Քևին Հասեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Հասեթ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Փենսիլվանիայի համալսարան (1989) և Սուորթմոր քոլեջ
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր մարտի 20, 1962(1962-03-20) (62 տարեկան)
Ծննդավայր Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Քևին Ալլեն Հասեթ (անգլ.՝ Kevin Allen Hassett, մարտի 20, 1962, Գրինֆիլդ, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի տնտեսագետ, Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ ( 2017-ից 2019 թվականներին)[1]։ Նա եղել է նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնի գլխավոր տնտեսական խորհրդական (2000[en]) և Ջորջ Բուշի (ԱՄՆ նախագահական ընտրություններ 2004) և Մաքքեյնի (2008 թվական) նախընտրական արշավների տնտեսական խորհրդականը։ Նա Միթ Ռոմնիի տնտեսական խորհրդատուներից մեկն էր (2012 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասեթը ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գրինֆիլ քաղաքում, Մասաչուսեթս։ Ավարտել է Սվարթմոր քոլեջը և Փենսիլվանիայի համալսարանը։ 1989 թվականից 1993 թվականներին եղել է տնտեսագիտության ասիստենտ, 1993 թվականից 1994 թվականներին ՝ Կոլումբիայի համալսարանի Կոլումբիայի բիզնես դպրոցի[en] դոցենտ պրոֆեսոր։ 1992-ից 1997 թվականներին Հասեթը աշխատել է որպես տնտեսագետ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի հետազոտությունների և վիճակագրության բաժնում։ Ջորջ Հ. Ու. Բուշի և Բիլ Քլինթոնի վարչակազմերի օրոք Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության քաղաքականության խորհրդական։

1997 թվականին նա միացել է «American Enterprise Institute»-ին։

Գրքի համահեղինակ (լրագրող Ջ. Գլասմանի հետ մեկտեղ) «Dow 36,000 : The New Strategy for Profiting from the Coming Rise in Stock Market» (1999): Գիրքը ապացուցում է, որ 1998 թվականից 1999 թվականներին, մի քանի տարվա աճից հետո, բաժնետոմսերը դեռ թերագնահատված էին[2]։

Հարկային փորձագետ. նա կարծում է, որ միգրանտների և փախստականների հոսքը երկրի տնտեսությանն դրական ազդեցություն է ստեղծում և զարգացնում է տնտեսական աճը[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Ք. Գլասման, Քևին Ա. Հասեթ Դոու 36,000. Նոր ռազմավարություն ֆոնդային շուկայում գալիք աճից շահույթ ստանալու համար։ - Նյու Յորք։ Times Books, 1999 թ. — ISBN 0609806998
  • Bubbleology: The Amazing Science of Stock Market Bubbles. — Crown Religion, 2002. — ISBN 9781400045129

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Trump Names Hassett to Head Council of Economic Advisers Bloomberg
  2. Глава 8. «Доу 36 000», или звёздный час маленького человека. // Чиркова Е. В. Финансовая пропаганда, или Голый инвестор. — М.: ООО «Кейс», 2010. ISBN 978-5-91848-002-1
  3. Администрация президента США ՌԻԱ Նովոստի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]