Օդեսա (Տեխաս)
Բնակավայր | |||
---|---|---|---|
անգլ.՝ Odessa | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1881 թ. | ||
Մակերես | 117,676319 կմ², 109,326985 կմ² | ||
ԲԾՄ | 884±1 մետր | ||
Բնակչություն | ▲114 428 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 432 | ||
Փոստային դասիչ | 79761–79766, 79761, 79763 և 79766 | ||
Պաշտոնական կայք | odessa-tx.gov(անգլ.) | ||
| |||
Օդեսա (անգլ.՝ Odessa), քաղաք ԱՄՆ-ում` Տեխասի արևմտա-կենտրոնական մասում: Էկտոր շրջանի շրջկենտրոնն է: Բնակչությունը 2014 թվականի տվյալներով 110.720 մարդ է: Միդլենդի հետ կազմում է «Միդլենդ-Օդեսա» ագլոմերացիան, որտեղ բնակչությունը կազմում է 241.316 մարդ (2004): Նավթի արդյունահանման ու վերամշակման կենտրոն է:
2014 թվականին Ֆորբս (Forbes) ամսագրի տվյալներով ԱՄՆ-ի արագ զարգացող երրորդ քաղաքն է ոչ մեծ քաղաքների մեջ[2]:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անունը դրվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքի պատվին, քանի որ տեղի բնանկարը նման է ուկրաինական համանուն քաղաքի տափաստանային բնապատկերին[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 1881 թվականին որպես ջրի կասեցուցիչ և խաղաղօվկիանոսյան երկաթուղու բեռնաթափման կետ: Փոստային առաջին բաժանմունքը բացվել է 1885 թվականին: 1891 թվականին Օդեսան դարձել է Էկտոր շրջանի կենտրոնը: Քաղաք է հռչակվել 1927 թվականին, երբ տեղանքում նավթ է հայտնաբերվել:
Նավթի հայտնաբերումը դարձել է քաղաքի զարգացման հիմքը: Եթե 1925 թվականին բնակչությունը կազմել է 750 մարդ, ապա 1929 թվականին այն հասել է 5.000-ի:
2013 թվականին Օդեսան բռնի հանցագործությունների ամենաբարձր ցուցանիշն ուներ Տեխասում` 100.000 բնակչի հաշվով 86.4 հանցագործություն[3]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդեսան գտնվում է Տեխասի արևմտյան մասում: Տեղանքը հարուստ է նավթի ու բնական գազի պաշարներով:
Քաղաքի ընդհանուր մակերեսը 114 կմ² է, որի 0.26 կմ² տարածքը պատված է ջրով (0.05%):
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդեսայի կլիման կիսաչորային է, ինչը բնորոշ է Արևմտյան Տեխասին: Ամառը շոգ է, իսկ ձմեռը` մեղմ ու չոր: Տեղումների մեծ մասը լինում է գարնան վերջին ու ամռանը: Ձյուն հազվադեպ է տեղում: Շրջանն ունի ջերմաստիճանի օրական տատանման մեծ դիապազոն, հաճախ են լինում ուժեղ քամիներ[4]:
Օդեսայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 91 (33) |
98 (37) |
99 (37) |
101 (38) |
113 (45) |
112 (44) |
110 (43) |
108 (42) |
110 (43) |
102 (39) |
88 (31) |
85 (29) |
113 (45) |
Միջին բարձր °F (°C) | 57.5 (14.2) |
61.0 (16.1) |
69.9 (21.1) |
80.2 (26.8) |
88.3 (31.3) |
94.8 (34.9) |
93.8 (34.3) |
93.4 (34.1) |
86.3 (30.2) |
76.4 (24.7) |
65.5 (18.6) |
57.5 (14.2) |
77.0 (25) |
Միջին ցածր °F (°C) | 34.7 (1.5) |
38.1 (3.4) |
45.2 (7.3) |
54.2 (12.3) |
63.1 (17.3) |
70.6 (21.4) |
72.0 (22.2) |
71.8 (22.1) |
65.3 (18.5) |
55.2 (12.9) |
43.8 (6.6) |
35.4 (1.9) |
54.1 (12.3) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 2 (−17) |
−5 (−21) |
19 (−7) |
27 (−3) |
33 (1) |
50 (10) |
56 (13) |
53 (12) |
43 (6) |
30 (−1) |
11 (−12) |
5 (−15) |
−5 (−21) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.50 (12.7) |
0.67 (17) |
0.68 (17.3) |
0.58 (14.7) |
1.77 (45) |
1.22 (31) |
1.54 (39.1) |
1.84 (46.7) |
1.97 (50) |
1.58 (40.1) |
0.66 (16.8) |
0.57 (14.5) |
13.57 (344.7) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 0.4 (1) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.4 (1) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 3.3 | 3.4 | 3.5 | 2.6 | 4.0 | 3.9 | 4.2 | 4.8 | 4.8 | 4.8 | 2.7 | 3.1 | 45.0 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.1 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 66 | 69 | 73 | 78 | 78 | 81 | 81 | 77 | 77 | 72 | 74 | 65 | 74 |
աղբյուր: NOAA (normals 1981−2010, percent sunshine through 2009)[5][6] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ Kotkin, Joel (3 September 2014). "America's Fastest-Growing Small Cities". Forbes. Retrieved 26 May 2015.
- ↑ 3,0 3,1 "Most Dangerous Cities in Texas". Laredo Morning Times. 25 January 2015. p. 6A.
- ↑ "Midland Texas Climate Narrative". National Weather Service. Retrieved 26 May 2015.
- ↑ «NOWData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է November 22, 2012
- ↑ «Average Percent Sunshine: Data Through 2009»։ National Oceanic and Atmospheric Administration։ Արխիվացված է օրիգինալից August 25, 2004-ին։ Վերցված է May 16, 2013
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օդեսա (Տեխաս) կատեգորիայում։ |
|