Էրիկ Սոլհեյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Սոլհեյմ
բուկմոլ՝ Erik Solheim
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1955(1955-01-18)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[1]
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան և Oslo Cathedral School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՄիջազգային զարգացման նախարար, Կլիմայի և շրջակա միջավայրի նախարար, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ և կուսակցության առաջնորդ
ԿուսակցությունՍոցիալիստական ձախ կուսակցություն[1] և Green Party?[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Erik Solheim Վիքիպահեստում

Էրիկ Սոլհեյմ (նորվ.՝ Erik Solheim, հունվարի 18, 1955(1955-01-18)[1], Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի քաղաքական գործիչ, ներկայացնում է Նորվեգիայի Սոցիալիստական ձախ կուսակցությունը, 2007-2012 թվականներին շրջակա միջավայրի նախարար, 2005-2012 թվականներին` Միջազգային զարգացման նախարար։ Ճանաչում է ձեռք բերել որպես նորվեգացի էմիսար և Շրի Լանկայում քաղաքական պատերազմի խաղաղ գործընթացի կազմակերպման միջազգային միջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է իրավաբանի և տպագրության ոլորտում աշխատողի ընտանիքում։ Ավարտելով Օսլոյի եկեղեցական դպրոցը` զորակոչվել է Նորվեգիայի թագավորական ռազմա-օդային ուժեր ծառայելու։ 1974-1975 թվականներին Բուդյո բազայում ծառայել է հակաօդային պաշտպանությունում։ Օսլոյի համալսարանում ուսումնասիրել է պատմություն, սոցիոլոգիա և պոլիտոլոգիա։ 1980 թվականին ավարտել է համալսարանը[3]։ Ուսանողական տարիներին ձախերի շարժման ակտիվիստներից էր, 1977-1980 թվականներին գլխավորել է Սոցիալիստական ձախ կուսակցության երիտասարդական թևը։ 1985-1987 թվականներին այդ կուսակցության քարտուղարն էր, իսկ 1987 թվականին ընտրվել է կուսակցության ներկայացուցիչ` փոխարինելով Թեո Կորիտզինսկուն։

Սոցիալիստական ձախ կուսակցության ղեկավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի քաղաքականության մեջ հայտնի դառնալով` 1989 թվականին պառլամենտական ընտրություններում Սոլհեյմն ընտրվեց Ստորտինգում, իսկ նրա կուսակցությունը լավագույն արդյունքներ ունեցավ` ստանալով 17 պատգամավորական մանդատ 10,1 % ձայներով։ Դրան հաջորդող 1993 և 1997 թվականների ընտրությունների արդյունքում Սոլհեյմը նորվեգական պառլամենտում ներկայացնում էր Օսլոյի շրջաններից մեկը։ Սակայն Սոցիալիստական ձախ կուսակցության հաջողությունները սկսեցին մարել, իսկ առաջնորդը քննադատության էր ենթարկվում «աջերին» հարելու համար` ձգտելով մտնել կառավարության «կանաչ-կարմիր» կոալիցիա Նորվեգիայի բանվորական կուսակցության և Կենտրոնական կուսակցության հետ։ Կուսակցության աջ և ձախ թևերի միջև տարաձայնություններն աճում են և 1997 թվականին Սոլհեյմը լքում է Սոցիալիստական ձախ կուսակցությունը, նրա փոխարեն ընտրվում է Կրիստին Հալվորսենը։

Բարեգործական գործունեություն Շրի Լանկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Սոլհեյմը Ստորտինգում

11 տարի պառլամենտական աշխատանքից հետո 2000 թվականին Սոլհեյմը նշանակվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության խորհրդատու` Շրի Լանկայում իրադրության գծով, որտեղ նրա երկիրը փորձում էր որպես միջնորդ հանդես գալ կղզում խաղաղ գործընթացի կարգավորման համար։ 2002 թվականին Սոլհեյմի միջնորդությամբ զինադադար է լինում, դադարեցվում է Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմը[4]։ 2002-2006 թվականներին նա զբաղվել է միջնորդությամբ` ընդմիջումներով այցելելով Կոլոմբո և Կիլինոչիում տամիլյան բազա։

2005 թվականի հոկտեմբերի 17-ին Սոլհեյմը նշանակվում է Միջազգային զարգացման նախարար։ Այս ձևով նա իր միջնորդական առաքելությունը սկսեց իրականացնել նոր որակով։

2006 թվականի հունվարին Շրի Լանկայում իրադրությունը վատանում է։ Սոլհեյմը հանդիպում է Շրի Լանկայի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բյորնսի հետ, որից հետո բանակցություններ է վարում Շրի Լանկայի նախագահ Մախինդա Ռաջապակսեի հետ և ուղևորվում է կղզու հյուսիս ՏՈՏԻ (Թամիլ Իլամի ազատագրման վագրեր) առաջնորդի և Անտոն Բալասինգամի մոտ։ Նրա այցը խաղաղության պահպանման համար շատ կարևոր էր[4]։

2006 թվականի սեպտեմբերի 12-ին Սոլհեյմը հայտարարեց, որ Շրի Լանկայի ղեկավարությունը և ՏՈՏԻ-ն համաձայն են «անպայման բանակցությունների», որը կկայանա Օսլոյում։ Սակայն նրա հետևից երկու առաջնորդներն էլ հայտարարեցին, որ չեն պատրաստվում նման ձևաչափով բանակցություններ վարել։

Վերջնական արդյունքում Սոլհեյմի խաղաղատար առաքելությունը հաջողությամբ չպսակվեց, և Ռաջապակսեի ղեկավարությունը վերսկսեց ռազմական գործողությունները` սկսելով Չորրորդ իսլամական պատերազմը։ 2010 թվականին Շրի Լանկայի և Նորվեգիայի միջև երկկողմանի հարաբերություններով սկսվեց զբաղվել Նորվեգիայի Արտքաին գործերի նախարար Յոնաս Ստյորեն։ 2009 թվականին, երբ ղեկավարությունը հաղթանակ տարավ ՏՈՏԻ-ի նկատմամբ, Սոլհեյմը շարունակում է բարձրացնել մարդու իրավունքների և փոքրամասնությունների հարցերը, պնդելով, որ «Շրի Լանկան հեռու է խաղաղություն հաստատելուց», «կոնֆլիկտը լուծված չէ», իսկ «Շրի Լանկայի ղեկավարությունը պետք է ինքնավարություն տա թամիլներին»[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Էրիկ Սոլհեյմը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրով նշվել է որպես «Երկրի չեմպիոն»` շրջակա միջավայրում կատարած ներդրումների և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=EGS&tab=Biography
  2. https://www.vg.no/nyheter/innenriks/i/704VRK/tidligere-sv-leder-erik-solheim-hopper-fra-sv-til-de-groenne
  3. «Uforlikt med AKP - Universitas». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 Envoy issues Sri Lanka peace call BBC News
  5. 25-летняя война в Шри-Ланке завершилась

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էրիկ Սոլհեյմ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Սոլհեյմ» հոդվածին։