացված 2017-09-22 Wayback Machine на сайте washingtonpost.com, 27 февраля 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Նիլոն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Բուսակերներ
- Իռլանդացի կինոդերասաններ
- Սցենարիստներ այբբենական կարգով