Jump to content

Քրիս Քայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Քայլ
անգլ.՝ Chris Kyle
ապրիլի 8, 1974(1974-04-08)[1][2][3] - փետրվարի 2, 2013(2013-02-02)[2][3] (38 տարեկան)
ԾննդավայրՕդեսա
Մահվան վայրԷրաթ շրջան, Տեխաս, ԱՄՆ
ԳերեզմանՏեխաս նահանգի գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ռազմածովային ուժեր
ԿոչումChief Petty Officer?[5]
Մարտեր/
պատերազմներ
2003 invasion of Iraq?
ԿրթությունԹառլեթոնի պետական համալսարան
Պարգևներ
Արծաթե աստղ Բրոնզե աստղ և Մանուշակագույն սիրտ
ՍտորագրությունИзображение автографа

Քրիստաֆոր Սքոթ «Քրիս» Քայլ (անգլ.՝ Christopher «Chris» Scott Kyle, ապրիլի 8, 1974(1974-04-08)[1][2][3], Օդեսա - փետրվարի 2, 2013(2013-02-02)[2][3], Էրաթ շրջան, Տեխաս, ԱՄՆ), ԱՄՆ-ի SEAL («Ծովակատուներ») ստորաբաժանման զինծառայող։ Համարվում է ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ ամենաարդյունավետ դիպուկահարը, ծառայության ժամանակ Իրաքում սպանել է 255 հակառակորդի, որոնցից 160-ը պաշտոնապես հաստատավել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի ապրիլի 8-ին Տեխաս նահանգի Օդեսա քաղաքում, դպրոցական ուսուցչի և հոգևորականի ընտանիքում[6]։ 8 տարեկան հասակում հայրը նրան նվիրել է Springfield M1903 տեսակի հրացան։ Հետագայում զբաղվել է որսով[7]։

1999-2009 թվականներին ծառայել է ԱՄՆ ՌԾՈՒ-ում։ Մասնակցել է նավատորմի հատուկ ստորաբաժանումների (SEAL) դիպուկահարների դասընթացներին՝ հայտնի դիպուկահար Բրենդոն Ուեբի գլխավորությամբ։ Չորս անգամ գործուղվել է Իրաք։ Երկու անգամ վիրավորվել է։ Մասնակցել է Ֆալուջույի երկրորդ ճակատամարտում։ Էր Ռամիդում նրան անվանում են «Ռամադիի սատանան», նա պարգևատրել է 20,000 դոլարով, ավելի ուշ՝ 80,000 դոլարով։ Նրա ամենահեռավոր կրակոցը համարվում է Դրագունովի դիպուկահար հրացանով զինված ահաբեկիչի սպանությունը՝ 1920 մ հեռավորության վրա։ Քայլը երկու անգամ արժանացել է Արծաթե աստղի և պարգևատրվել է հինգ բրոնզե աստղով։

2009 թվականին նա դուրս է եկել աշխատանքից, և իր կնոջ ու երեխաների հետ տեղափոխվել Տեխաս։ Աշխատել է «Craft International» ձեռնարկությունում ղեկավարի պաշտոնում, որն ապահովում է դիպուկահարների և թիկնապահների պատրաստում։ 2012 թվականին լույս է տեսել «Ամերիկացի դիպուկահար» ինքնակենսագրական գիրքը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 2-ին Քայլը, Չադ Լիթլֆիդի և Էդի Ռեյ Ուութի ուղեկցությամբ, գնացել է Տեխասի կենտրոնում գտնվող Էրաթ շրջանի հրաձգարան։ Հայտնի է, որ 35-ամյա Լիթլֆիդը Քայլի ընկերն է, նրանք միասին սպորտով էին զբաղվում և ապրում էին հարևանությամբ։ Նրանք վերջերս հանդիպեցին 25-ամյա Ռութին և առաջին անգամ նրա հետ գնացել են կրակելու։ Քննիչների խոսքով, ինչ-որ պահի, Ռութը կիսաավտոմատ ատրճանակով կրակ է բացել իր ընկերների վրա, ապա անհետացել։ Մի քանի ժամ անց տեղական որսորդի կողմից հայտնաբերվեց Քայլի և Լիթլֆիլդի դիակները՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով։

Պաշտոնապես մարդասպանի դրդապատճառները հայտնի չեն, բայց հայտնի է, որ Ռութը իրաքյան պատերազմի վետերան է, ով տառապում էր հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ՝ հոգեկան հիանդություն, որից բողոքում են արտասահմանյան արշավների վետերանները։ Նա ծառայել է ծովային հետևակում, գերազանց հրաձիգ է, ունի մի քանի մրցանակ։ Ուութը երկու անգամ ուղարկվել է արտերկիր, 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի մարտը, իսկ 2010 թվականին՝ Հայիթի։ Դրանից հետո նա թոշակի է անցել պահեստազորում՝ կապրալի կոչմամբ։

Զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայլի հիմնական զենքը եղել է McMillan TAC-338-ը և 338 Lapua Magnum-ը։ Իր ինքնակենսագրական գրքում նա գրում է, որ այս զենք ունի համեմատելի հեռահարություն TAC-50 զենքի հետ, բայց շարժունակությամբ գերազանցում է նրանց։

Քայլ Քրիսի ռեկորդային հարվածը, դա եղել է 1921 մ հեռավորության վրա, կատարվել է ինքնաձիգով։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ «Դիպուկահար» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է Քրիս Քայլի ինքնակենսագրականի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Քլինթ Իսթվուդը, իսկ գլխավոր դերը խաղում է Բրեդլի Կուպերը։ 2015 թվականի հունվարի 16-ին ֆիլմը թողարկվել է և առաջադրվել է 6 օսկարի, այդ թվում՝ Լավագույն կինոնկար, Լավագույն հարմարեցած սցենար և լավագույն դերասան, բայց միայն Օսկար ստացավ լավագույն ձայնային մոնտաժի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.biography.com/military-figure/chris-kyle
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 GeneaStar
  4. Find A Grave — 1996.
  5. https://nypost.com/2012/01/01/meet-the-big-shot/
  6. Chris Kyle, Navy Seal and author of ‘American Sniper,’ dies.
  7. «Meet the big shot». 2012. Վերցված է 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Քայլ» հոդվածին։