Քրիստին Հալվորսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստին Հալվորսեն
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական ձախ կուսակցություն[1]
Կրթություն՝ Օսլոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և chairman of the executive board
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1960(1960-09-02)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Հորթեն, Վեստֆոլ[1]
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ամուսին Charlo Halvorsen?[2]

Քրիստին Հալվորսեն (նորվ.՝ Kristin Halvorsen, սեպտեմբերի 2, 1960(1960-09-02)[1], Հորթեն, Վեստֆոլ[1]), նորվեգացի սոցիալիստ քաղաքական գործիչ, Նորվեգիայի ֆինանսների նախարարը 2005 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 20-ը։ Եղել է գիտության և կրթության նախարարը Ենս Սթոլթենբերգի երկրորդ կաբինետում 2009 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 16-ը։ Սովորել է մանկավարժություն և քրեաբանություն։ 1985 թվականին դարձել է Սոցիալիստական ձախ կուսակցության անդամ, իսկ 1997 թվականին՝ Էրիկ Սոլհեյմի հեռանալուց հետո, ընտրվել է առաջնորդ։ Նա ունեցել է համաձայնության աննախադեպ մակարդակ կուսակցության ներսում։ 1989 թվականից Նորվեգական պառլամենտի անդամ է։

2005 թվականի սեպտեմբերին ձախ սոցիալիստները, Աշխատավորական կուսակցության և Կենտրոնի կուսակցության հետ կոալիցիա կազմելով, հաղթել են պառլամենտական ընտրություններում։ Դրա արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը դարձավ առաջինը, որի կաբինետ անցավ Սոցիալիստական ձախ կուսակցությունը։ 2005 թվականին ձախ սոցիալիստները հավաքել էին ձայների 8.8%-ը, իսկ 2009 թվականին ավելի քիչ՝ 6.2%։ Բազմաթիվ ձախ կուսակցականներ պնդում էին, որ նա հրաժարական տա։ Նրան 2012 թվականի մարտի 11-ին փոխարինել է Աուդուն Լիսբակենը։ Հալվորսենը դարձել է Նորվեգիայի ֆինանսների 78-րդ և առաջին կին նախարարը։ 2006 թվականի հունվարին նա աջակցել է Պաղեստինում ստեղծված իրավիճակի համար սոցիալիստական ձախ կուսակցության կազմակերպավ բոյկոտին՝ ընդդեմ իսրայելական ապրանքների[3]։ Նա նաև դարձել է նորվեգական առաջին կուսակցական առաջնորդը, որը համացանցում վարել է սեփական բլոգը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալվորսենը ծնվել է Հորթենում, Վեսթֆոլ։ Քրիստին Հալվորսենի հայրը Լեյֆ Գեորգ Հալվերսոնն է՝ ինժեներ-շինարար։ Մայրը՝ Մարիթ Լարսենը, ուսուցչուհի է։ Համալսարանում մանկավարժության (1,5 տարի) և քրեաբանության (1 տարի) դասընթացներից հետո առանց գիտական աստիճան ստանալու աշխատել է որպես փաստաբան։ 1985 թվականին նա դարձել է Պառլամենտի փոխանդամ, իսկ 1989 թվականին դարձել է Պառլամենտի ընտրված անդամ՝ ներկայացնելով Օսլոյի շրջանը, որն զբաղեցնում է մինչ օրս։ Նա դարձել է պառլամենտում ֆինանսների մշտական հանձնախմբի (1989–1997) և սահամանադրական հարցեր վերահսկող հանձնախմբի անդամ (1997–2001)։ Այժմ նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Արտաքին գործերի հանձանժողոմի անդամ է, Սոցիալիստական ձախ կուսակցության պառլամենտական խմբի նախագահը, բայց այս պաշտոնում արձակուրդի մեջ է, քանի որ կառավարության անդամ է։

Հալվորսենը Նորվեգիայում առաջին կուսակցական ղեկավարն է, որ բլոգ է վարում։

Քրիսինն ամուսնացած է Կարլո Հալվորսենի հետ, որը Նորվեգիայի հեռարձակող ընկերության խմբագիրն է[5]։

Վիճաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկապարտեզների վերաբերյալ խոստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի նախընտրական խմբում Հալվորսենը հայտարարել է, որ ինքը կլքի քաղաքականությունը, եթե կառավարությունը չկարողանա ապահովել բոլոր քաղաքացիների երեխաներին մանկապարտեզով մինչև 2007 թվականը և վկայեց, որ «դա այնքան կարևոր է ինձ համար, որ դուք կարող եք ազատվել ինձնից, եթե ես չիրականացնեմ այն».[6]։ Թեպետ նա պնդում էր դա նաև ընտրություններից երկու ամիս անց[7], 2006 թվականի հոկտեմբերին պարզապես հրաժարվեց իր խոստումից՝ հայտարարելով, որ «ես ասել եմ, որ մենք կունենանք ամբողջական ընդգրկում 2007 թվականին։ Բայց ոչ ոք չի ազատվի ինձնից, եթե լրիվ ընդգրկումը բացակայի մեկ կամ երկու ինքնավար քաղաքային շրջաններում»[6]։ 2007 թվականի վերջին քաղաքային շրջանների 90 տոկոսը կարող էին մանկապարտեզ առաջարկել բոլոր դիմողներին, ընդ որում ոչ լրիվ ընդգրկում ունեն Նորվեգիայում մոտ 43 քաղաքային շրջան[8]։

Աղքատության լուծում «գրչի միջոցով»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն նախընտրական խմբում նա հայտարարել է, որ Նորվեգիայի աղքատությունը կարող է ոչնչացնել «գրչի մի հարվածով»։ Ընտրված կառավարության անդամ և ֆինանսների նախարար դառնալուց հետո քառամյա պաշտոնավարության վերջում նա չի հասել դրան, քանի որ անտուններ թիվը փաստացի աճել էր։ 2009 թվականի նախընտրական խմբի մեջ հեռուստատեսային ծրագրին մասնակցելու ընթացքում նա նաև հրաժարվել է ներողություն խնդրել Նորվեգիայի կարիքավորներից իր ձախողման համար[9]։

Իսրայելական բոյկոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարի 5-ին Հալվորսենը բանավեճերի տեղիք է տել՝ մասնակցելով իսրայելական ապրանքների դեմ բոյկոտին՝ որպես պաղեստինցիների հանդեպ համերաշխության նշան[10]։ Կառավարությունը և կոալիցիայի տարբեր կուսակցություններ չեն խրախուսել դա[11], և Հալվորսենն ավելի ուշ ներողություն է խնդրել, քանի որ միջազգային հարցերը չեն համապատասխանում իր պաշտոնական կարգավիճակին[12]։

2009 թվականին հունվարին Հալվորսենը մասնակցել է հակաիսրայելական բողոքների, որոնք առիթ են հանդիսացել խռովությունների[13]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rett fra hjertet («Անկեղծորեն սրտից»), 2004։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=KHA&tab=Biography
  2. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. «Министр финансов Норвегии поддержала бойкот израильских товаров». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  4. У Норвегии женское лицо
  5. Ellen Kongsnes (2014 թ․ ապրիլի 4). «Kristin på blind date men Charlo» [Kristin on blind date with Charlo]. Stavanger Aftenblad. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  6. 6,0 6,1 «Halvorsen går ikke likevel». DinSide (նորվեգերեն). 2006 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին.
  7. «Halvorsen: - Full barnehagedekning, ellers går jeg av» [Halvorsen: - Full day care, or I go]. Aftenposten (նորվեգերեն). 2005 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. Almendingen, Berit (2007 թ․ դեկտեմբերի 18). «Bryter barnehageløftet». Nettavisen (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին.
  9. Skarvøy, Jars joakim (2009 թ․ օգոստոսի 20). «Nekter å be de fattige om unnskyldning». Nettavisen. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Norway split over Israel boycott». BBC News. 2006 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին.
  11. «SV's boycott call embarrasses government». Aftenposten. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  12. Hege Lyngved Odinsen (2006 թ․ հունիսի 1). «Kristin Halvorsen beklager boikott-uttalelser» [Kristin Halvorsen apologizes about boycott statements]. Verdens Gang (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  13. «160 personer innbrakt av politiet» (Norwegian). NRK. 2009 թ․ հունվարի 10.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Էրիկ Սոլհեյմ
Սոցիալիստական ձախ կուսակցության առաջնորդ
1997–2012
Հաջորդող:
Աուդուն Լիսբակեն
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Պեր Քրիստիան Ֆոս
Ֆինանսների նախարար
2005–2009
Հաջորդող:
Սիգբյորն Յոնսեն
Նախորդող:
Բորդ Վեգար Սոլյել
Գիտության և կրթության նախարար
2009–2013
Հաջորդող:
Թորբյորն Ռոե Իսակսեն