Քրիստափոր Ջլաուխյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստափոր Միքայելի Ջլաուխյան
1905, սեպտեմբերի 24 - 1994, հունվարի 21
Ծննդավայրգյուղ Ղրիմ (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյան շրջանում)
Մահվան վայրՄոսկվա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական Մեծ պատերազմ

Քրիստափոր Միքայելի Ջլաուխյան (1905, սեպտեմբերի 24, գյուղ Ղրիմ (այժմ՝ Ռոստովիմարզի Մյասնիկյանի շրջանում - 1994, հունվարի 21, Մոսկվա) գեներալ-մայոր։ Ռազմական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Թիֆլիսի Անդրկովկասյան ռազմահետևակային դպրոցը, 1941 թվականին՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1948 թվականին՝ Կ․ Ե․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիան։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբից 23-րդ դիվիզիայի կազմում կռվել է Ուկրաինայի պաշտպանների շարքերում։ Որպես 298-րդ հրաձգային (հետագայում՝ 80-րդ գվարդիական) դիվիզիայի շտաբի պետ, մասնակցել է Մտալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, Դնեպրի գետանցմանը, 1944 թվականի հունվարին 57-րդ բանակի 68-րդ հրաձգային կորպուսի շտաբի պետ նշանակվելուց հետո՝ Ուկրաինայի, Մոլդավիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրական մարտերին։ Պատերազմից հետո գնդապետ Ջլաուխյանը ծառայել է մի շարք զինվորական օկրուգների շտաբներում։ 1957 թվականից դասախոսել է Գլխավոր շտաբի Կ․ Ե․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիայում։ Զորացրվել է 1973 թվականին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 4, Կուտուզովի II աստիճանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի, Հայրենական պատերազմի I աստիճանի և Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 517 CC-BY-SA-icon-80x15.png